Հոխիկյանի հուշագիրը հիշեցրեց 2018-ին իր կատարված երազանքի մասին

Ներքաղաքական

Եվս մեկ կազմակերպություն համագործակցության հուշագիր է ստորագրել «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությանը միանալու մասին, ըստ որի` առաջարկվում է քաղաքացիների կամարտահայտության միջոցով ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարել, որով ծանր պատիժ է նախատեսվում ՀՀ անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար: Նախատեսված ստորագրահավաքին մասնակցելու ու «ՀայաՔվե»-ի նպատակին աջակցելու պատրաստակամություն է հաստատել Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Նաիրի Հոխիկյանի: Հատկանշական է այն, որ Նաիրի Հոխիկյանին շատերը գիտեն որպես նախկին լրագրող, նաեւ երբեմն ներկայանում էր մեդիափորձագետ, բայց հիմնադիր տնօրեն լինելու փաստն առավել ուշագրավ է: Այս հիմնադրամի անունը մեզ հիշեցրեց ոչ վաղ ժամանակները՝ 2018 թվականը… Նաիրի Հոխիկյանի հիմնադրամը, որն այն օրերին էլ շատ հայտնի չէր, հանդես էր եկել մի ճռճռան հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այդ առիթով՝ Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը շնորհավորել էր ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլեւ հայ ժողովրդին ընդհանրապես՝ «սկզբունքային պայքարի եւ ժողովրդավարական հաղթանակի համար»:

«Այս հաղթանակը ցույց տվեց, որ իրավամբ՝ ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է: Դեռեւս իրադարձությունների բուռն փուլում՝ ապրիլի 25-ին, Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը հայտարարեց, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «թավշյա հեղափոխությանը», քանի որ կատարվեց այն, ինչը երազում էր յուրաքանչյուր նորմալ բանականության տեր եւ Հայրենիքը սիրող հայ մարդը անկախության հռչակումից հետո: Հայաստանն առավել քան երբեւէ կարիք ունի ամուր դիվանագիտական կապերի եւ արտաքին քաղաքականության արդյունավետ ռազմավարության: Սա այն ոլորտն է, որն անմիջականորեն կապված է ներքին քաղաքական եւ տնտեսական կյանքին, հետեւաբար, մեկն առանց մյուսի կայացվածության չի կարող արդյունավետ լինել: Հիմնադրամը հավատարիմ է նախկինում մատնանշած սեփական սկզբունքներին եւ մասնագիտական արժեքներին՝ կրկնելով, որ պատրաստ է իր ավանդը բերել ՀՀ նոր կառավարության հաջողությունների ձեռքբերման գործում՝ հանուն Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման եւ հանուն հայ ժողովրդի երջանկության», - նշել էր ոչ ավել, ոչ պակաս Հոխիկյանի հիմնադրած հիմնադրամը:

Սակայն մեր օրերում արդեն Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր դարձած Հոխիկյանի հիմնադրամն այդպես էլ մեղայական հայտարարությամբ, կարծես թե, հանդես չի եկել: Այնպես որ, երբ Հոխիկյանը հիմա էլ պատրաստվում է իր ավանդը բերել «ՀայաՔվե» նախաձեռնությանը, լուրջ կասկածներ են ծագում նախաձեռնության լրջության մասին: Ի վերջո, ՀՀ քաղաքացին կարող էր, բայց փորձագետ ու դիվանագիտական հիմնադրամ ղեկավարող անձն ինչպե՞ս կարող էր սխալվել 2018-ին՝ այն աստիճանի, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը համարեր Աստծո ձայնը, իսկ տեղի ունեցածը յուրաքանչյուր նորմալ բանականության տեր եւ Հայրենիքը սիրող հայ մարդու երազանքի իրականացում՝ անկախության հռչակումից հետո: Ո՞վ է անկեղծ՝ 5 տարի առաջվա, թե՞ 5 տարի անդին Հոխիկյանը: Չէ՞ որ հիմնադրամը հավատարիմ է նախկինում մատնանշած սեփական սկզբունքներին եւ մասնագիտական արժեքներին:

Սեփ. լրատվություն

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում