Բացարձակ անամոթ քաղաքական հետապնդում է իրականացվում Արմեն Աշոտյանի նկատմամբ. Գայանե Ներսիսյան
Մշակութային
«Իրավունքի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ անդրադարձել է 2 ամսով կալանավորված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
— Այս հայակեր, հրեշավոր իշխանությունը՝ գլխավոր հրեշի գլխավորությամբ, հինգ տարի բոլոր ոճրագործություններին զուգընթաց, մտածված հետապնդում եւ ձերբակալում է հայ զորքի լավագույն զավակներին: Մի քանի օր առաջ ձերբակալեցին Արմեն Աշոտյանին, ով իրապես բացառիկ ուժեղ, բարձր ինտելեկտի տեր, հայրենասեր անձ է: Ասեմ, որ ժողովուրդը գնահատում է Արմեն Աշոտյանի հայի տեսակը եւ հասկանում, որ բացարձակ անամոթ քաղաքական հետապնդում է: Ի վերջո, գալու է այս ոճրագործությունների պատասխան տալու պահը, երբ դուք կկանգնեք ժողովրդի դատաստանի առջեւ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=258403&l=am/