Դավադրությունը, որ Նիկոլն իր սատանայական էությամբ սկիզբ է դրել, որեւիցե մեկը չգիտի` երբ է վերջանալու. Նիկոյան

Տեսանյութեր

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է գտնվել երկամսյա կալանքի տակ: Այս մասին զրուցել ենք ՀՀԿ ԳՄ անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:

«ՍՈՎՈՐԱԲԱՐ ՆՄԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՈՒՄ ԵՆ ԻՆՉ-ՈՐ ՄԵԾ ԱՂԵՏԻՑ ԱՌԱՋ»

— Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ հենց այս փուլում կալանավորվեց Արմեն Աշոտյանը եւ ինչո՞ւ հենց նա:

Տեւական ժամանակ խոսում էինք, որ հնարավոր է նման քայլի գնան: Ակնհայտ է, որ նրանք մտածում էին, թե երբ կարող են անել եւ ինչպես պետք է անեն: Սովորաբար, նման ձերբակալություններն անում են ինչ-որ մեծ աղետից առաջ` հանրային կարծիքը շեղելու համար: Մենք սպասում էինք, որովհետեւ Արմեն Աշոտյանն իր գործունեությամբ այս հինգ տարիների ընթացքում ապացուցեց, որ կարող եւ ինտելեկտուալ ուժ է: Նա աննահանջ քաղաքական գործիչ է եւ իր ինտելեկտով, եթե դնես կշեռքի մի նժարին եւ մյուսին ամբողջ ՔՊ-ոհմակի հավաքական ուղեղները, Արմեն Աշոտյանը շատ ավելի ծանրակշիռ է: Ի դեպ, նույն դատարանում խափանման միջոց կալանք տրվեց նաեւ գեներալ Գրիգորի Խաչատուրովին: Նա հայկական բանակի գեներալ է, որն ասել էր` եթե երկրի որեւէ ղեկավար հրամայի, որ ես ինչ-որ դիրքեր պետք է զիջեմ իմ Հայրենիքից, չեմ ենթարկվելու, տականքների հրամանները չեմ կատարելու, ով էլ լինի: Իսկ Արմեն Աշոտյանը քաղաքական դաշտի գեներալներից է: Նման անհատներից վախենում են, որովհետեւ նման անհատների գործունեությունն իրենց համար վտանգավոր է: Խաչատուրովին` որպես բանակի գեներալի են մեկուսացրել, Արմեն Աշոտյանին` որպես քաղաքական դաշտի գեներալի, որովհետեւ երկուսն էլ, իրոք, շատ հզոր են: Արմեն Աշոտյանի նկատմամբ հետապնդումները սկսվել են 2018 թվականից:  44-օրյա պատերազմի ժամանակ, երբ նրան զորակոչել էին բանակ, առաջարկել էր իր ծառայությունն այնպիսի տեղում, որտեղ ավելի օգտակար կլիներ, բայց իրեն տարել էին Սիսիանի հոսպիտալ: Սակայն նա իր գործին զուգահեռ կարողանում էր Ադրբեջանի ագրեսիան դատապարտող կարեւոր հայտարարություններ տարածել Եվրոպայի նշանավոր դեմքերից: Նա մենակ ավելին էր անում Սիսիանի հոսպիտալից, քան ամբողջ իշխանությունը` միասին վերցրած: Մինչդեռ Արմեն Աշոտյանին հետապնդում էին նույնիսկ հոսպիտալում, անգամ թույլ չէին տալիս, որ հեռախոսից օգտվի, որպեսզի կարողանար պատերազմի ծանր օրերին իր հնարավորությունն օգտագործել` մեր պետությանը, մեր բանակին, մեր ժողովրդին օգտակար լինելով: Իսկ նա կարող էր անել: Այնպես որ, սա նոր չէ, այլ տեւական պրոցես է, քաղաքական հզոր մարդկանց մեկուսացնում են:

— Այդուհանդերձ, ի՞նչ գործընթացի էր հիմա խանգարում Արմեն Աշոտյանը: Հնարավո՞ր է, որ երկրի համար ճակատագրական ինչ-որ կուլմինացիոն փուլի ենք մոտենում:

— Մեր երկրի նկատմամբ դավադրությունը, որ Նիկոլն իր սատանայական էությամբ սկիզբ է դրել, որեւիցե մեկը չգիտի` երբ է վերջանալու ու ինչ է լինելու հաջորդ քայլը: Այս հինգ տարիների ընթացքում անընդհատ մեզ թվում է, թե սա վերջին քայլն է` Շուշին հանձնեց, Հադրութը հանձնեց, Գորիս-Կապան ճանապարհը հանձնեց… Ու այսքանից հետո` վերջ չկա: Այս իշխանությունը Հայրենիքից ու պետությունից ինչ-որ մի բան զիջում է` իր գոյությունը քարշ տալու համար: Դրա վերջը չկա, եւ դրա դեմ պայքարն անընդհատ պետք է լինի Արմեն Աշոտյանի նման մարդկանց միջոցով: Արմեն Աշոտյանն այդ տականքների դեմ պայքարում էր ամբողջ իր էությամբ: Նրանք հասկացան, որ այս 5 տարվա մեջ նա ո՛չ նահանջում է, ո՛չ վախենում է, այլ նպատակասլաց պայքարում է իրենց դեմ` ամեն օր բացահայտելով իրենց տկլորությունն ու դավաճանությունը: Դրա համար այսպիսի մարդկանց վրա գործ են կարում: Անունը դրել են դատարան, բայց այն ավելի շատ նման է բոլշեւիկների 37 թվի տրոյկային: Բայց իրենք պետք է հիշեն, թե ինչ եղան այդ տրոյկաների հետեւորդները: Որեւիցե մեկին չէիր գտնի, որն ասեր, թե իմ պապը կամ հայրը եղել է այն մարդը, որը դատապարտել, աքսորել է մարդկանց: Բոլորն ազգանունները փոխում էին ու փախնում Հայաստանից, որովհետեւ իրենք էլ գիտեին, որ իրենց հայրը կամ պապը եղել է տականք:

«ՄԻՇՏ ԿԳՏՆՎԵՆ ՏԱԿԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՆԵՆ ԱՅՆ, ԻՆՉ ԻՐԵՆՑ ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԵՆ»

— Սա նշանակում է, որ դատարաններով արդարության հասնելն այսօր իրատեսական չէ՞:

— Շատերը փորձում են այստեղ իրավական տերմիններ օգտագործել, ապացուցել, որ Արմեն Աշոտյանի դեմ հարուցված գործը ֆարս է, նման բան չի կարող լինել: Սակայն, անիմաստ է այսօր Հայաստանի Հանրապետությունում խոսել արդարադատությունից, իրավական համակարգից, դատարաններից եւ այլն: Ռեսուրսների պայքար է գնում, իշխանությունն ասում է` մենք ունենք դատարան, ոստիկանություն, քննիչներ, եւ նրանց մեջ միշտ էլ կգտնվեն տականքներ, որոնք կանեն այն, ինչ իրենց հրահանգում են:

— Հետեւապես, երկրի համար այս կործանարար ընթացքը որեւէ կերպ հնարավոր լինելո՞ւ է կանգնեցնել:

— Որեւիցե մեկը երբեք թող չմտածի, որ ամեն ինչ հավերժ է, եւ ամեն ինչ սահուն է գնալու: Ոչ ոք չգիտի` երբ է կայծակ լինելու եւ երբ է, այսպես ասած, ամպրոպը որոտալու: Բայց այն միանշանակ լինելու է: Որեւիցե մի սրիկա ազգի դավաճան, տականք թող չմտածի, թե կարողանալու է խուսափել պատժից: Պարզապես, իրենք շատ լավ պետք է մտածեն, որ չարժանանան այն բոլշեւիկների լակոտների ճակատագրին, որոնք իրենց ազգանունները փոխում էին, որ չասոցացվեն այն ժամանակվա տրոյկաներին, որոնք կուլակաթափ էին անում, աքսորում էին, դատապարտում էին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ