Նիկոլն արդեն նաեւ «ժամանակ ձգելու» ռեսուրս չունի

Վերլուծություն

Ի­հար­կե, հաս­կա­նալ է պետք, թե նո­րից ին­չո՞ւ սահ­մա­նա­յին ի­րա­վի­ճա­կը սրվեց: Մինչ այս լավ էլ Նի­կոլն ու Ա­լի­եւն ի­րար հետ ու­րախ-զվարթ հան­դի­պում-բա­նակ­ցում է­ին: Ա­վե­լին, Էր­դո­ղա­նի երդմ­նա­կա­լու­թյան օր­վա նրանց լու­սան­կար­նե­րում այն­պես է­ին ժպտում, որ տպա­վո­րու­թյուն էր, թե «տաս տար­վա կո­րած ախ­պեր­ներն են ի­րար գտել»: Ու մեկ էլ՝ Ա­լի­ե­ւը սկսում է կրա­կել, ան­գամ Ե­րաս­խի մոտ հնդիկ­նե­րի վի­րա­վո­րել, Ար­ցա­խի ճա­նա­պար­հը փա­կել, այդ հատ­ված­նե­րում եւս կրա­կել: Հան­կար­ծա­հաս նո­պա՞ է, թե՞ «տաս տար­վա կո­րած ախ­պեր» Նի­կոլն ինչ-որ բա­նով հան­կարծ նո­րից դու­րը չե­կավ…

ԻՆ­ՉՈՒ ՆՈ­ՐԻՑ ՍՐՎԵՑ ՍԱՀ­ՄԱ­ՆԱ­ՅԻՆ ՎԻ­ՃԱ­ԿԸ

Չնա­յած, այս­տեղ եր­կար-բա­րակ մտա­ծե­լու բան էլ չկա, ա­մեն բան աչ­քի ա­ռաջ է: Մի կող­մից Նի­կո­լը, հայ­տա­րա­րե­լով, թե՝ «Արցախն Ադր­բե­ջան է եւ՝ վերջ», նա­եւ, որ իր «ման­կու­թյան բյու­րե­ղյա ե­րա­զանքն» է Ա­լի­ե­ւի հետ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լը, այդ­պես էլ ռե­ալ տե­ղից չի շարժ­վում, իսկ նրա ԱԽՔ-ը պաշ­տո­նա­պես ա­սաց՝ ե­րե­ւի տա­րե­վեր­ջից ոչ շուտ: Մյուս կող­մից, Նի­կո­լի հա­ջորդ «բյու­րե­ղյա ե­րա­զանքն» է կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րը բա­ցե­լը: Գնա­ցին Մոսկ­վա, ա­մեն ինչ խո­սե­ցին, հար­ցը հա­սավ «տեխ­նի­կա­կան դե­տալ­նե­րի» մա­կար­դա­կի, բայց է­լի Նի­կո­լը ո­րե­ւէ բան չի ու­զում ստո­րագ­րել: Նման է նրան, որ Ա­լի­եւն էլ այս կրա­կոց­նե­րով հաս­կաց­նել է տա­լիս՝ վերջը մի բան ստո­րագ­րե­լո՞ւ ես:

Այն, որ այդ «մի բան ստո­րագ­րե­լը» նշա­նա­կում է վերջ­նա­կան կողմ­նո­րո­շում ա­մե­րի­կա­ցի­նե­րի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» եւ ռուս­նե­րի՝ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գոր­ծարկ­ման ծրագ­րե­րի մի­ջեւ, ըստ այդմ էլ՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վերջ­նա­կան վեկ­տո­րի­զա­ցի­ա­յի հարց է, էն գլխից էր պարզ, խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, չկրկնենք: Ա­մե­րի­կա­ցի­ներն ար­դեն «հա­կա­ա­հա­բեկ­չա­կան պա­տե­րազ­մով» են սպառ­նում: Ռուս­ներն էլ ի­րենց հեր­թին են վեր­ջին ժա­մա­նակ­ներս ան­ցել ծայ­րա­հեղ կոշտ մո­տե­ցում­նե­րի, որն ակն­հայտ էր ՌԴ ԱԳՆ-ի վեր­ջին պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից: Այ­սինքն, կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­գոր­ծար­կու­մը պետք է լի­նի ռու­սա­կան անվ­տան­գա­յին հսկո­ղու­թյան տես­քով, ինչ­պես որ, ի դեպ, սահ­ման­ված է նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րում: Թե­րեւս, նա­եւ ռու­սա­կան այդ կողմ­նո­րո­շու­մից ել­նե­լով, Բա­քուն հաս­տա­տեց, որ կողմ է նա­եւ այդ տար­բե­րա­կին: Բայց ա­հա Նի­կո­լը, ան­կախ այն բա­նից, թե ինչ է Մոսկ­վա­յում եւ Սո­չի­ում պայ­մա­նա­վոր­վել Պու­տի­նի հետ, շա­րու­նա­կում է դեմ գնալ այդ սկզբուն­քին:

Այս ի­րա­վի­ճա­կի մա­սին, կրկնենք, խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, եւ ա­հա, Ռու­սաս­տա­նի փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կը նա­խօ­րե­ին ար­ված հայ­տա­րա­րու­թյամբ հաս­տա­տեց, որ ի­րոք խնդի­րը հենց դրա­նում է: Այ­սինքն, որ ճա­նա­պարհ­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման գլխա­վոր խնդիրն է, թե ով է ա­պա­հո­վե­լու այդ եր­թու­ղի­նե­րից օգտ­վող մարդ­կանց անվ­տան­գու­թյու­նը: «Փաս­տաթղ­թի նա­խա­գի­ծը կազմ­վել եւ գրե­թե ամ­բող­ջու­թյամբ հա­մա­ձայ­նեց­վել է մեր մա­կար­դա­կով, թե­եւ դեռ պետք է աշ­խա­տել հիմ­նա­կան հար­ցի վրա՝ ինչ­պես կշփվեն շար­քա­յին ադր­բե­ջան­ցի­ներն ու հա­յե­րը սահ­մա­նը հա­տե­լիս», - ման­րա­մաս­նեց Ռու­սաս­տա­նի փոխ­վար­չա­պե­տը:

ՆՈ­ՐԻՑ «ԹՌԱ՞Վ» ԽՈՍ­ՏԱ­ՑԱ­ԾԻՑ

Թե ին­չու Նի­կո­լը Մոսկ­վա­յի եւ Սո­չի­ի հան­դի­պում­նե­րից հե­տո, որ­տեղ Պու­տի­նի խոս­քից դա­տե­լով, պարզ­վեց, որ մնա­ցել է «տեխ­նի­կա­կան հարց», չկողմնորոշվեց, դա էլ կա­րե­լի է կռա­հել. Լոն­դո­նից մի­ան­գա­մայն այլ ազ­դակ­ներ ե­կան, թե­րեւս հա­մեմ­ված նա­եւ Նի­կո­լին ուղղ­ված ծանր սպառ­նա­լիք­նե­րով: Օ­րի­նակ, որ կա­րող են ո­րո­շա­կի տվյալ­ներ բա­ցել, ա­սենք, 44-օրյա պա­տե­րազ­մի մա­սին: Մյուս կող­մից, Մոսկ­վա­յի եւ Սո­չի­ի հան­դի­պում­նե­րը եւս ա­վե­լորդ ան­գամ ցույց տվե­ցին, որ այդ ճնշում­նե­րը պա­կաս ուժ­գին չեն նա­եւ ռու­սա­կան կող­մից:

Ար­դյուն­քում, ստաց­վում է մի­ան­գա­մայն աբ­սուր­դա­յին վի­ճակ: Այս­պես, Օ­վեր­չուկն իր հայ­տա­րա­րու­թյու­նը շա­րու­նա­կեց այս­պես. «Մեր բա­նակ­ցող գոր­ծըն­կեր­նե­րը հա­մա­ձայն են, որ Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի՝ 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյան 9-րդ կե­տի վե­րա­բե­րյալ ստեղծ­ված հար­թա­կում, դա ա­սում են ե՛ւ ադր­բե­ջան­ցի­նե­րը, ե՛ւ հա­յե­րը, ա­մե­նա­մեծ ա­ռա­ջըն­թացն է գրանց­վել:  Եվ այս­տեղ այ­սօր նկատ­վում է ար­դյունք. դա իս­կա­պես այդ­պես է: Փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ աշ­խա­տան­քա­յին խմբի ձե­ւա­չա­փից դուրս գալն ակն­հայտ բա­ցա­սա­կան հե­տե­ւանք­ներ կու­նե­նա բո­լո­րի հա­մար»:

Բայց ա­հա պարզ­վում է, որ նի­կո­լյան թի­մը բո­լո­րո­վին այլ պատ­կե­րա­ցում ու­նի նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տաթղ­թի մա­սին: Օ­րի­նակ, ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Վա­հան Կոս­տա­նյա­նը ե­րեկ, շա­րու­նա­կե­լով ա­ռաջ տա­նել պնդու­մը, թե՝ ա­պաշր­ջա­փա­կու­մը պետք է տե­ղի ու­նե­նա կող­մե­րի ի­րա­վա­զո­րու­թյան եւ ինք­նիշ­խա­նու­թյան հի­ման վրա, հա­սավ այս առն­վազն տա­րօ­րի­նակ մտքին. «Նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյան մեջ եւ դրան հա­ջոր­դող հրա­մա­նագ­րում ա­վե­լի շատ խոս­վում է, որ ՌԴ-ն ճա­նա­պարհ­նե­րի վրա ու­նե­նա­լու է մո­նի­թո­րին­գի, այլ ոչ թե վե­րահս­կո­ղու­թյան ֆունկ­ցի­ա»: Ի՞նչ «հա­ջոր­դող հրա­մա­նագ­րե­րի» մա­սին է խոս­քը, ­մնում է մի­այն գու­շա­կել: Նա­եւ, թե ի՞նչ ա­սել է՝ «ավե­լի շատ խոս­վում է», երբ նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տաթղ­թի 9-րդ կե­տում ըն­դա­մե­նը շատ պարզ գրված է. «Ապաշր­ջա­փա­կել տա­րա­ծաշր­ջա­նի բո­լոր տնտե­սա­կան եւ տրանս­պոր­տա­յին կա­պե­րը: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րում է Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան ա­րեւմ­տյան շրջան­նե­րի եւ Նա­խի­ջե­ւա­նի Ինք­նա­վար Հան­րա­պե­տու­թյան մի­ջեւ տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան անվ­տան­գու­թյու­նը՝ եր­կու ուղ­ղու­թյուն­նե­րով քա­ղա­քա­ցի­նե­րի, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի եւ ապ­րանք­նե­րի ան­խո­չըն­դոտ տե­ղա­շար­ժը կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով: Տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի վե­րահս­կո­ղու­թյունն ի­րա­կա­նաց­նում է Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյու­նը»: Սրա­նից զատ, կա նա­եւ 2021թ. հուն­վա­րի 11-ի փաս­տա­թուղ­թը, որ­տեղ ֆիքս­ված է, որ նա­խա­տես­ված փաս­տաթղ­թի հի­ման վրա պետք է ստեղ­ծել փոխ­վար­չա­պետ­նե­րի խումբ եւ դրա աշ­խա­տան­քա­յին գրա­ֆի­կը:

Հի­շեց­նենք, խոս­քը այն խայ­տա­ռակ պայ­մա­նագ­րի մա­սին է, որ Նի­կոլն իր ձեռ­քով է ստո­րագ­րել, եւ այն­տեղ պարզ գրված է՝ «Տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի վե­րահս­կո­ղու­թյուն» եւ ոչ թե՝ մո­նի­տո­րինգ կամ նման մեկ այլ բան: Ու երբ սրա­նից հե­տո ՀՀ ԱԳՆ փոխ­նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղը հրա­պա­րա­կավ խո­սում է «մո­նի­թո­րին­գի, այլ ոչ թե վե­րահս­կո­ղու­թյան ֆունկ­ցի­ա­յի» մա­սին, ա­պա սա դի­վա­նա­գի­տա­կան աբ­սուր­դից զատ (մեղմ ա­սած), նո­րից ու նո­րից նույն բա­նի մա­սին է խո­սում՝ նի­կո­լյան թի­մը, հա­նուն ա­մե­րի­կա-բրի­տա­նա­կան հրա­հանգ­ներն ա­ռաջ տա­լու, Ադր­բե­ջա­նին լավ ա­ռիթ է տա­լիս՝ գնալ սահ­մա­նա­յին նոր սրա­ցում­նե­րի:

ԻՆՉ ՍՊԱ­ՍԵԼ Ա­ԼԻ­Ե­ՎԻՑ

Այս­պի­սով, հաս­կա­նա­լի է, որ Նի­կո­լը թե­եւ մտել է եր­կու կող­մե­րի գրե­թե չդա­դա­րող ճնշում­նե­րի տակ, սա­կայն այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում ո՛չ մեկն ընտ­րել, եւ ո՛չ էլ՝ մյու­սը: Իսկ Օ­վեր­չու­կի հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րու­թյու­նը ե­կավ հաս­տա­տե­լու, որ այս ա­մե­նը շա­րու­նակ­վե­լու է, մին­չեւ Նի­կո­լը ու­զած-չու­զած ընտ­րի:

Դե, ե­րե­ւի Ա­լի­եւն էլ, իր այս կրա­կոց­նե­րով նա­եւ հող է նա­խա­պատ­րաս­տում, որ կա՛մ Նի­կո­լին ընտ­րու­թյուն կա­տա­րել պար­տադ­րի, կա՛մ, մի­գու­ցե, ոմն փոխ­նա­խա­րար Կոս­տա­նյա­նի հրա­պա­րա­կա­յին եւ դրա­նից էլ ա­ռաջ՝ Ա­լե­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի վրա հիմն­վե­լով, հայ­տա­րա­րի, թե Հա­յաս­տանն այդ­պի­սով հրա­ժար­վում է նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րից՝ բո­լոր հնա­րա­վոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Հաշ­վի առ­նե­լով, որ Հեյ­դա­րո­վիչն ակն­հայ­տո­րեն շտա­պե­լու սուր խնդիր ու­նի, եւ սա այս պատ­մու­թյան ա­մե­նա­ա­ռանց­քա­յին դրվագ­նե­րից մեկն է:

Այս­պես, կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րից զատ, Ա­լի­ե­ւը Ար­ցա­խի հետ կապ­ված ի՞նչ պատ­կեր կստա­նա: Ե­թե նա գնա ա­մե­րի­կյան սցե­նա­րով, շատ բան հաս­կա­նա­լի է: Բայց կա­րո՞ղ է մին­չեւ վերջ գնալ այդ ուղ­ղու­թյամբ, աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ ան­կան­խա­տե­սե­լի ըն­թացք խոս­տա­ցող հա­կա­մար­տու­թյու­նը, ա­ռա­վել եւս, երբ Մոսկ­վա­յի նա­խազ­գու­շա­ցում­նե­րը գնա­լով մի­այն սրվում են: Իսկ ա­հա խո­սե­լով կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի նկատ­մամբ ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյան հետ հա­մա­ձայն­վե­լու մա­սին, Ա­լի­ե­ւը նա­եւ ցույց տվեց, որ պատ­րաստ է Ար­ցա­խի թե­ման եւս այդ սցե­նա­րով տե­ղա­փո­խել Մոսկ­վա­յի հետ բա­նակ­ցու­թյու­նն­երի դաշտ, թե­րեւս այդ հար­ցով ու­նե­նա­լով Էր­դո­ղա­նի լոբ­բիս­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նը: Ու հենց այդ բա­նակ­ցու­թյուն­ներն են, որ Ա­լի­ե­ւը պետք է ա­ռա­վե­լա­գույնս ա­րա­գաց­նի, հաշ­վի առ­նե­լով, որ գլո­բալ ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյուն­ներ են ըն­թա­նում բա­ռա­ցի­ո­րեն աչ­քի ա­ռաջ:

Բնա­կա­նա­բար, նկա­տի ու­նենք նախ այն ի­րո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք այս պա­հին ար­ձա­նագր­վում են Ուկ­րա­ի­նա­յում, թե­եւ սրան պետք է ա­վե­լաց­նել մեկ էլ ա­վե­լի է­ա­կան գոր­ծոն եւս՝ այն ի­րո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք ա­ռաջ է բե­րում ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը Ռու­սաս­տա­նի ներ­սում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում