Ադրբեջանն օրվա ընթացքում 2-րդ անգամ կեղծ լուր է տարածում․ ՀՀ-ն չի կրակել իրենց դիրքերի ուղղությամբ
Պատահար
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները 14:30-14:55-ը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար:
https://iravunk.com/sim/?p=258309&l=am/