Մի բաժակ օղի լցրու ինձ

Մշակութային

Բարմեն, մի բաժակ օղի լցրու ինձ,
Ու լավ հետևիր, միշտ լիքը լինի,
Կարծես, շրջան են գծել Երկրիս շուրջ
սատանայական ծայրով կարկինի։

Ես շատ ընկերներ ունեմ պատվարժան,
Հողմերով ծեծված, ծեփված մարտիկներ,
Նրանց աչքերում վիշտն է անսահաման,
Ու շարվեշարան՝ մարմար - շիրիմներ։

Մի տարի անցավ այս պատերազմից,
Մենք էլ ամոթի հատակին հասանք,
Ես ամաչում եմ նահատակներից,
Որ մատաղվեցին, անխաչ, անպատանք։

Ես խելքը թռցրած ծանոթներ ունեմ,
Իշխանահմա վտառների մեջ,
Երկրիս ապագան լոզունգով ծամած,
Խժռում են, լափում, անդուլ ու անվերջ։

Բարմեն, հարց չտաս, օղի լցրու ինձ,
Այսօր ուզում եմ հարբել, մի անգամ,
Ես, մի ամբողջ կյանք ուղիղ եմ քայլել,
Բայց արժեքներս չդարձան պատգամ։

Ծուռ է աշխարհը, վարքով՝ ներքինի,
Ծափահարումի որոտով խլված,
Եվ հարթակներում գիժ ամբոխների
Հողս Նաիրյան՝ աճուրդի հանված։

Արցախս տվին, Սյունիքն է շուտով,
Սակայն գեհենի շուրթից տիրական,
Հանուն որկրամոլ իրենց գոյության
Իմաստ են քաղում բոզ ու ոստիկան։

Հասել ենք անտակ անդունդի եզրին,
Բայց մոռացումի խրախճանքներում,
Իմ սուրբ տեսակի՝ սերունդ առ սերունդ
Կուտակած հունդն են որոճոում, մսխում։

Այս ի՞նչ կատարվեց Հայոց աշխարհում,
Որ սին խեղկատակն արքա անվանվեց,
Լրտեսը դարձավ, այո, նախարար,
թուրքն էլ՝ պատվելի գործընկեր մի մեծ։

Մարդկանց մտքերի բռնակալ դարձար
Մտավորակա՞ն կոչվող մեղկ վարիչ,
Մտավորական չես դու, աճպարար,
Երկիրս մահվան տանող գաղջ դահիճ։

Ես քո տեսակից զզվում եմ արդեն,
Կրավորական, ճորտամիտ, վախկոտ
Կանանց փեշերում միայն վագրացած,
Մեր Եռաբլուր ցավին անհաղորդ։

Ո՞ւր ես, փառապանծ անվանվող սփյուռք,
Ո՞ւր են այրերդ՝ խենթ, պատվախնդիր,
Թե՞ մակունցների հմայքով տարված,
Դուք էլ ծախվեցիք սրանց՝ սիրալիր։

Չէ, այսպես չեղավ, չլցնես, բարմեն,
Ինձ չեն հասկանա ընկեր ու զավակ,
Կեցցե ազգային զարթոնքը վսեմ,
Դեպի Արարատ, դեպի հաղթանակ։


Դավիթ Վանյան 03․10․2021

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում