«Փաստ». Կոշտ արձագանքներ են սպասվում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղի ունեցավ ՀՀ-ում գործունեություն ծավալող մի քանի տասնյակ փաստաբանների բողոքի երթը, որը կապված էր փաստաբանների նկատմամբ արդեն որերորդ անգամ կիրառվող բռնությունների, ի մասնավորի՝ ոստիկանության բաժնում հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանին ոստիկանության մի խումբ ծառայողների կողմից ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ ու արցունքաբեր գազ կիրառելու հանգամանքով (ի դեպ, այս ամենից հետո Ալավերդյանը ձերբակալվել է և խուզարկության ենթարկվել)։ Փաստաբանները պալատի վարչական շենքից շարժվել և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց:

Ի դեպ, այս «հասցեի» ընտրությունը հատկանշական էր եվրոպացի գործընկերներին իրազեկելու առումով, որ ՀՀ դատաիրավական բարեփոխումների ֆինանսավորման համար հատկացվող ԵՄ միջոցներն ուղղվում են փաստաբանների նկատմամբ բռնարարքներին։ Զուգահեռ՝ նույն օրը հայտնի դարձավ նաև, որ երկու ամսով կալանավորվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու պատճառաբանությունը, իրավաբանների որակմամբ, զավեշտալի հիմնավորում ուներ։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ թե՛ փաստաբանների երթը, թե՛ Աշոտյանի կալանավորումը բավական լուրջ արձագանք է ստացել միջազգային հարթակներում։

Ինչպես փոխանցում է թերթի դիվանագիտական աղբյուրը, այս իրադարձությունները ԵԽԽՎ-ում և միջազգային մի քանի այլ կառույցներում լուրջ քննարկման առիթ են դարձել, և նշված թեմաների վերաբերյալ սպասվում են հայտարարություններ, որտեղ եվրոպացիները պատրաստվում են հանգամանալից ներկայացնել իրենց մոտեցումները տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Դատավորների եվրոպական միությունն էր բավական կոշտ հայտարարություն տարածել՝ մասնավորաբար մտահոգություն հայտնելով Հայաստանի դատական համակարգում տիրող վիճակի հետ կապված և դատապարտելով ԲԴԽ-ի ու արդարադատության նախարարության գործունեության մի շարք ասպեկտներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին