44 օր շարունակ կռվել է և՛ զենքով, և՛ բժշկական պայուսակով, անմահացել է նոյեմբերի 8-ին

Տեսանյութեր

2001 թվականի դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի դաշնության Մոսկվա քաղաքում, Նազարյանների ընտանիքում ծնվեց Ալբերտը։ Այնտեղ մի քանի տարի ապրելուց հետո ընտանիքը տեղափոխվեց Հայաստան։ «Ալբերտը չափազանց բարի էր ու ազնիվ, կամեցող և ընկերասեր։ Մեծ հարգանք ուներ մեծերի նկատմամբ, նաև շատ էր սիրում երեխաների, ծնողասեր էր»,-արցունքները աչքերին որդու շիրիմի մոտ պատմում է մայրը տիկին Մարիամը, ում հանդիպեցինք Գյումրու պանթեոնում։

Որդու մասին հերոսածին մայրը խոսում է առանձնահատուկ հպարտությամբ.

-Ալբերտը սովորել է Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցում։ Զբաղվել է տարբեր սպորտաձևերով` թայեքվոնդո, ձյուդո, կեմպո։ Ինչպես նաև հաճախել է շախմատի, ստանալով բազմաթիվ պատվոգրեր և մեդալներ։
Դպրոցն ավարտելուց հետո Ալբերտը սովորել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի բնագիտական հոսքում։ Վարժարանը ավարտելուց հետո ընդունվել Երեւանի մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, սակայն տեղափոխվել  Գյումրու Հայ-Բուսակ համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ։ Այստեղ 4 ամիս սովորելուց հետո եկավ ծառայության ժամանակը։ 2020 թվականի հունվարի 23-ին Ալբերտը զորակոչվեց բանակ, ծառայության անցնելով Մարտունի 2 զորամասում։ Նա մեծ ոգևորությամբ մեկնեց բանակ, շատ ուրախ ու հպարտ։ 5ամիս ծառայելուց հետո հրամանատարի հրամանով ուղեգրվեց Երևան «Ջրվեժ» վերապատրաստման և այնտեղ ստացավ կրտսեր սերժանտի և սանհրահանգչի կոչում։ Ալբերտը վաշտի բուժակն էր։ 9ամսվա ծառայող էր Ալբերտս, երբ սկսվեց պատերազմը։ Սեպտեմբերի 27-ից մասնակցել է ռազմական գործողություններին, բուժ-օգնություն ցուցաբերել զինակից ընկերներին։ Ամեն օր  զանգում էր, հարցնում իր ընկերներից և տանեցիներին հավաստիացնում, որ ամեն ինչ նորմալ է, որ չանհանգստանան, ինչ-որ պետք է անում են։ Կռվել է և՛ զենքով, և՛ բժշկական պայուսակով։ Մասնակցել  Ճարտարի, Ամարասի և Մարտունու պաշտպանությանը։ Նոյեմբերի 9-ին հրադադարից ժամեր առաջ Մարտունու դիրքերում, ԱԹՍ-ի հարվածից անմահացավ Ալբերտը։ Նա պատերազմեց մինչև վերջ, պայքարեց, իսկ վերջում…

Արցախի նախագահի կողմից շնորհվել է "Մարտական ծառայության" "Արիություն"մեդալով։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում