«Գույներ»-ն արդեն Փոքր թատրոնի խաղացանկում է

Մշակութային

Ի՞նչ է գույնը։ Ի՞նչ ազդեցություն ունի այն մեզ վրա։ Մե՞նք ենք ընտրում գույները, թե՞ գտնվում ենք դրանց ազդեցության տակ։ Գույներն ամենուր են և անկրկնելի․․․ ինչպես որ մարդն է անկրկնելի՝ իր յուրահատուկ տեսակով և հնարավորություններով։

«Գույներ»-ը պարային ներկայացում է, որն ստեղծման երկար ճանապարհ է անցել՝ Իտալիայից մինչև Հայաստան։ Գեղագիտության ազգային կենտրոնի Ներառական ուսումնական կենտրոնն այս բեմադրությունը նախաձեռնել է՝ կարևորելով ուսուցման շարունակականությունը և հնարավորություն տալով իր շրջանավարտներին իրացնելու իրենց նոր գիտելիքներն ու հմտությունները։ Յուրաքանչյուր մարմին ունի իր հնարավորությունները, և ներկայացման ակունքներում մասնակիցներից յուրաքանչյուրի շարժվելու յուրահատկություններն են, ինչն էլ սերտորեն կապված է ողջ նախագծի գաղափարի հետ։

Oriente Occidente փառատոնի հրավերով ԳԱԿ տնօրեն և Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը 2022 թվականի սեպտեմբերին վարպետության դասեր անցկացրեց Իտալիայի Ռովերետո քաղաքում։ Հենց այդտեղ էլ մեկնարկեցին «Գույներ» նախագծի ստեղծման աշխատանքները։ Այնուհետև դրանք շարունակվեցին Երևանում՝ ԳԱԿ Կատարողական արվեստների ներառական ուսումնական կենտրոնում։

«Գույներ» ներկայացման մասնակիցները բեմական ու մասնագիտական տարբեր փորձառություն ունեն։ ԳԱԿ Փոքր թատրոնի ներառական խմբի արտիստերի հետ միասին նույն բեմում ներկայանում են սոցիոլոգ, մարդու իրավունքների պաշտպան, դիզայներ, նկարիչ, դերասան․․․ Նրանք բոլորն էլ մասնակցել են Ներառական ուսումնական կենտրոնի ժամանակակից պարի դասընթացին, որը նախատեսված էր հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց համար՝ սկսնակ և միջին մակարդակներում։

«Գույներ»-ը նույն գաղափարի շուրջ կառուցված եռապատման ամփոփիչ՝ երրորդ բեմադրությունն է։ Այն 2013 թվականից ի վեր Փոքր թատրոնի անցած և դեռ շարունակվող հետևողական ճանապարհի նոր հանգրվանն է՝ «Մի լքիր ինձ» և «LaVieEnRose/Ուրիշ պարեր» ներկայացումներից հետո։

Այս երկու բեմադրությունների հաջողությունն ու արձագանքն այնքան մեծ էր, որ թատրոնն ընդառաջ գնաց հանդիսատեսի ցանկություններին և ինքնաբացահայտման ու ինքնարտահայտման նոր հարթակ ստեղծեց նրանց համար։ Սա սոցիալական նախագիծ չէ․ այստեղ առաջնայինը գեղարվեստական արժեքն է՝ ստեղծված տարբեր հնարավորություններ ու պատրաստվածություն ունեցող մարդկանց անմիջական մասնակցությամբ։ «Գույներ» ներկայացմամբ Ներառական ուսումնական կենտրոնը քաղում է իր անցած դեռևս կարճ, բայց արդեն իսկ արգասաբեր աշխատանքի պտուղները։ 

«Գույներ»-ն արդեն Փոքր թատրոնի խաղացանկում է։

Գաղափարի հեղինակ և բեմադրիչ՝ Վահան Բադալյան: Տեքստերի հեղինակ՝ Լիլիթ Գրիգորյան: Տեքստը կարդում է Վիվյեն Բաստաջյանը: Խորեոգրաֆիկ հատվածները մշակվել են մասնակից արտիստների անմիջական մասնակցությամբ: Փորձավարներ և պարուսույցներ՝ Քրիստինե Դանիելյան, Լուսինե Դավթյան: Խորեոգրաֆիկ խորհրդատու՝ Թինա Հայրապետյան, Սոֆի Կոշգերյան: Նկարչական և երաժշտական ձևավորում՝ Վահան Բադալյան: Վիդեո և գրաֆիկա՝ Հռիփսիմե Մարտիրոսյան: Մոնտաժ՝ Ալբերտ Մովսեսյան: Նախագծի համակարգում՝ Սոնա Բուդաղյան, Նառա Մակարյան: Տեխնիկական սպասարկում՝ Արամ Խլոյան:

Բեմում են՝ Ղազարոս Թեքնեջյանը, Լուսինե Սաղումյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիդա Գեւորգյանը, Ժաննա Վելիցյանը, Աննա Սարուխանյանը, Գոհար Հարությունյանը, Մարատ Մարտիրոսյանը, Մարիամ Դավթյանը, Մարթա Ղահրամանյանը, Մհեր Մկրտչյանը, Յուրա Կիրակոսյանը, Նարե Թադեւոսյանը, Ռոբերտ Մովսեսյանը, Վալենտինա Գրիգորյանը, Քրիստինա Դանիելյանը, Մանուկ Սաղաթելյանը, Թամարա Այդինյանը, Լուսինե Դավթյանը, Նարեկ Մինասյանը, Մհեր Զալինյանը։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում