ԹՈՒՐՔ Օ­ԿՈՒ­ՊԱՆ­ՏԸ ԳՈՀ Է ԻՐ «ՆՈ­ՔՅԱ­ՐԻՑ»

Վերլուծություն

Շշմե­լու բան: Էր­դո­ղանն ա­սել է, որ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» բաց­մա­նը խան­գա­րում է Ի­րա­նը, (և ոչ թե Հա­յաս­տա­նը): Նա նա­և նշել է, որ Թուր­քի­ա­յին ու Ադր­բե­ջա­նին տխրեց­նում է, որ մու­սուլ­մա­նա­կան Ի­րանն է խան­գա­րում այս­պես կոչ­ված մի­ջանց­քի բաց­մա­նը: Պատ­կե­րաց­նո՞ւմ եք... Ստաց­վում է, որ կա­պի­տու­լյանտ Նի­կո­լը հա­մա­ձայն­վել է մի­ջանցք տալ, իսկ ա՛յ էս «քըխ» պար­սիկ­ներն այն­քան դեմ են, որ մու­սուլ­ման լի­նե­լով` խան­գա­րել են ու չեն թո­ղել: Ի դեպ, Էր­դո­ղա­նը նա­և գո­հու­նա­կու­թյուն է հայտ­նել իր ա­պօ­րի­նի զա­վակ Նի­կո­լի «կա­ռու­ցո­ղա­կան» վար­քագ­ծից:

ՄԵ՞ՆՔ ՉԵՆՔ ՏԵ­ՐԸ ՄԵՐ ԵՐԿ­ՐԻ

Իսկ ոչ բա­րով ԱԳ նա­խա­րար «Օմե­գա» Միր­զո­յա­նը Էր­դո­ղա­նի այդ ա­սա­ծը չի մեկ­նա­բա­նել և խու­սա­փել է լրագ­րող­նե­րից: Ե­րև­ի Ան­կա­րա­յում գտնվող «պա­պան» չի թո­ղել, և մնում է պար­զել` Էր­դո­ղա՞նն է «պա­պան», թե՞ Ֆի­դա­նը: Այս­քա­նից հե­տո կաս­կա­ծող մնա՞ց, որ սրանք ՀՀ իշ­խա­նու­թյուն չեն, սրանք թուր­քա­կան օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կարգ են: Պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար, ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյանն ար­ձա­նագ­րում է, որ ե­թե հա­վա­տանք Էր­դո­ղա­նին, ա­պա փաս­տա­ցի ակն­հայտ է դառ­նում, որ Հա­յաս­տա­նի սու­վե­րեն տա­րած­քի ճա­կա­տա­գիրն այ­սօր տնօ­րի­նում են Թուր­քի­ան, Ադր­բե­ջա­նը և Ի­րա­նը: Մյուս շա­հագր­գիռ և ոչ շա­հագր­գիռ երկր­նե­րի ա­նուն­նե­րը Թուր­քի­ա­յի նա­խա­գա­հը չի նշում: Հարց է ա­ռա­ջա­նում, թե ար­դյո՞ք Հա­յաս­տա­նի կա­պի­տու­լյանտ­ներն ար­դեն տվել են ի­րենց հա­մա­ձայ­նու­թյու­նը, թե՞ ոչ: Ո­րով­հե­տև ու­շադ­րու­թյուն` ըստ Էր­դո­ղա­նի, ոչ թե Հա­յաս­տանն է դեմ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քին», այլ` Ի­րա­նը:

Ի մի բե­րե­լով պատ­կե­րը` Ար­տակ Զա­քա­րյա­նը կե­տե­րով ար­ձա­նագ­րում է.

— Թուր­քի­ան և Ադր­բե­ջանն այս հար­ցով քա­ղա­քա­կան օ­րա­կարգ ու­նեն (կամ բա­ցե­լու են) Ի­րա­նի հետ:

— Ա­րև­մուտ­քի և Ա­րև­ել­քի ո­րոշ երկր­ներ, ի­րենց շա­հե­րից ել­նե­լով, այս հար­ցում կա­րող են ա­ջակ­ցել Թուր­քի­ա­յին:

— Ի­րա­նին են­թադ­րա­բար հա­մո­զե­լուց հե­տո Թուր­քի­ան և Ադր­բե­ջա­նը կա­րող են ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ հրահ­րել Հա­յաս­տա­նի` այդ կերպ պար­տադ­րե­լով հայ ժո­ղովր­դին` հա­մա­ձայն­ել Նի­կո­լի կա­պի­տու­լյա­ցի­ոն հեր­թա­կան ծրագ­րին:

— Ռու­սաս­տա­նը որ­քան էլ ծանր բեռ ու­նե­նա Ուկ­րա­ի­նա­կան ճա­կա­տում, այ­նո­ւա­մե­նայ­նիվ դժվար է պատ­կե­րաց­նել, որ ՌԴ–ն հրա­ժար­վի 2020թ. նո­յեմ­բե­րի 9–ի հայ­տա­րա­րու­թյան 9–րդ կե­տով իր ստանձ­նած գոր­ծա­ռույ­թից: Կա­պա­նում բաց­վող ՌԴ հյու­պա­տո­սու­թյու­նը խո­սուն փաս­տե­րից մեկն է:

— Թուր­քի­ան այս հար­ցում փոր­ձե­լու է մո­բի­լի­զաց­նել նա­և մու­սուլ­մա­նա­կան հա­մե­րաշ­խու­թյան գոր­ծո­նը, ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ իր խոս­քում Էր­դո­ղանն ընդգ­ծել է «մու­սուլ­մա­նա­կան Ի­րան» եզ­րույ­թը:

Նի­կո­լա­խուն­տա­յի ինք­նու­րույն քա­ղա­քա­կան կշիռն Ա­րև­մուտ­քում, Ա­րև­ել­քում, ՌԴ–ում, ինչ­պես նա­և տա­րա­ծաշր­ջա­նում զրո­յին շատ մոտ է,  ե­թե չհաշ­վենք օ­տար շա­հե­րին ծա­ռա­յե­լու նրանց պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը: Փաս­տո­րեն Հա­յաս­տա­նի դռնե­րը լայն բա­ցել են ու բո­լոր տե­սա­կի «գո­ղե­րին» հրա­վի­րել ներս...

Սրանց թրքա­հար­ճու­թյունն այն աս­տի­ճա­նի է, որ ան­գամ տե­ռո­րիստ­նե­րի կու­սակ­ցու­թյու­նը` ԱԺԲ–ն, երկ­րորդ պլան է մղել իր հա­կա­ռու­սա­կա­նու­թյու­նը և գլխա­վոր վտանգ հռչա­կել Թուր­քի­ա­յի և Ադր­բե­ջա­նի գոր­ծա­կալ­նե­րին: ԱԺԲ գա­ղա­փա­րա­խոս Վա­րու­ժան Ա­վե­տի­սյա­նը մաս­նա­վո­րա­պես գրում է. «Բազ­մա­ցել ու գոր­ծում են նա­և թուրք–ադրբե­ջա­նա­կան շա­հեր սպա­սար­կող շրջա­նակ­ներ ու ան­հատ­ներ:

...Թուրք–ադրբե­ջա­նա­կան գոր­ծա­կալ­նե­րը ձգտում են թաքն­վել խա­ղա­ղու­թյան, ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյան, պարտ­վո­ղա­կա­նու­թյան և/կամ այլ խո­սույթ­նե­րի հե­տև­ում՝ հա­ճախ զու­գա­հե­ռա­բար հան­դես գա­լով ա­րևմ­տյան քա­ղա­քակր­թա­կան ար­ժեք­նե­րի ջա­տա­գո­վի դի­մա­կով:

Կոչ ենք ա­նում ազ­գա­յին շա­հեր հե­տապն­դող բո­լոր հա­սա­րա­կա­կան–քա­ղա­քա­կան շրջա­նակ­նե­րին, բո­լոր հայ­րե­նա­տեր հա­յե­րին և ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին, ա­ռա­ջին հեր­թին՝ ար­ժա­նա­պա­տիվ գոր­ծիչ­նե­րին, քա­ղա­քա­գետ­նե­րին, փոր­ձա­գետ­նե­րին, վեր­լու­ծա­բան­նե­րին, լրագ­րող­նե­րին, ի­րա­վա­բան­նե­րին՝ բա­ցա­հայ­տել թուրք–ադր­բե­ջա­նա­կան շա­հեր ներ­կա­յաց­նող գոր­ծա­կալ­նե­րին և հե­տա­մուտ լի­նել, որ նրանք հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում այ­սօր իսկ են­թարկ­վեն բա­րո­յա­կան և ի­րա­վա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան, ինչ­պես նա­և ա­պա­ցույց­ներ հա­վա­քել վաղ­վա ինք­նիշ­խան Հա­յաս­տա­նում նրանց ամ­բողջ կազ­մով և ամ­բող­ջա­կան մե­ղադ­րան­քով ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյա­նը հանձ­նե­լու հա­մար»:

Ա­վե­տի­սյա­նի նկա­րագ­րած չա­փա­նի­շին ամ­բող­ջո­վին հա­մա­պա­տաս­խա­նում են հենց նի­կո­լա­կան­նե­րը ու ա­ռա­վե­լա­պես նի­կո­լա­կան­նե­րը: Հի­մա ինչ, ա­մե­րի­կա­ցի­ներն ԱԺԲ–ի ձե­­ռամբ ո­րո­շել են Նի­կո­լի ու ՔՊ–ի հե՞րն ա­նի­ծեն: Ան­շուշտ նի­կո­լա­կա­նու­թյու­նը լխճե­լը սուրբ գործ է, սա­կայն ձեր «անցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյամբ» գնա­ցեք գրո­ղի ծո­ցը: Այդ այ­լան­դա­կու­թյու­նը Նի­կո­լի կող­մից ներդ­նե­լու փոր­ձե­րի հե­տև­ան­քով է, որ դա­տա­կան հա­մա­կար­գի ան­կախու­թյու­նը ոչն­չաց­վեց, դա­տա­րան­նե­րը և ի­րա­վա­պահ­նե­րը դար­ձան ՔՊ–ի գրպա­նի խա­ղա­լիք:

ՔԱՂ­ԲԱՆ­ՏԱՐ­ԿՅԱԼ ԵՎ ՌԱԶ­ՄԱ­ԳԵ­ՐԻ

Zibil

Նյու­թը գրե­լու պա­հին թե­և դեռ չէր կա­յաց­վել Ար­մեն Ա­շո­տյա­նին կա­լա­նա­վո­րե­լու դա­տա­կան ակ­տը, սա­կայն ձեր­բա­կալ­վե­լու փաստն ար­դեն իսկ Ա­շո­տյա­նին դարձ­նում է քաղ­բան­տար­կյալ: Ձեր­բա­կա­լու­թյան պատ­ճառն էլ, ըստ Քննչա­կան կո­մի­տե­ի պես աստ­վա­ծատ­հաճ հիմ­նար­կի, այն է, իբր Ա­շո­տյա­նը խախ­տել է խա­փան­ման մի­ջո­ցի պայ­ման­նե­րը: Բայց ին­չո՞վ է խախ­տել, գրո­ղը տա­նի` երկ­րից չի բա­ցա­կա­յել, հար­ցաքն­նու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցել է... Մի՞թե նրա լայ­վերն են «խախ­տում» հա­մա­րել...

Չո­րեք­շաբ­թի Ար­մեն Ա­շո­տյա­նը գրել է. «Այսօր­վա ԱԺ հարց ու պա­տաս­խա­նի հետ­քե­րով ար­դեն ա­վան­դա­կան դար­ձած ու­ղիղ ե­թեր չեմ մտնի, քան­զի դա­վա­ճա­նը նա­խա­պատ­րաստ­վում է ստի, սրի­կա­յու­թյուն­նե­րի և կեղ­ծի­քի նոր ծա­վա­լը ար­տա­թո­րել ամ­սի 20–ին 44–օրյա պա­տե­րազ­մի հան­գա­մանք­նե­րը սվա­ղող հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տում: Ուս­տի իմ ՖԲ է­ջի ու­ղիղ ե­թե­րում կհան­դի­պենք հենց այդ օ­րը»:

Բայց այն­պես չէր, որ հու­նի­սի 14–ին ու­ղիղ ե­թե­րի նյութ չկար: Լավ էլ կար` ՔՊ–ական բե­մադ­րու­թյամբ, ուր հարց տրվեց Աղ­վան Վար­դա­նյա­նի ա­սած ընդ­դի­մա­դիր «100 մա­հա­պարտ­նե­րի» վե­րա­բե­րյալ, գե­րա­գույն գլխա­վոր պե­տա­կան դա­վա­ճանն էլ հո­խոր­տաց պատ­ժել բո­լոր նրանց, ով­քեր դեմ կգնան ՔՊ–ի «օրեն­քի դիկ­տա­տու­րա­յին»: Նա­և կրկնեց հնա­րած սու­տը «նախ­կին­նե­րի» կող­մից Ար­ցա­խը դրսում հանձ­նե­լու մա­սին, թե` դրսում հանձ­նում են, ներ­սում «մա­հա­պարտ­ներ» են հա­վա­քում... Սա­կայն Նի­կո­լի այդ­քան սի­րած «գլխա­վոր եվ­րո­պա­ցի» Ժո­զեֆ Բո­րե­լը պարզ հայ­տա­րա­րեց, որ Նի­կո­լը Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին ղե­կա­վար­ներն է, ո­րը Ար­ցա­խը ճա­նա­չեց Ադր­բե­ջա­նի կազ­մում: «Ծա­խե­ցիր, սո­ղուն»,– Բո­րե­լը Նի­կո­լին փաս­տո­րեն ստա­խոս հա­նեց: Դե ե­րև­ի դար­ձել է ՔՊ–ական­նե­րի ա­սած «ռո­բա­սեր­ժա­դաշ­նակ», երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­ներն ի­րեն «գնել» են...

Դե հի­մա պատ­կե­րաց­րեք, թե ինչ հրե­շա­վար բա­ներ պի­տի հնչեն հու­նի­սի 20–ին, ո­րոնք և Ա­շո­տյա­նը պի­տի հնչեց­ներ այդ օ­րը ու­ղիղ ե­թե­րում: Սա­կայն շտա­պե­ցին ձեր­բա­կա­լել, այն էլ` այդ­պի­սի ծի­ծա­ղա­շարժ «հիմ­նա­վո­րու­մով»: Ի­հար­կե, ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հի վեր­լու­ծա­կան լայ­վերն ու գրա­ռում­նե­րը սրանց կա­տա­ղեց­նում են, զի ան­տա­նե­լի տե­ղե­կատ­վա­կան աղ­մու­կում որ­սում է կա­րև­ո­րը և ներ­կա­յաց­նում հան­րու­թյա­նը, և ան­շուշտ Ա­շո­տյա­նը մեծ ներդ­րում ու­նի Նի­կո­լի և ՔՊ–ի վար­կա­նի­շը կա­տաստ­րո­ֆիկ ի­ջեց­նե­լու հար­ցում, որ լրիվ շուն ու Գե­լա­փի բա­ժին են դա­ռել: Սա­կայն ոչ պա­կաս նրանց խան­գա­րում են Ա­շո­տյա­նի կա­պե­րը Եվ­րո­պա­յում, ո­րոնց շնո­րհիվ, ի հե­ճուկս այս թուր­քա­կան նո­քյար­նե­րի, ՀՀԿ–ն ո­րոշ չա­փով կա­րո­ղա­նում ԵՄ–ում հա­յա­մետ բա­նա­ձև­եր անց­կաց­նել: Իսկ սրանց պետք է, որ այդ­պի­սի «խան­գա­րող» բա­ներ չլի­նի, սրանց պետք է «մա­քու­րով» ՀՀ–ն և Ար­ցա­խը նվի­րել թուր­քե­րին և լիկ­վի­դաց­նել Հա­յոց պե­տա­կա­նու­թյու­նը: Ընտ­րա­ժե­խի ծա­փե­րի ներ­քո: Օ­րի­նակ` ՔՊ պատ­գա­մա­վոր­նե­րը, ի­րար հերթ չտա­լով, հար­ձակ­վել է­ին ընդ­դի­մու­թյան թեկ­նա­ծու Ա­նա­հիտ Սարգ­սյա­նի վրա, թե ին­չու վեր­ջինս  նի­կո­լա­ժե­խին Ֆեյս­բու­քում ո­րա­կել է այս­պես. «Դուք փուչ մար­դիկ եք, ան­հայ­րե­նիք, փչա­ցած գե­նե­տիկ կո­դով ա­նու­ղեղ ոչ­խար եք, որ չի հաս­կա­նում, որ ի­րեն տա­նում են սպան­դա­նոց»: Դե, ա­ռանց այդ գե­նե­տիկ աղ­բի ՔՊ–ն ո­չինչ է, իսկ այ­սօր նի­կո­լա­թուր­քե­րի հան­դեպ հան­րա­յին ա­տե­լու­թյունն այն­քան է, որ Նի­կո­լը տեն­դա­գին ե­րաշ­խա­վոր­ներ է փնտրում, որ­պես­զի ի­րեն չսատ­կաց­նեն:

Սա­կայն վե­րա­դառ­նանք Ա­շո­տյա­նի հար­ցին: Պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Վի­գեն Սարգ­սյանն ար­ձա­նագ­րում է. «Ժո­ղովր­դա­վա­րու­թյան մոր­թին վրա քա­շած տո­տա­լի­տա­րիզ­մը Հա­յաս­տա­նում այ­սօր չի մեկ­նար­կել: Հինգ տա­րի է, ինչ վկա ենք դրա բիրտ և ցի­նիկ դրսև­ո­րում­նե­րին: Բայց Ար­մեն Ա­շո­տյա­նին չե­զո­քաց­նե­լու այս փորձն, ո­րը ոչ այլ ինչ է, քան սե­փա­կան ան­զո­րու­թյան և ճղճի­մու­թյան ըն­դու­նում, լրջա­գույն ջրբա­ժան է: Նույ­նիսկ ե­թե նրան մեղ­սագր­վող ան­հե­թե­թու­թյունն ար­դեն իսկ դա­տա­րա­նով ա­պա­ցուց­ված լի­ներ, նրա ա­զա­տազրկ­ման տես­քով պատ­ժի են­թար­կե­լը պետք է լրջա­գույն մտո­րում­նե­րի ա­ռիթ դառ­նար: Իսկ քննու­թյան փու­լում խա­փան­ման այս մի­ջո­ցի կի­րա­ռումը ոչ բռնի հան­ցան­քի մեջ մե­ղադր­վող քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խո­սի նկատ­մամբ դա­սա­կան ա­ռու­մով քա­ղա­քա­կան հա­լա­ծանք է: Իշ­խա­նու­թյու­նը զավ­թած հան­ցախմ­բի հու­սալ­քու­թյան մա­սին վկա­յող այս նող­կա­լի քայ­լը ջրբա­ժան է բո­լո­րիս և յու­րա­քան­չյու­րիս հա­մար: Բո­լոր նրանք, ով­քեր կլռեն այ­սօր և կցու­ցադ­րեն սո­ցի­ա­լա­կան կու­րու­թյան ախ­տա­նիշ­ներ, մե­կընդ­միշտ կորց­նում են ժո­ղով­րդա­վա­րու­թյան, մար­դու ի­րա­վունք­նե­րի, ար­դա­րու­թյան, օ­րեն­քի գե­րա­կա­յու­թյան մա­սին եր­բև­է խո­սե­լու ի­րա­վուն­քը»:

Բոլո­րի շուր­թե­րին «քաղ­բան­տար­կյալ» բառն է: Սա­կայն հարկ է հա­լա­ծյալ­նե­րին հա­մա­րել ոչ մի­այն քաղ­բան­տար­կյալ, այ­լև` ռազ­մա­գե­րի, զի սա ոչ թե սոսկ տո­տա­լի­տար իշ­խա­նու­թյուն է, այլ օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կարգ: Թշնա­մի: Ո­րի հետ չեն բա­նակ­ցում:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում