Ռուսական վերականգնվող բանակը փոխում է խաղի կանոնները

Վերլուծություն

Ու­րեմն, ի՞նչ է կա­տար­վում ներ­կա­յումս ուկ­րա­ի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում եւ Ռու­սաս­տա­նի ներ­սում, ո­րոնք Ա­լի­ե­ւը, ա­սենք նա­եւ՝ Էր­դո­ղա­նը ոչ մի պա­րա­գա­յում ի­րենց հաշ­վարկ­նե­րից դուրս չեն թող­նի:

Ուկ­րա­ի­նա­յում պատ­կե­րը նույնն է, ինչ վեր­ջին եր­կու-երեք շա­բաթ­նե­րին: Ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կը, խոս­տա­ցած «հա­կա­հար­ձակ­ման» շրջա­նակ­նե­րում մե­կը մյու­սի հե­տե­ւից գրոհ­նե­ր է ձեռ­նար­կում ռու­սա­կան դիր­քե­րի ուղ­ղու­թյամբ, սա­կայն այդ­պես էլ ո­րե­ւէ տե­սա­նե­լի ա­ռա­ջըն­թաց գո­նե ե­րեկ­վա դրու­թյամբ չու­ներ: Փո­խա­րե­նը, գե­րա­րագ տեմ­պե­րով ա­վե­լա­նում են ուկ­րա­ի­նա­կան կո­րուստ­նե­րը, որն ար­դեն Ա­րեւ­մուտքն ու մաս­նա­վո­րա­պես՝ ՆԱ­ՏՕ-ն չնկա­տե­լու տալ չեն կա­րո­ղա­նում: Փոր­ձում են դա մի կերպ բա­ցատ­րել, սա­կայն դրա­նից բան չի փոխ­վում:

Հնա­րա­վո՞ր է, որ մի պահ ուկ­րա­ի­նա­կան ու­ժե­րին հա­ջող­վի ճեղ­քել ռու­սա­կան պաշտ­պա­նու­թյու­նը. ո­րե­ւէ բան բա­ցա­ռել չի կա­րե­լի: Բայց նա­եւ այն տպա­վո­րու­թյունն է, որ ռուս­նե­րը հա­կա­քայ­լի են պատ­րաստ­վում, ո­րը հաս­կա­նում են նա­եւ ուկ­րա­ի­նա­կան քիչ թե շատ ող­ջա­միտ հա­տու­կենտ աղ­բյուր­նե­րը: Ըստ այդմ, ա­նա­կն­կալ­նե­րից խու­սա­փե­լու հա­մար «Վագ­նե­րի» ղե­կա­վար Եվ­գե­նի Պրի­գո­ժի­նը ա­ռա­ջար­կում է. «Չսպա­սել պաշտ­պա­նա­կան ռազ­մա­վա­րու­թյան ա­վար­տա­կան փու­լում հնա­րա­վոր բա­ցա­սա­կան սցե­նար­նե­րի, այլ մինչ այդ կան­խել ա­մեն մի նման հնա­րա­վոր զար­գա­ցում: Ցանց է հայտն­վել այն մա­սին, որ վագ­ներ­ցի­նե­րը ցան­կա­նում են հար­ձակ­ման անց­նել Խար­կո­վի ուղ­ղու­թյամբ»: Դա, ըստ աղ­բյու­րի, ի թիվս այլ հար­ցե­րի, կլու­ծի կա­րե­ւո­րա­գույն մեկ խնդիր եւս. «Խար­կո­վում ռե­ալ վտան­գի դեպ­քում, իսկ դա կա­ռա­ջա­նա, ե­թե «Վագ­նե­րը» մտնի խա­ղի մեջ, Ուկ­րա­ի­նա­յի ԶՈՒ հրա­մա­նա­տա­րու­թյու­նը պար­զա­պես ստիպ­ված կլի­նի մեծ ռե­զերվ­ներ տե­ղա­փո­խել այդ հատ­ված: Իսկ դա ներ­կա պա­հին հնա­րա­վոր է մի­այն հա­կա­հար­ձակ­ման մեջ ներգ­րավ­ված ռե­զերվ­նե­րի հաշ­վին: Դա է­ա­պես կնվա­զեց­նի հա­կա­հար­ձակ­ման հա­ջո­ղու­թյան հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որն այս պա­հին էլ շատ մեծ չէ: Այ­սինքն, բո­լոր ա­ռում­նե­րով, ե­թե ի­րոք «Վագ­նե­րը» գրո­հի Խար­կո­վի ուղ­ղու­թյու­նը, դա ուկ­րա­ի­նա­կան ու­ժե­րի հա­մար լրջա­գույն մար­տահ­րա­վեր է դառ­նա­լու: Հա­մա­ձա՞յն է ար­դյոք Պու­տի­նը նոր ա­ռա­ջար­կին, կամ մի­գու­ցե ար­դեն հա­մա­ձայն­վե՞լ է, մենք շու­տով կի­մա­նանք»:

Այ­սինքն, շա­րու­նա­կում է ա­մե­նա­հա­վա­նա­կա­նը մնալ այն տար­բե­րա­կը, որ այս ա­մե­նի ար­դյուն­քում Ա­րեւ­մուտ­քը պար­զա­պես կա­րող է ուկ­րա­ի­նա­կան խաղը հա­մա­րել տա­նուլ տված: Ընդ ո­րում, որ էլ ա­վե­լի կա­րե­ւոր է, հաշ­վի առ­նե­լով այս ռազ­մա­կան ի­րո­ղու­թյու­ննե­րից ուղ­ղա­կի­ո­րեն բխող այլ փաս­տեր:

Այս­պես, ուկ­րա­ի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում ոչն­չա­նում է ՆԱ­ՏՕ-ական ա­մե­նա­ա­ռա­ջա­դեմ զին­տեխ­նի­կան, ա­սենք՝ ա­մե­րի­կյան «Bradley»- նե­րը, գեր­մա­նա­կան «Leopard 2a6»-երը, «Petriot» ՀՕՊ հա­մա­կար­գե­րը եւ այդ­պես շա­րու­նակ: Ընդ ո­րում, ուկ­րա­ի­նա­ցի տան­կիստ­նե­րը հրա­պա­րա­կա­յին դժգո­հու­թյուն են հայտ­նում, որ, օ­րի­նակ, գեր­մա­նա­կան «Leopard 2a6»-երը նա­եւ տեխ­նի­կա­կան լուրջ խնդիր­ներ ու­նեն: Փո­խա­րե­նը, այլ կերպ ներ­կա­յա­ցան ռու­սա­կան զի­նա­տե­սակ­նե­րը՝ հրթի­ռա­յին, ՀՕՊ, հա­կա­տան­կա­յին, հրե­տա­նա­յին, ա­նօ­դա­չու­նե­րի պար­կը հա­մալր­վեցին եւ այլն: Նա­խօ­րե­ին, մաս­նա­վո­րա­պես տան­կե­րի հետ կապ­ված, Պու­տինն ան­գամ հայ­տա­րա­րեց, որ ա­րեւմ­տյան տան­կերն ան­գամ վա­խե­նում են մար­տի մեջ մտնել ռու­սա­կան «Т-90» «Պրո­րիվ»-նե­րի հետ, եւ փոր­ձա­գետ­նե­րը կվստա­հեց­նեն, որ դա մեր­կա­պա­րա­նոց հայ­տա­րա­րու­թյուն չէ: Եվ այն դեպ­քում, երբ ռուս­նե­րը դեռ «Т-14» «Արմա­տա» տան­կեր, «Արմա­տա» մի­աս­նա­կան հիմ­քի վրա ստեղծ­ված, այ­սինքն՝ փո­խա­դարձ փո­խա­րի­նե­լի ինք­նագ­նաց հրե­տա­նի եւ այլ զրա­հա­տեխ­նի­կա ու­նեն, ո­րոնք Ուկ­րա­ի­նա­յում խա­ղի մեջ չեն դրվել, սա­կայն ՆԱ­ՏՕ-ական մաս­նա­գետ­նե­րը մի­ան­շա­նակ այդ փաս­տը չեն շրջան­ցի: Գու­մա­րած, ռուս­ներն ի ցույց դրե­ցին այլ տեխ­նի­կա, ո­րոնցից ՆԱ­ՏՕ-ն պար­զա­պես չու­նի՝ «Սոլն­ցե­պյոկ» ծանր հրա­նե­տը, ընդ­հուպ՝ «Կին­ժալ» հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­նե­րը, եւ այդ­պես շա­րու­նակ: Ու հի­մա, ՆԱ­ՏՕ-ն պետք է նետ­վի այս տեխ­նի­կա­կան բա­ցը լրաց­նե­լու ուղ­ղու­թյամբ, ո­րը մեծ ծախ­սե­րի եւ, ա­մե­նա­կա­րե­ւո­րը, ժա­մա­նա­կի խնդիր է, իսկ ռուս­ները, ե­թե թե­րու­թյուն­ներ են տես­նում, պետք է ըն­դա­մե­նը մտա­ծեն դրանք շտկե­լու եւ, այդ ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով՝ նո­րա­գույն զի­նա­տե­սակ­նե­րը սպա­ռա­զի­նու­թյուն մտցնե­լո­ւ մա­սին:

Հա­ջոր­դը, Զա­պո­րո­ժիե­ի պաշտ­պա­նու­թյու­նը ցույց տվեց նա­եւ, որ ռու­սա­կան բա­նա­կը սկսում է դուրս գալ այն «դինջ» վի­ճա­կից, ո­րի մեջ, սո­վո­րու­թյան հա­մա­ձայն, հայտն­վել էր վեր­ջին 30 տա­րի­նե­րին: Հրամ­կազ­մի, կազ­մա­կերպ­չա­կան, տեխ­նի­կա­կան, մա­տա­կա­րա­րում­նե­րի եւ մնա­ցած բո­լոր ա­ռում­նե­րով դառ­նում է այն մի­ա­վո­րը, ո­րը բո­լորն են ըն­կա­լում՝ «ռու­սա­կան բա­նակ» ա­սե­լով: Օ­րի­նակ, երբ Պու­տի­նը խո­սում է «պար­կե­տա­յին գե­նե­րալ­նե­րից» հրա­ժար­վե­լու եւ ու­նակ­նե­րին ա­ռաջ քա­շե­լու մա­սին, պա­տա­հա­կան միտք չէ:

Սրա­նով հան­դերձ, Ռու­սաս­տանն ա­րա­գո­րեն մտնում է տնտե­սու­թյու­նը ռազ­մա­կան ռել­սեր տե­ղա­փո­խե­լու փուլ, բայց ար­դեն հիմն­ված նա­եւ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի փոր­ձով ար­դի­ա­կա­նաց­ված ա­ռա­ջա­դեմ զին­տեխ­նի­կա­յի վրա: Հան­րա­գու­մա­րում ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ աչ­քի ա­ռաջ փոխ­վում է նա­եւ բա­նա­կի եւ ժո­ղովր­դի հո­գե­բա­նու­թյու­նը, ո­րը Ռու­սաս­տա­նում ա­մեն ան­գամ նկատ­վում է պա­տե­րազ­մի մո­տա­վո­րա­պես երկ­րորդ տա­րում՝ ձա­խո­ղում­նե­րից հե­տո:

ԱՄՆ-ում եւ ՆԱ­ՏՕ-ում, ի­հար­կե, լուրջ մարդ­կանց պա­կաս չկա: Եվ նրանք կա­րո՞ղ են այս բո­լոր տե­ղա­շար­ժե­րը հաշ­վի չառ­նել: Հա­զիվ թե, ա­ռա­վել եւս, սե­փա­կան ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րի, ԼԳԲՏ ու ե­սիմ էլ ին­չե­րի՝ տա­րե­կան եր­կու ան­գամ հանգս­տյան մեկ­նե­լու եւ գեր­կուշտ կյան­քին վարժ­ված հա­սա­րա­կու­թյուն­նե­րին հաշ­վի առ­նե­լով:

Իսկ կա­րո՞ղ են Էր­դո­ղանն ու Ա­լի­եւն այս բո­լոր նրբե­րանգ­նե­րը հաշ­վի չառ­նել, որ ծայ­րա­հեղ դեպ­քում կա­րող են բախ­վել, այս­պես ա­սած, 1944-1945թթ. նմու­շի ռու­սա­կան բա­նա­կի հետ, ո­րը նա­եւ մի քա­նի հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ ու­նի: Այս պա­հին Ա­լի­ե­ւը դեռ կա­րող է ո­րոշ «բա­զար­նե­րի» մեջ մտնել: Իսկ ի՞նչ կլի­նի, երբ ուկ­րա­ի­նա­կան «հա­կա­հար­ձա­կու­մը» վեր­ջա­նա եւ, ինչ­պես ա­մե­նա­հա­վա­նա­կանն է, ռուս­նե­րը հաղ­թեն, էլի կա­րո՞ղ են «բա­զար­նե­րը» շա­րու­նա­կել:

Բայց այս նույն հար­ցը դժվար է նի­կո­լյան թի­մին ուղ­ղել, նրանց հա­մար՝ «Չկա այլ Աստ­ված, քան Սո­րոս պա­պիկն է»:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում