«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». Ընդդիմության երեկվա պահվածքը քննարկումների առիթ է դարձել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ընդդիմության երեկվա պահվածքը քննարկումների առիթ դարձավ. «Պատիվ ունեմ» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի նախաձեռնությանը, որով խստացվում են պատմամշակութային հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տույժերի չափերը: Նախագիծն ընդունվեց 91 կողմ, 6 ձեռնպահ ձայներով։ «Պատիվ ունեմ»-ից հարկ չհամարեցին հրապարակային պարզաբանել իրենց դիրքորոշումը: Սկսեցին վարկածներ շրջանառվել, թե ՊՈՒ-ականների «ձեռնպահ»-ի պատճառը ՔՊ-ի «կողմն» է, այսինքն՝ Սերժ Սարգսյանի թիմակիցները չեն կարող մի բանին կողմ լինել, որին ՔՊ-ականներնն են կողմ։ Սակայն մենք պարզեցինք, որ սա ընդդիմադիր խմբակցության դիրքորոշման հարցում միայն կիսով չափ է դեր խաղացել։ Քվեարկությունից հետո 2 ֆրակցիաները խոսակցություն են ունեցել, որից մանրամասներ են մեզ հայտնի դարձել:

Պարզվում է՝ ՊՈՒ-ականները նիստի ժամանակ են տեղեկացել, որ գործընկեր ուժը նման նախագիծ է ներկայացրել, մինչդեռ նախկինում, որպես կանոն, համատեղ քննարկել են ներկայացվելիք նախագծերը, փոխադարձ աջակցություն ակնկալել։ Եվ քանի որ տեւական ժամանակ է՝ ընդդիմադիրները շարքային նախագծեր չեն ներկայացնում, միայն հանդես են գալիս անվտանգային խնդիրներից եւ հետպատերազմական իրավիճակից բխող նախաձեռնություններով, ՊՈՒ-ականներն անակնկալի են եկել եւ որոշել են ձեռնպահ քվեարկել։ Սակայն մեզ վստահեցրին, որ այս բացթողումն առաջիկայում կշտկվի։ Մի բան ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի փոխհարաբերություններն ուղիղ ազդում են թիմակիցների պահվածքի վրա: Իսկ նրանց միջեւ կապն ակնհայտորեն խզվել է։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին