НУ, НИКОЛ, ПОГОДИ! «ԴԱ­ՎԱ­ՃԱՆ–ՇՈ­ՈՒՆ» ԴԱՐ­ՁԱՎ ՍԵ­ՐԻ­ԱԼ

Վերլուծություն

Nu-pogodi-copy 

Եվ այս­պես, գլխա­վոր գեր­ագույն դա­վա­ճա­նը «հար­ցաքնն­վեց» ԱԺ քննիչ հանձ­նա­ժո­ղո­վում: Եվ ցան­կա­ցած ող­ջա­միտ հա­յի մոտ պետք է որ ըն­դա­մե­նը մեկ հարց լի­նի` ին­չո՞ւ է նա հար­ցաքնն­վում իր իսկ ստեղ­ծած գրպա­նա­յին հանձ­նա­ժո­ղո­վում (ոմն Ան­դոն Քո­չա­րյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ), այլ ոչ թե դա­տա­րա­նում` մե­ղադ­րյա­լի ա­թո­ռին նստած: Ընդ ո­րում, նա դեռ պետք է ծնկա­չոք ա­ղա­չի, որ ի­րեն դա­տա­րան տա­նեն: Մի՞թե մեր ժո­ղովր­դի համ­բե­րու­թյան բա­ժա­կը ծակ է...

— Նի­կո­լի խոս­քի էս մի դրվա­գը ճիշտ էր, մնա­ցա­ծը` սուտ:

— Չէ՛, սխալ­վում ես, քո ա­սած դրվա­գը չէր ճիշտ, ա՛յ էն դրվագն էր ճիշտ...

Մո­տա­վո­րա­պես այս բո­վան­դա­կու­թյան խո­սույթ­նե­րով լե­ցուն են և՛ քա­ղա­քա­ցի­նե­րի խո­հա­նոց­նե­րը, և՛ բա­կե­րի զրու­ցա­րան­նե­րը, և՛ առ­ցանց զրու­ցա­րան­նե­րը` ի դեմս, օ­րի­նակ Ֆեյս­բու­քի: Դա նշա­նա­կում է մեկ բան` գլխա­վոր գեր­ագույն դա­վա­ճա­նը հա­սավ իր ու­զա­ծին, նրա ա­ռա­վել քան 3 ժա­մա­նոց գեր­թու­նա­վոր ստե­րով և մա­նի­պու­լյա­ցի­ա­յով լցված «դա­վա­ճան–շո­ուն» դար­ձավ հան­րու­թյան քննարկ­ման ա­ռար­կա: Էն­քան քննար­կեն, որ ըն­թաց­քում լի­քը կա­րևոր ու մա­հա­ցու վտան­գով սպառ­նա­ցող բա­ներ չնկա­տեն: Դուք քննար­կե՛ք, քննար­կե՛ք, իսկ պե­տա­կան դա­վա­ճանն այդ ըն­թաց­քում հա­ջո­ղու­թյամբ ա­վար­տին կմո­տեց­նի Ար­ցա­խը թուր­քի բա­ժին դարձ­նե­լու և Հա­յոց պե­տա­կա­նու­թյու­նը լիկ­վի­դաց­նե­լու իր սև գոր­ծը: Դարձ­րեց նա­և սե­րի­ալ` հու­նի­սի 27–ին այդ գար­շե­լի շո­ո­ւի շա­րու­նա­կու­թյունն է, է­լի ու­ղիղ ե­թե­րում, ու դեռ չգի­տենք, թե քա­նի սե­րի­ա կլի­նի: Սո­վե­տա­կան «Ну, по­го­ди!» մուլտ­սե­րի­ա­լի պես, պար­զա­պես նի­կո­լա­կան «Ну, по­го­ди!»–ն ոչ թե ա­ռող­ջա­րար ծի­ծա­ղի, այլ հա­յոց մահ­վան աղ­բյուր է:

Ռազ­մա­կան հան­րա­յին գոր­ծիչ Գև­որգ Գև­որ­գյա­նը չի զբաղ­վել «դա­վա­ճան–շո­ո­ւի» քննար­կում­նե­րով, այլ լե­գեն­դար հե­տա­խույ­զի անվ­րեպ բնազ­դով մի­ան­գա­մից ա­ռանձ­նաց­րել է ա­մե­նա­կա­րև­ո­րը. «Անմեղ հայ­րե­նա­սե­րի» այ­սօր­վա ե­լույ­թը հեր­թա­կան բան­սար­կու­թյունն էր, որն ի թիվս այ­լոց, այս ան­գամ ուղղ­ված էր նա­և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կենտ­րոն­նե­րին: Այս քայ­լը հեր­թա­կան ան­գամ ծանր է նստե­լու մեր ժո­ղովր­դի վրա, թե­րևս ա­վե­լի ծանր, քան 2020–ի պա­տե­րազ­մը: Սա իր քայ­լե­րով նպա­տակ ու­նի, հրա­ժա­րա­կա­նից ա­ռաջ, Հա­յաս­տա­նը վե­րա­ծել հյու­սիս–արև­մուտք ռազ­մա­կան բա­խում­նե­րի խաչ­մե­րու­կա­յին պլաց­դար­մի, Ի­րա­նի, Թուր­քի­ա­յի, Ադր­բե­ջա­նի, Հա­յաս­տա­նի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ»:

Իսկ գե­րա­գույն գլխա­վոր դա­վա­ճա­նը, որ ներ­կա­յա­ցել էր ակ­նո­ցով (երև­ի ժե­խի աչ­քե­րին «ինծի­լի­գենտ» ե­րև­ա­լու հա­մար) և մի տրցակ թղթե­րով, ո­րոնց մեծ մա­սը, իր իսկ խոս­տո­վա­նու­թյամբ, գրել էր դեռ 2021–ին, նա­և սրտաճմ­լիկ հե­քի­աթ­ներ պատ­մեց, իբր Շու­շի­ի անկ­ման մա­սին ի­մա­ցավ նո­յեմ­բե­րի 9–ի կա­պի­տու­լյա­ցի­ա­յից 2–3 օր անց, երբ դուրս ե­կավ բուն­կե­րից: Ամ­բողջ լո­լոն էլ պա­տում էր, թե ա­ռա­ջին, երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­նե­րը ստեղ­ծել են փա­կու­ղի և մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը ճա­նա­չել տվել Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի կազ­մում, Ար­ցա­խի հարցն էլ` տա­րած­քա­յին վեճ, իսկ 44–օրյա պա­տե­րազ­մի ողջ ըն­թաց­քում էլ գե­նե­րալ­ներն ի­րեն վեր­ջին հա­րի­ֆի պես ա­նընդ­հատ խա­բել են...

Yaxq

Կարճ ա­սած, բո­լո­րը մե­ղա­վոր են, բա­ցի ի­րե­նից: Ինչ­պես բա­նա­ձև­եց «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Բաբ­կեն Հա­րու­թյու­նյա­նը. «Ամեն ին­չի ար­դա­րա­ցու­մը գտավ, բայց գլխա­վոր փաս­տի պա­տաս­խանն այդ­պես ու այս ան­գամ էլ չտվեց Նի­կո­լը, թե ո՞նց ստաց­վեց, որ ե­թե Տեր–Պետ­րո­սյա­նը պատ­րաստ­վում էր  Ար­ցա­խը տալ Ադր­բե­ջա­նին, բայց այդ­պես էլ չտվեց: Նի­կո­լը թող ա­սի, թե Քո­չա­րյա­նը ո՞նց կա­րո­ղա­ցավ իր նա­խոր­դի կող­մից Ար­ցա­խը «տա­լու» պատ­րաս­տա­կա­մու­թյու­նից հե­տո` է­լի չտալ ու չա­սել, թե իր նախ­կի­նը տա­լիս էր, բա ինքն ի՞նչ ա­նի, պետք է տա: Ո՞նց Սարգ­սյա­նը կա­րո­ղա­ցավ չտալ, բայց հենց հեր­թը հա­սավ ի­րեն` ին­քը տար­բե­րակ չու­ներ: Սա` «նախ­կին­ներն են տվել Ար­ցա­խը»–ի մա­սով»:

Ե­թե Ար­մեն Ա­շո­տյա­նը կա­լան­քի տակ չլի­ներ, հաս­տատ կե­տե­րով «քա­մուն կտար» դա­վա­ճա­նի ճա­ռը: Այդ բա­ցը լրաց­նենք ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հի վեր­ջին լայ­վից մի փոքր մեջ­բե­րու­մով. «Ի՞նչ է պա­տաս­խա­նում ի ար­ձա­գանք Ժո­զեֆ Բո­ռե­լը: Նա պա­տաս­խա­նում է՝ մեջ­բե­րե­լով Նի­կոլ Փա­շի­նյա­նի խոս­քերն այն մա­սին, որ Հա­յաս­տա­նը ճա­նա­չել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջա­նի մաս և կար­գա­վի­ճա­կի մա­սին չկա ո­րև­է խո­սակ­ցու­թյուն. քննար­կում­ներն ըն­թա­նում են այս­պես ա­սած «եթե­րա­յին, միս­տիկ» ի­րա­վունք­նե­րի և անվ­տան­գու­թյան մա­սին: Ա­հա այս­պի­սի խայ­տա­ռա­կու­թյուն: Այ­սինքն՝ եվ­րո­պատ­գա­մա­վոր­նե­րի շար­քե­րում կան մար­դիկ, ո­րոնք, պարզ­վում է, շատ ա­վե­լի հայ են, քան մեզ ներ­կա­յաց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նը»: Մինչ­դեռ, ինչ­պես ար­ձա­նագ­րում է Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը. «Սերժ Սարգ­սյա­նը 2016–ին Պու­տի­նի հետ ա­սու­լի­սի ժա­մա­նակ փաս­տեց, որ Ար­ցա­խը չի կա­րող լի­նել Ադր­բե­ջա­նի կազ­մում, իսկ Նի­կո­լը ե՛ւ Պու­տի­նի, ե՛ւ Մի­շե­լի ներ­կա­յու­թյամբ ճա­նա­չեց Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում»:

Իսկ «դա­վա­ճան–շո­ո­ւի» ժա­մա­նակ կա­պի­տու­լյան­տը հայ­տա­րա­րեց, որ ու­րիշ ճար չու­ներ, քան սկսել սե­փա­կան «զր­ո­յա­կան կե­տից», զի Սերժ Սարգ­սյա­նի բա­նակ­ցա­յին ժա­ռան­գու­թյունն այն­քան վատն էր, որ ու­րիշ ելք չկա: ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի բա­նակ­ցա­յին ժա­ռան­գու­թյա­նը շատ ենք անդ­րա­դար­ձել, կրկնվե­լու հարկ չկա, բայց մի հարց` ե­թե այդ­քան ող­բա­լի էր, ին­չո՞ւ է­իր աք­լո­րա­վա­րի ճվում, թե «Արցա­խը Հա­յաս­տան է և վերջ»: Մո­ռա­ցե՞լ ես Սերժ Սարգ­սյա­նի հրա­պա­րա­կած ձայ­նագ­րու­թյու­նը, թե ինչ­պես է­իր գլուխ գո­վում, որ հա­մա­նա­խա­գահ­նե­րի մոտ էիր քեզ «գժի տեղ դրել», որ­պես­զի խու­սա­փես քննար­կում­նե­րից: Իսկ հի­մա՞ ում ես գժի տեղ դրել, որ հայ­տա­րա­րում ես, թե անհր­թիռ և մի­այն սել­ֆի­ի հա­մար պի­տա­նի ՍՈւ–30 օ­դա­նա­վե­րը գնե­լը ա­պա­ցույց էր, որ բա­նա­կի հա­մար ո­չինչ չես ափ­սո­սա­ցել և այդ ա­նօ­գուտ և մար­տի ոչ պի­տա­նի խա­ղա­լիք­նե­րը մի բան էլ «զսպել» են թշնա­մուն:

Բո­լո­րը գի­տեն, որ 2018–ին քեզ բե­րել է­ին իշ­խա­նու­թյան, որ­պես­զի ան­պայ­ման պա­տե­րազ­մը դարձ­նես ան­խու­սա­փե­լի և պարտ­վես: Չենք մո­ռա­ցել Լե­լե–Թե­փե բար­ձունքը եր­կու ժա­մով ա­նի­մաստ գրա­վե­լու և զոր­քի զգա­լի մասն այդ­տեղ կո­տո­րե­լու «օպե­րա­ցի­ան», ո­րի ար­դյուն­քում լրիվ թու­լա­ցավ հա­րա­վա­յին ճա­կա­տը և հոկ­տեմ­բե­րի 6–7–ին ըն­կան հա­րա­վա­յին բո­լոր շրջան­նե­րը: Նա­և Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վի խոս­քով. «Հենց հի­մա Նի­կո­լը ու­ղիղ ե­թե­րում խա­բում է: Նա չի ա­սում ա­մե­նա­կա­րե­ւո­րը. հոկ­տեմ­բե­րի 19–ին նա մեզ ա­սել է, որ պա­տե­րազմն ար­դեն տա­նուլ է տրված, ու սա պար­տու­թյուն է: Ու ի­մա­նա­լով, որ ար­դեն պարտ­վել է, հա­զա­րա­վոր նոր զո­հեր է տվել ու ա­վե­լի վատ պայ­ման­նե­րով նո­յեմ­բե­րի 9–ի փաս­տա­թուղթ է ստո­րագ­րել: Հի­մա հա­մե­մա­տեք հոկ­տեմ­բե­րի 19–ի [Պու­տի­նի] ա­ռա­ջարկն ու նո­յեմ­բե­րի 9–ի փաս­տա­թուղ­թը: Ե­թե հոկ­տեմ­բե­րի 19–ին Շու­շին մնում էր հայ­կա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ` թե­կուզ ադր­բե­ջան­ցի­նե­րի վե­րաբ­նա­կեց­ման հե­ռան­կա­րով,ապա նո­յեմ­բե­րի 9–ին Շու­շին ան­ցավ Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ: Հոկ­տեմ­բե­րի 19–ին Շու­շի­ում ծա­ծան­վե­լու էր Ար­ցա­խի դրո­շը, իսկ Ա­մե­նափր­կիչ ե­կե­ղե­ցու վրա՝ խա­չը»: Եվ այն, ինչ մեր­ժել են զի­ջել «նախ­կին­նե­րը», Փա­շի­նյա­նը տա­լիս է պա­տե­րազ­մով: Քննար­կե­լու մի­այն մեկ հարց կա` ինչ­պե՞ս իշ­խա­նազր­կել այդ թուր­քա­կան դրա­ծո, գե­նապղծ­ված ա­րա­րա­ծին:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում