Եկեղեցին երբեք որևէ իշխանության հետ առճակատման մեջ չի մտել եւ իրեն վստահված հոտին սակարկության առարկա չի դարձրել. Տեր Երվանդ քահանա Երանյան

Հանդիպում

«Իրավունքի» զրուցակիցն է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Կրասնոյարսկ քաղաքի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու հոգևոր հովիվ ՏԵՐ ԵՐՎԱՆԴ ՔԱՀԱՆԱ ԵՐԱՆՅԱՆԸ: 

-Տեր Երվանդ, ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն Հայ Եկեղեցու պատմություն առարկան չի լինելու առանձին առարկա, այլ ներառվելու է Հայոց պատմության դասագրքում: Առկա իրողությունների պայմաններում, երբ հայ ազգն օրեցօր հեռանում է Աստծուց , արդյո՞ք նման որոշումը չի հեռացնի մատաղ սերնդին եկեղեցուց:

-Նախ հարկ է նշել, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պարզապես պատմություն չէ Հայ Եկեղեցու մասին: Այսինքն՝ առարկայի նպատակը զուտ պատմական տարեթվեր կամ նշանավոր իրադարձություններ հիշատակելը չէ սոսկ եւ ոչ էլ առարկայի դասավանդման միջոցով ինչ-որ ոլորտի մասնագետ պատրաստելը:
Այն պետք է դիտարկել ավելի լայն շրջագծի մեջ, որտեղ կենտրոնական տեղ է զբաղեցնում հայ մարդու մեջ հոգեւոր և բարոյական արժեհամակարգ ձեւավորելը:
Այս ոլորտում աշակերտին մատուցվում են այնպիսի կարեւոր թեմաներ, ինչպիսիք են «Բարոյականություն», «Մարդ-անհատի դերն ու առաքելությունը», «Ազատ կամք եւ բանականություն», «Խիղճ», «Հավատարմություն», «Ընտանիք», «Սեր», «Հայրենասիրություն» ու մի շարք այլ թեմաներ, որոնք ձեւավորում են աշխարհայացք՝ հիմնված քրիստոնեական բարոյագիտության եւ ազգային մտածողության վրա:

Ճիշտն ասած՝ ես այն կարծիքին չեմ, որ հայ ազգն օր օրի հեռանում է Աստծուց, քանի որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Եկեղեցին անվրդով կերպով շարունակում է իրագործել իր առաքելությունը հասարակական գրեթե բոլոր ոլորտներում եւ հանրային շերտերում:

-Տեր Երվանդ, այլեւս ակնհայտ  է իշխանության կողմից Եկեղեցու դեմ արշավը: Ի՞նչ վտանգներով է հղի այս առճակատումը եւ որն եք տեսնում իրավիճակի հանգուցալուծումը:

-Նախ, երբ ասում ենք առճակատում, հասկանում ենք անխնա մրցակցություն, դիմացինի նկատմամբ գերակայություն ունենալու մարմաջ: Կարծում եմ՝ Եկեղեցին երբեք որևէ իշխանության հետ առճակատման մեջ չի մտել և չի մտնելու: Որովհետեւ  Եկեղեցու առաքելությունը միավորելն է և ոչ թե բաժանարար գծեր քաշելը, եւ ներկա իրողության պայմաններում Եկեղեցու նպատակը հենց  իշխանությունների կողմից հասարակության մեջ անխոհեմաբար քաշված բաժանարար գծերի վերացումն է, փոխըմբռման եւ համերաշխության մթնոլորտ ստեղծելը և ազգային շահը զատորոշելու հրամայականը:
Եվ, այո, հենց վերոնշյալ մտահոգությունները հաշվի առնելով՝ Եկեղեցին, անընդհատ, իբրեւ ծնող հայրաբար խրատում է, հարկն եղած դեպքում նաեւ խիստ հանդիմանում ներկա իշխանություններին, երբ տեսնում է գործողություններ և քայլեր, որոնք  միգուցե առաջին հայացքից շատ նորմալ են թվում, սակայն երկարաժամկետ հեռանկարում բերում են համազգային նվաստացում եւ անարգանք:
Սակայն, պետք է նշել, որ ստեղծված իրավիճակից միշտ էլ ելք կա, քանի որ մեր Եկեղեցին դարերի խորքից սերած իրենց ճանապարհին ավելի դժվար իրավիճակներում էլ է հայտնվել, բայց կարողացել է հաղթող դուրս գալ, որովհետեւ հավատացել է իր առաքելության ճշմարտացիությանը եւ երբեք իրեն վստահված հոտին սակարկության առարկա չի դարձրել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում