Չեմ դադարեցնելու հացադուլը` մինչեւ Ֆրանսիայի կոռումպացված դեսպանը չլքի Երեւանը. Նիկոլյան

Տեսանյութեր

«Իրավունքն» այցելել է ֆրանսիահայ հետաքննող եւ ռազմական լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԻՆ, որն արդեն երրորդ օրն է, ինչ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հացադուլ է իրականացնում: Ի՞նչ պահանջով է իրականացնում հացադուլը եւ մինչեւ ե՞րբ է պատրաստվում մնալ դեսպանատան դիմաց, հետաքրքրվեցինք նրանից:

— Ֆրանսիայի կառավարությունը, նախագահ Էմանուել Մակրոնը մեղք չունեն, սխալվել են, բայց ամենակեղտոտ ու կոռումպացված անձնավորությանն են ուղարկել Հայաստանում իբրեւ դեսպան: Նա մինչեւ Հայաստանում դեսպան նշանակվելը` խնդիրներ է ունեցել Կոլումբիայում, բայց անդրադառնամ, թե ինչով է զբաղված այստեղ: Հայաստանում դեսպանը պետք է ներկայացնի միայն Ֆրանսիայի շահերը, մինչդեռ կաշառք է ստանում, որպեսզի մեր ռազմական գաղտնիքներն իր ամուսնու միջոցով փոխանցի Բաքվին: Միլիոններ է փոխանցվում նրան Հոնկոնգի HSBC բանկի հաշվեհամարով, եւ այդ գումարները Ֆրանսիայի կառավարությունից չեն հարկվում: Պարոն Նիկոլ Փաշինյանն ասում է` կոռուպցիան Հայաստանում պետք է արմատախիլ արվի, ուստի` խնդրում եմ պարոն վարչապետին ինքն էլ մի հայտարարություն անի: Նա շատ լավ տեղյակ է այս մասին, ես կառավարությանը, մի քանի նախարարներին մի քանի ամիս առաջ եմ դեռ տեղեկացրել: Բայց ուզում են այս ամենը ծածկեն, որպեսզի մամուլը չխոսի այս մասին: Սակայն իրականությունը պետք է բարձրաձայնվի` Ֆրանսիայի դեսպանատանը գտնվում է մի անձնավորություն, որը չի պաշտպանում Ֆրանսիայի շահերը, այլ ֆինանսական շահեր է հետապնդում: Դրա համար հացադուլ եմ իրականացնում դեսպանատան դիմաց եւ մնալու եմ այստեղ օրուգիշեր` մինչեւ դեսպան Անն Լույոն լքի Երեւանը: Տեսնենք, մեկ ամիս հետո` հուլիսի 14-ին, Ֆրանսիայի անկախության օրը ինչպե՞ս է նա նշելու, երբ հարյուրավոր հյուրեր տեսնելու են, թե ես այստեղ ինչ վիճակում եմ, եթե արդեն մահացած չլինեմ: Ինչպես ասում էր Մոնթե Մելքոնյանը` պայքար մինչեւ վերջ: Այս պայքարը լեգիտիմ է, ու ես տանելու եմ մինչեւ վերջ, ուրիշ տարբերակ չունեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում