Ժողովուրդն արդեն ոտքի է ելել, սրանց վերջը շատ դաժան է լինելու. Դավիթ Մկրտչյան

Տեսանյութեր

Երեկ առավոտյան ձերբակալվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Իսկ Հակակոռուպցիոն դատարան ներկայացվեց կալանքի միջնորդություն: Աշոտյանն իրեն մեղավոր չի ճանաչում` այս ամենը համարելով բացահայտ եւ ցինիկ քաղաքական հետապնդում: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ազատամարտիկ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

— Ներքաղաքական իրավիճակը նոր շրջադարձ ունեցավ, ձերբակալվեց երկրի ամենամեծ քաղաքական ուժերից մեկի փոխնախագահը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Աշոտյանի ցավը տանեմ: Սա այս իշխանությունների վերջին սրիկայությունն է, իրենց «ժողովրդավարական բաստիոնում» բռնել են համար մեկ ընդդիմադիր ամենաուժեղ տղերքից մեկին: Բնականաբար, սա քաղաքական հետապնդում է, բայց այս իշխանությունը թող իմանա, որ Աշոտյանի տղա տեսակն արդեն ապացուցված է 44-օրյա պատերազմում: Այդ օրերի ապրումները տեսած Աշոտյանին ոչինչ ու ոչ ոք չի կարող կանգնեցնել, ինչ սրիկայություն ուզում են անեն: Աշոտյանը հաղթելու է, հայ ազգը հաղթելու է: Սա այս սրիկա իշխանությունների վերջին տարին է: Սրանց «ռադ» է անելու հայ ժողովուրդը, որոնց իրենց վարած քաղաքականությամբ` բռնաբարում են ամեն օր: Ժողովուրդն արդեն ոտքի է ելել, գազազած է, սրանց վերջը շատ դաժան է լինելու, ինչքան նման սրիկայություններ անեն: Իհարկե, սպասելի էր ինձ համար, որ պետք է Աշոտյանին ձերբակալեն: Իմ հետեւից էլ են ընկած, ինչքան լուրջ մարդ կա, բոլորի հետեւից ընկած են: Ու սրանց թվում է, թե Աշոտյանի նման տղերքին ձերբակալելով ու  լիկվիդացնելով` իշխանափոխությունից կխուսափե՞ն: Ավելի վատ իրենց համար, եթե Աշոտյանի նման տղերքը չլինեն դրսում, այս շարժումը չառաջնորդեն , ժողովուրդը իրենց կսատկացնի բառիս բուն իմաստով: Իսկ որ Աշոտյանի նման տղերքը գոնե առաջնորդեն այն պայթյունը, որը շուտով լինելու է, գոնե քաղաքակիրթ ավարտ կլինի: Ի վերջո, կա քաղաքակիրթ ձեւ` սրանց հեռացնելու, եւ կա 2020 թվականի նոյեմբերի 9-ի տարբերակը, երբ սրանք, մտնելով բունկերները, փրկվեցին: Այս անգամ նրանց բունկերները չեն փրկելու: Բունկերների մկան ծակերի մեջ էլ ժողովուրդը գտնելու է:

— Ստացվում է, որ այս իշխանության թիրախում առաջին հերթին հենց պատերազմի մասնակիցներն են: Գեներալներ Գրիգորի Խաչատուրովն ու Միքայել Արզումանյանը կալանավորված են, հիմա էլ Արմեն Աշոտյանը… Ինչո՞վ սա կբացատրեք:

— Սրանք թուրքերի դրած իշխանություններն են: Այդ տեսակին ատում են ի սկզբանե եւ այդ տեսակից վախենում են: Խաչատուրովի նման տղուց էլ են վախենում, բայց չեն հասկանում, որ այդ տղերքին լիկվիդացնելն ավելի վատ է լինելու իրենց համար: Գազազած ժողովրդին ո՞վ է առաջնորդելու, որ գոնե սրանց քաղաքակիրթ ձեւով հեռացնեն: Այն օրն Ազգային ժողովում նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ասած` մի վարազի արտաքինով մեկը կա ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընդդիմության կին թեկնածուին ասում է` դուք ժողովրդին ոչխար եք ասել ձեր ֆեյսբուքյան էջում: Այդ կինը չգիտեմ ինչ էր գրել, բայց դուք` ՔՊ-ականներով, այս ժողովրդին ոչխարի տեղ եք դրել ու գառի նման մորթել եք: Նորից եմ ասում` եթե խելք ունեն, թեպետ չունեն, իրենք պետք է ուզեն, որ Աշոտյանի նման տղերքը դուրսը լինեն, որ ամեն ինչ քաղաքակիրթ ձեւով տեղի ունենա: Իսկ եթե մտածում են, որ դրանով իշխանափոխությունը կկանխեն, չարաչար սխալվում են: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասում է` անհրաժեշտ է 100 մահապարտ, որոնք կունենան նույն նպատակը ու կկանգնեն մինչեւ վերջ` պատրաստ կյանքը զոհելու: Աղվան Վարդանյանի կյանքին մեռնեմ, իրեն հարգում եմ, ՀՅԴ-ին միշտ եմ հարգել, թեպետ շատ հարցերում քննադատել եմ իրենց: Աղվան Վարդանյանը իսկական դաշնակ տղա է, որ էս սրիկաներին չընտրեց 2018-ին: Դաշնակը չպետք է ընտրի սրանց, դաշնակը պալիտիկա պիտի չխաղա, այլ առաջնորդվի «մահ կամ ազատություն» սկզբունքով: Ու հիմա ասում եմ` ոչ թե 100 մահապարտ, այլ 100 հազար մահապարտ կա Հայաստանում, որ պատրաստ են ելնել եւ իրենց կյանքի գնով այս սրիկա, ազգակործան, ցեղասպան իշխանություններին վռնդել: Այդ 100 հազարավոր տղերքը պատրաստ են մեռնեն ու նեղանում են, որ հենց-նենց ցույցեր են անում: Ասում են` ելնենք, գնանք կտրուկ քայլերի` կամ այս կողմ, կամ` այն: Ժողովուրդն այս մասին է խոսում, եթե ՔՊ-ականներին ուրիշ բան են զեկուցում, ուրեմն` չեն տիրապետում իրավիճակին: Շատ շուտով իրենք կտեսնեն: Դե պատկերացրեք, որ Աշոտյանի նման տղերքը չառաջնորդեն, ինչ կկատարվի, պայթելո՛ւ է: Չեն կարողանալու սրանք առնեն նրա դեմը, ինչը սպասվում է մեր երկրին: Ես ինչ կանխատեսել եմ, եղել է: Սրանք ոչ թե դուխով են, այլ հիմար են, որ չեն տեսնում այդ վտանգը: Սրանց «դուխը» երեւաց 2020-ի նոյեմբերի 9-ին, որ մտել էին բունկերների մկան ծակերը, դե թող դուրս գային: Իսկ մինչեւ այդ երեւաց նաեւ նրանց անխելքությունը: 2020 թվականի պատերազմից առաջ Թուրքիան ու Ադրբեջանը Արցախի սահմանի վրա զորավարժություններ էին անում, սրանց «վեջը» չէր, մարդ էլ կար, ասում էր` դե դուխով են, ասում էի` դուխով չեն, անխելք են, չեն հասկանում, թե ինչ է սպասվում մեզ: Այդպես էլ անխելքությամբ ազգն ու պետությունը կործանեցին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=258173&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ