ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ, ԱՆՎԱՆԻ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
ՍպորտՀունիսի 17-ին, կայացել է Սպորտային մարմնամարզության Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ ու նրա ընտրյալի ՄԱՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հարսանյաց արարողությունը։
Նորապսակները Աստծո օրհնությունը ստացել են Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։ Հարսանիքին ներկա են սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները։
«Իրավունքը» այս գեղեցիկ առիթով, շնորհավորում է նորապսակներին, մաղթում անսպառ երջանկություն, հավերժական միություն։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
https://fb.watch/lefxUYap5Y/?mibextid=Nif5oz

