Դժվար է լինելու, բայց Հայկը կզցնելու է Բելին. Շարմազանովը կոչ արեց 11:30-ին հավաքվել դատարանի առջեւ
Տեսանյութեր«Ես այս թրքահպատակ նիկոլիստական կապիտուլյանտներից ոչ մի արդար բան չեմ սպասում։ Եթե լավ բան սպասեինք, այս քրեական գործը չէր լինի»,- հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ ադամ Էդուարդ Շարմազանովը։
«Սա շինծու, քաղաքական հետապնդում է, անձնական վրեժխնդրություն է, Նիկոլի ու իր խունտայի քաղաքական վախերն են։ Համոզված եմ՝ իրենք էլ լավ գիտակցում են, եթե չեն գիտակցում, ուրեմն՝ տգիտության ամենաբարձր աստիճանի վրա են, որ սրանով ոչ մեր պայքարին կարող են հարված հասցնել, ոչ Արմենի վճռականությանը։ Մենք զանդի դնելո՞ւ ենք։ Ոչ։ Հայ ժողովուրդը չի վստահում սրանց։ Մի մարդ, ով պառլամենտում մարտահրավեր է նետել Հայաստանի զինանշանին՝ Նոյան տապանին, Արարատ սարին... Երեւի իրենց երազանքն է եղել կիսալուսին լինի մեր գերբի վրա ու Քեմալ Աթաթուրքի նկարը։ Սա հայի ու թուրքի, հայի ու ներքին թուրքի կռիվ է»,- ընդգծեց Շարմազանովը եւ հայտարարեց, որ հունիսի 16-ին, ժամը՝ 11։30 -ին կլինեն դատարանի դիմաց՝ բոլորին կոչ անելով լինել այդտեղ։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, ավարտել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի հունիսի 16-ին, ժամը 12։00-ին։ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ին, ՔԿ հաղորդմամբ՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=258208&l=am/

