«ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԹՇՆԱՄԻ ԵՐԿՐՈՒՄ ԾԱԾԱՆԵԼ Է ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆԸ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ։

Սպորտ

Հունիսի 11-ին Երևանի «Դինամո» մարզական համալիրում կայացել է խառը մենամարտերի /MMA /GFC միջազգային մրցաշարը ։Երեկոյի գլխավոր մենամարտի հենց առաջին ռաունդում, տեխնիկական նոկաուտով իրանցի մարզիկի հանդեպ փայլուն հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, խառը մենամարտերի չեմպիոն, ACB կարգի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, 34-ամյա ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

Iravunk. com-ի հետ զրույցում ՍԱՐԳԻՍՆ այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.

«Հանդես եկա 77 կգ քաշային կարգում։ Մրցակիցս Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող մարզիկ էր Արման Մաջդին։ Բավականին ուժեղ, պինդ մարզիկ է ։Ես շատ լավ էի պատրաստվել այս մենամարտին, այն երեկոյի գլխավոր մենամարտն էր։ Մարտական էի տրամադրված, գիտեի, որ առաջին իսկ ռաունդում մենամարտն ավարտելու եմ, որովհետև գերազանց վիճակում էի գտնվում, շատ լավ տրամադրվածություն ունեի։ Շատ ուրախ եմ, որ կարողացա իմ հայրենիքում հաղթանակ տոնել և ուրախացնել իմ հայ ազգին։ Աննկարագրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։ Հաղթանակս նվիրում եմ բոլորին, մեր հայ ժողովրդին, զինվորներին, բոլոր անմահ հերոսներին։ Այսքան պարտություններից հետո մեր հայ ազգը իսկապես շատ ունի հաղթանակների կարիքը։

- Սարգիս, իսկ ինչ կտա քեզ այս հաղթանակը։

- Սա վարկանիշային մենամարտ էր, սրանով իմ վարկանիշը բարձրացավ, պրոֆեսիոնալ ռինգում ունեցա 9 հաղթանակ, 2 պարտություն, որը հարաբերական է, որովհետև առաջին պարտությունը, մրցավարների անարդարության պատճառով է եղել, իսկ մյուսը, մենամարտի առաջարկը ընդունել էի ընդամենը մեկ օրում, մրցակիցս բավականին ուժեղ էր Արթուր Զայնուկովը Հաբիբ Նուրմագամեդովի եղբայրն էր։ Սարգիս, կարող ես պատմել քո մարզական կարիրեայում գրանցած ամենահիշարժան մենամարտի մասին։

- 2017 թվականի հուլիսի 19-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում ACB 64 Eagles 19 Խառը մենամարտերի մրցաշարում, փառահեղ հաղթանակ եմ տոնել ազգությամբ թուրք Քերիմ Քելեշի նկատմամբ, մեր թշնամի երկրում ծածանելով Հայոց եռագույն դրոշը, որը եզակի պատմական իրադարձություն էր։ Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ, որ Թուրքիայում էի մենամարտում, ու մրցակիցս էլ ազգությամբ թուրք էր, որովհետև պատասխանատվությունը շատ մեծ էր, կրկնակի: Նշեմ, որ դա միայն իմ հաղթանակը չէր, այլ բոլորինս, մեր հայ ազգինը: Եթե գնացել հասել էի իրենց հող, ուրեմն պիտի հաղթեի, սակայն անկախ ամեն ինչից, պիտի դիմացինիդ հարգես ու նրա ուժերը ճիշտ գնահատես։ Պլանավորել էի, որ մենամարտը շատ ավելի շուտ ավարտեմ, երկրորդ ռաունդում, սակայն շտապելս ինձ խանգարեց։ Մենամարտի ժամանակ չպիտի սևեռվես արագ հաղթանակ ունենալու մտքի վրա, դա խանգարում է։ Եթե իրենք 3-4 վայրկյան էլ երկարացնեին մենամարտը, ապա նոկաուտ էր գրանցվելու, դա իրենց ձեռք չէր տալիս, քանի որ մենք խոշոր դրամական պարգև կստանայինք, բայց բացարձակ առավելությամբ հաղթեցի։ Որքան էլ զարմանալի թվա, մենամարտից անմիջապես հետո, թուրք մրցակիցս մոտեցավ ինձ, շնորհակալություն հայտնեց ու ասաց, որ լավ մարզիկ եմ, նույնիսկ լուսանկարվեցինք ։

- Սարգիս, հետագա ծրագրերի մասին ինչ կասես։

- Պիտի մեկնեմ Թայլանդ ուսումնամարզական հավաքների, հետո էլ օվկիանոսից այն կողմ ԱՄՆ կմեկնեմ ու կմասնակցեմ մեծ վարկանիշ ունեցող մենամարտերի։ Ես իմ երազանքի ճանապարհին եմ։ Առիթից օգտվելով, իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել Eleven fitnes մարզական ակումբի տնօրեն Սարգիս Կարակաշյանին ու Exclusive rentcan-ին, ինձ աջակցելու համար։ Այս տարի Երևանում կմասնակցեմ նաև սամբոյի Աշխարհի առաջնությանը։

-   Սարգիս, տեղյակ եմ, որ Ձեր ընտանիքում համալրում է եղել, ծնվել է Ձեր  երկրորդ դուստրը։ Շնորհավորում ենք, առողջ, երջանիկ դուստր մեծանա, խաղաղ երկրում։

- Շատ շնորհակալ եմ։ Այո, նրան Մոնիկա անունն ենք տվել, օրերս 40 - օրականը լրացավ, ավագ դստերս անունն էլ Միլա է։

- Շնորհակալություն, Սարգիս, մեզ ժամանակ տրամադրելու և քո տպավորություններով կիսվելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում