Պատահական չէ, որ Արմեն Աշոտյանի կալանավորման որոշումը կայացվեց հենց այս փուլում. «Վերածնվող Հայաստան»

Ներքաղաքական
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման վերաբերյալ:
 
«Հունիսի 16-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու մասին որոշում կայացրեց:
Իշխանությունների ձեռագիրը չի փոխվել. շինծու քրեական գործերի միջոցով փորձում են մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրական ու վճռական պայքար են մղում իրենց ապօրինությունների ու կամայականությունների, հակապետական ու հակազգային քայլերի դեմ: Պատահական չէ, որ Արմեն Աշոտյանի կալանավորման որոշումը կայացվեց հենց այս փուլում, երբ հակառակորդը նոր ռազմական ագրեսիայի համար տեղեկատվական-քարոզչական նախապատրաստություններ է իրականացնում, սաստկացնում հարկադրանքը բանակցային սեղանի շուրջ, իսկ Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են նոր զիջումների: Զուգահեռաբար, դատաիրավական համակարգին գործիք դարձնելով և նման շոուներ ապահովելով՝ Փաշինյանն ու իր թիմը փորձում են շեղել հանրության ուշադրությունը Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներից:
 
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում.
 
- Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ իրենց ձայնը բարձրացնել՝ հանուն հայրենիքի ու պետության, համախմբվել արտաքին անվտանգային մարտահրավերներին դիմակայելու գաղափարի շուրջ, պայքարել Հայաստանը բռնապետություն դարձնող այս իշխանությունների դեմ:  
 
- Ընդդիմադիր բոլոր ուժերին՝ գերակա դարձնել համախմբման ու միասնական ճակատով գործելու օրակարգը՝ առաջնահերթություն դիտելով գործող իշխանությունների օր առաջ հեռացումը՝ հանուն մեր պետության ներկայի և ապագայի:
 
- Միջազգային հանրությանը և հատկապես ժողովրդավարությունն արժեք հռչակած պետություններին, Հայաստանում հավատարմագրված նրանց դեսպաններին՝ դիրքորոշում արտահայտել բացահայտ քաղաքական հետապնդում հանդիսացող այս դեպքի և ընդհանրապես՝ իշխանությունների թելադրանքով գործող դատաիրավական համակարգի գործունեության հետ կապված», - ասված է հայտարարության մեջ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում