Տիկնիզյանը` «Ռեալ Սոսյեդադ» հնարավոր տեղափոխության մասին
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը անդրադարձել է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» հնարավոր տեղափոխության մասին լուրերին.
«Ինձ տեղեկակացրել են այդ մասին, համացանցում եւս այդ թեմայով նորություններ աչքիս երեւացել են բայց չեմ խորացել դրանց բովանդակության մեջ ու այդ ամենին արձագանքել եմ առավելագույնս հանգիստ: Մինչև հստակություն չլինի, այդ ամենն ինձ համար «ջուր» է: Երբ կլինի կոնկրետություն այդ ժամանակ էլ կհավատամ դրան ու գուցե հնարավոր ամեն ինչ անեմ ինձ Եվրոպայում փորձելու համար։ Բայց դրա մասին մտածելը դեռ վաղ է, գործակալիս հետ նույնպես այդ թեմայով շփվել ենք, բայց նա նույնպես շատ բան չգիտի, միայն տեղյակ է, որ հայտնվել եմ «Ռեալ Սոսյեդադի» կարճ ցանկում, բայց այդ ցուցակում կարող է լինել 25 ֆուտբոլիստ»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings-ը:
Նաիրը նաեւ ասել էլ, որ շատ տպավորված է հայ երկրպագուների աջակցությունից ու ջերմությունից, հատկապես հաճելիորեն զարմացել է, երբ երկրպագուները սկսկել են վանկարկել նրա ազգանունը Լատվիայի դեմ խաղում գոլ խփելուց հետո։ Տիկնիզյանը նաեւ նշել է, որ հավաքականում ամենից լավ հասկանում է Էդուարդ Սպերցյանին, քանի որ խաղադաշտից դուրս էլ վերջինիս հետ շատ է շփվում։

