Ուկրաինական պատերազմի շրջադարձային իրողությունները

Վերլուծություն

Այն, որ այս օ­րե­րին աշ­խար­հի հիմ­նա­կան ու­շադ­րու­թյու­նը Ուկ­րա­ի­նա­յի վրա է, դժվար չէ հաս­կա­նալ: Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, ո­րոնք այս պա­հին տե­ղի են ու­նե­նում ուկ­րա­ի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում, ա­ռանց չա­փա­զան­ցու­թյան, կո­րո­շեն պատ­մու­թյան հե­տա­գա ըն­թաց­քը: Մաս­նա­վո­րա­պես, ինչ­պես քա­նիցս ընդգ­ծե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, նա­եւ Հա­յաս­տան-Արցա­խի պատ­մու­թյան:

ՆԱ­ՏՕ-ԱԿԱՆ ՋԱԽ­ՋԱԽ­ՎԱԾ ԶԻՆ­ՏԵԽ­ՆԻ­ԿԱՆ ՓԱՍՏ Է

Նախ, ինչ է ներ­կա փու­լում կա­տար­վում ուկ­րա­ի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում, եւ ինչ սպա­սե­լիք­ներ կան: Ար­դեն մեկ շա­բա­թից ա­վել ըն­թա­նում է այդ­քան եր­կար քա­րոզ­ված եւ գո­վազդ­ված ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կի «հա­կա­հար­ձա­կու­մը», որ այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը ո­րոշ նախ­նա­կան գնա­հա­տա­կան­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն տա­լիս է:

Հար­ձա­կու­մը ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կը փոր­ձեց ի­րա­կա­նաց­նել եր­կու հիմ­նա­կան եւ մի քա­նի երկ­րոր­դա­կան հատ­ված­նե­րում: Նախ սկսեց գրո­հել Զա­պո­րո­ժիե­ի եւ Դո­նեց­կի մար­զե­րի կցման հատ­վա­ծում, այս­պես կոչ­ված՝ Վեր­մենս­կու ե­լուս­տում: Եր­կու օր­վա ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րից հե­տո սկսվեց Զա­պո­րո­ժիե­ի Օ­րե­խո­վո քա­ղա­քի հատ­վա­ծից էլ ա­վե­լի մասշ­տա­բա­յին գրոհ­նե­րը, ու է­լի ան­հա­ջող: Ա­պա վեր­ջին օ­րե­րին կրկին ակ­տի­վա­ցավ Վեր­մենս­կու ե­լուս­տի ուղ­ղու­թյամբ հար­ձա­կու­մը, մեծ կո­րուստ­նե­րով ուկ­րա­ի­նա­կան ու­ժե­րը կա­րո­ղա­ցան գրա­վել ե­րեք-չորս գյուղ, ո­րոնք, ի դեպ, ռու­սա­կան ու­ժե­րը չէ­ին էլ զբա­ղեց­րել՝ տե­ղա­կայ­վե­լով այդ բնա­կա­վայ­րե­րին հա­րա­կից բար­ձունք­նե­րում: Նա­խօ­րե­ին այս ա­մե­նին հե­տե­ւեց ռուս­նե­րի հա­կա­հար­վա­ծը, նախ­կին դիր­քե­րը մա­սամբ հետ վերց­րին:

Սրա հետ մեկ­տեղ ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կը շա­րու­նա­կեց Բախ­մու­տի ուղ­ղու­թյամբ հար­ձա­կու­մը, ո­րը սկսել էր ա­վե­լի վաղ: Սա­կայն նորից այս հատ­վա­ծում ո­րե­ւէ է­ա­կան հա­ջո­ղու­թյուն չկա:

Ընդ­հա­նուր պատ­կե­րը սա է, մեկ շա­բա­թից ա­վե­լի ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կը մի քա­նի ուղ­ղությ­ու­նն­երով մեծ ու փոքր գրոհ­նե­րի է դի­մում, սա­կայն բա­ցի մեկ-երկու փոքր դրվագ­նե­րից, ռու­սա­կան պաշտ­պա­նու­թյան ա­ռա­ջին գի­ծը մնում է ա­նա­ռիկ: Ա­վե­լին, շատ դեպ­քե­րում նույ­նիսկ ա­ռա­ջին գծին մո­տե­նալ չեն կա­րո­ղա­նում. ռու­սա­կան հրե­տա­նին եւ օ­դում բա­ցար­ձակ գե­րիշ­խա­նու­թյուն ու­նե­ցող ա­վի­ա­ցի­ան կան­խում են հար­ձա­կու­մը դեռ նախ­նա­կան փու­լում: Թե այս պատ­կե­րին ինչ հե­տա­գա զար­գա­ցում կհա­ջող­վի, ի­հար­կե, դեռ սպա­սել է պետք՝ պա­տե­րազ­մի աստ­ված­նե­րը շատ քմա­հաճ են: Սա­կայն այս նախ­նա­կան փու­լում ար­դեն իսկ ար­ձա­նագր­վել են մի շարք դե­տալ­ներ, ո­րոնք նա­եւ գլո­բալ վեր­լու­ծա­կան կենտ­րոն­նե­րի հա­մար են մտա­ծե­լու ա­մե­նա­լուրջ ա­ռիթ տվել: Այս­պես, դեռ մինչ հար­ձա­կու­մը հա­մաշ­խար­հա­յին մասշ­տա­բի մի իս­կա­կան շո­ու սարք­վեց ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կին ա­րեւմ­տյան սպա­ռա­զի­նու­թյուն տա­լու մա­սին: Մի քա­նի ա­միս պե­տու­թյուն­նե­րի մասշ­տա­բով վի­ճում է­ին՝ ծանր զրա­հա­տեխ­նի­կա տան, թե՝ ոչ: Հե­տո Ֆրան­սի­ան հայ­տա­րա­րեց ինչ-որ տան­կեր տա­լու մա­սին, ա­պա ա­մե­րի­կա­ցի­նե­րը խոս­տա­ցան, թե «Abrams»-ներ կտա, բայց ու­ղար­կեց «Brad­ley» ԲՄՊ-նե­րի խմբա­քա­նակ: Այս «օպե­րա­ցի­ա­յով» Գեր­մա­նի­ա­յի «գլխին սար­քե­ցին», որ նա իր փա­ռա­բան­ված «Le­o­pard» տան­կե­րը, այդ թվում՝ գո­րծող ա­մե­նա­ար­դի­ա­կան «Le­o­pard 2A6»-երը տա եւ ար­տո­նի, որ այլ երկր­ներ եւս այդ տեխ­նի­կան հատ­կաց­նեն: Դեռ այդ փու­լում ա­ռիթ ու­նե­ցել ենք կար­ծիք ներ­կա­յաց­նել, որ այդ ողջ շո­ուն «քոռ կո­պե­կի» ար­ժեք չու­նի, քա­նի որ այդ զրա­հա­տեխ­նի­կան մա­սամբ հա­մար­ժեք է ռու­սա­կան Т-72 կամ Т-80-նե­րին, լա­վա­գույն­նե­րը՝ Т-90-նե­րին, այն էլ՝ ոչ ա­մե­նա­ժա­մա­նա­կա­կից­նե­րին: Ո­րոշ տեխ­նո­լո­գի­ա­կան հե­տաքր­քիր լու­ծում­ներ, ի­հար­կե, «Le­o­pard 2A6»-երի ու «Brad­ley A2»-նե­րի մոտ կան, բայց ընդ­հա­նուր առ­մամբ, դա է­ա­կան ո­րակ չի փո­խում: Ու չնա­յած այդ ի­րո­ղու­թյա­նը, մի այն­պի­սի մեծ շո­ու էր սարք­վել, որ այդ զի­նա­տե­սակ­նե­րը հրամց­վում է­ին որ­պես ժա­մա­նա­կա­կից զրա­հա­տեխ­նի­կա­յի «վեր­ջին ճիչ», իս­կա­կան «հրաշք», ո­րոնք հենց հաս­նեն ռու­սա­կան դիր­քե­րին, ա­ռանց կանգ առ­նե­լու կշարժ­վեն մին­չեւ Ղրիմ կան ռու­սա­կան այլ հատ­ված­ներ: Պաշ­տո­նա­կան Կի­ե­ւը ներ­կա­յաց­նող ո­րոշ քա­րո­զիչ­ներ, ան­գամ՝ պաշ­տո­նյա­ներ ար­դեն Մոսկ­վա մտնե­լու պլան­նե­րից է­ին խո­սում…

Ու ի­րո­ղու­թյունն այն է, որ թե­եւ ա­րեւմ­տյան «հրաշ­քի» այդ բո­լոր նմուշ­նե­րը մար­տա­դաշտ հա­սան, սա­կայն ռու­սա­կան պաշտ­պա­նու­թյան ան­գամ ա­ռա­ջին գի­ծը, ո­րը սո­վո­րա­բար ա­մե­նա­թույլն է լի­նում, ճեղք­ված չէ: Ա­վե­լին, ար­ձա­նագր­վեց նա­եւ դեպք, երբ մար­տա­դաշտ հա­սած «ամե­նա­մեծ հրաշք» «Le­o­pard 2A6»-ը ոչն­չաց­վեց՝ ան­գամ չհասց­նե­լով մեկ արկ ար­ձա­կել: Ա­վե­լին, Օ­րե­խո­վո­յի ուղ­ղու­թյամբ մեկ փոք­րիկ հատ­վա­ծի ար­դեն հասց­րել են «Brad­ley»-նե­րի գե­րեզ­մա­նոց ա­նու­նով կնքել. տասն­յա­կից ա­վել մե­քե­նա­ներ հենց այդ հատ­վա­ծում ոչն­չաց­վել են:

Ի­հար­կե, Օ­րե­խո­վո­յի հատ­վա­ծում դեռ ուկ­րա­ի­նա­կան նկա­տե­լի ու­ժեր կան. տար­բեր տվյալ­նե­րով մոտ 8 բրի­գադ եւ 200 տանկ: Ի­հար­կե, դեռ «Leopard»-նե­րի, «Bradley»-նե­րի եւ ա­րեւմ­տյան մնա­ցած ողջ զին­տեխ­նի­կա­յի զգա­լի մա­սը շար­քում է, եւ այդ ամ­բողջ ու­ժը դեռ մի­գու­ցե կա­րող է եւ ճա­կա­տը ճեղ­քել կամ, ինչ­պես այս օ­րե­րին խոս­վում է, հիմ­նա­կան հար­վա­ծը տե­ղա­փո­խել Խեր­սո­նի ուղ­ղու­թյուն. ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից ա­ռաջ չանց­նենք: Վեր­ջա­պես, ռու­սա­կան բա­նա­կը, ինչ­պես բո­լոր պա­տե­րազմ­նե­րում, նախ­նա­կան փու­լում իր բա­զում սխալ­ներն ու թե­րու­թյու­ններն ու­նի, այս պա­հին կա­րող է նման հա­ջո­ղու­թյուն­նե­րից հե­տո է­լի սխալ­ներ թույլ տալ. դեռ շա­րու­նակ­վում է այն վե­րա­կա­ռուց­ման փու­լը, ո­րից հե­տո ռուս­նե­րին, որ­պես կա­նոն, կանգ­նեց­նե­լը դժվար է: Սա­կայն այս պա­հին, կրկնենք, ա­ռանց­քա­յին է այն փաս­տը, որ ՆԱ­ՏՕ-ական տեխ­նի­կան ա­մե­նե­ւին էլ այն սար­սա­փազ­դու ու­ժը չէ, ինչ­պի­սին ներ­կա­յաց­նում է­ին: Ի դեպ, այս ա­ռու­մով մեկ է­ա­կան դե­տալ. մար­տե­րի հենց ա­ռա­ջին օ­րը ուկ­րա­ի­նա­ցի տան­կիստ­նե­րը պար­զա­պես լքե­ցին ֆրան­սի­ա­կան այն ա­ռա­ջի­նը տրա­մադր­ված տան­կե­րը՝ դրա­նով ցույց տա­լով, որ դրանք ըն­դա­մե­նը ան­պետք զեն­քեր են: Ա­վե­լին, ար­դեն նա­եւ պաշ­տո­նա­պես է հաս­տատ­վել, որ ռու­սա­կան ու­ժե­րը, ոչն­չաց­նե­լուց զատ, նա­եւ գրավ­ված «Le­o­pard 2A6»-ի եւ «Brad­ley A2»-ի նմուշ­ներ ու­նեն, այ­սինքն՝ դրանց տեխ­նո­լո­գի­ա­նե­րը, ու­ժեղ եւ թույլ կող­մե­րը ար­դեն ռուս­նե­րի սե­փա­կա­նու­թյունն է: Վեր­ջա­պես, թե­եւ ա­մե­րի­կա­ցի­նե­րը հե­ռա­տե­սո­րեն «Abrams»-ներ չտվե­ցին Ուկ­րա­ի­նա­յին, սա­կայն դա նույ­նիսկ հե­ղի­նա­կու­թյա­նը հասց­ված ա­վե­լի վատ հար­ված դար­ձավ: Հի­մա բո­լոր վեր­լու­ծա­բան­նե­րը մի­ա­բե­րան պնդում են, որ ա­մե­րի­կա­ցի­ներն «Ab­rams»-նե­րը չտվե­ցին, քա­նի որ էն գլխից է­ին հաս­կա­նում, որ դրանք մի­գու­ցե գեր­մա­նա­կան «Leopard»-նե­րից էլ վատ վի­ճա­կում կհայտն­վեն:

ԻՆՉ Է ՖԻՔ­ՍՈՒՄ Ա­ՐԵՎ­ՄՈՒՏ­ՔԸ

Այս­պի­սով, ուկ­րա­ի­նա­կան «հա­կա­հար­ձա­կու­մը» դեռ նոր է թե­ժա­նում, բայց ա­րեւմ­տյան անվ­տան­գա­յին եւ փոր­ձա­գի­տա­կան կենտ­րոն­ներն ար­դեն իսկ մտա­ծե­լու շատ բան ու­նեն:

Նախ, ՆԱ­ՏՕ-ական ա­մե­նա­ժա­մա­նա­կա­կից սո­վո­րա­կան սպա­ռա­զի­նու­թյու­նը, մեղմ ա­սած, ի­րեն չար­դա­րաց­րեց: Ու սա այն դեպ­քում, երբ, ինչ­պես նա­եւ Պու­տի­նը օ­րերս ֆիք­սեց, Ռու­սաս­տա­նը դեռ նոր է սկսում սե­փա­կան ժա­մա­նա­կա­կից տեխ­նի­կա­յի մաս­սա­յա­կան ար­տադ­րու­թյան ան­ցու­մը: Ու ե­թե «Le­o­pard 2A6»-երը չեն կա­րող ո­չինչ ա­նել այս պա­հին ռազ­մա­ճա­կատ­նե­րում գտնվող ռու­սա­կան ա­ռա­վե­լա­գույ­նը Т-90-նե­րի հին նմուշ­նե­րի դեմ, ի՞նչ են ա­նե­լու նո­րա­գույն, ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի փոր­ձը հաշ­վի առ­նե­լով մո­դեռ­նի­զաց­ված նմուշ­նե­րի դեմ: Մինչ­դեռ ռուս­նե­րը Т-90-նե­րի ա­մե­նա­ժա­մա­նա­կա­կից նմուշ­նե­րից էլ ա­ռաջ ըն­կած Т-14 «Արմա­տա­ներ» ու­նեն, աշ­խար­հում եր­րորդ սերն­դի մի­ակ տան­կը, որն այս ըն­թաց­քում մի­այն փորձ­նա­կան նպա­տակ­նե­րով է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ նե­րառ­վել  եւ այդ փոր­ձին հա­մա­պա­տաս­խան նո­րա­մու­ծու­թյուն­ներ է ստա­նում:

Երկ­րոր­դը. ՆԱ­ՏՕ-ական մի շարք ժա­մա­նա­կա­կից զի­նա­տե­սակ­ներ, այդ թվում՝ տան­կեր, հրետա­նա-հրթի­ռա­յին հա­մա­կար­գեր ռուս­նե­րը գրա­վե­ցին եւ տի­րա­պե­տում են այդ տեխ­նո­լո­գի­ա­նե­րին: Այ­սինքն, դեռ ան­գամ ռուս­նե­րի հետ ու­ղիղ բախ­ման մեջ չմտած, ՆԱ­ՏՕ-ն ար­դեն ու­նի իր տեխ­նո­լո­գի­ա­նե­րի մի զգա­լի մա­սը ար­դի­ա­կա­նաց­նե­լու խնդիր, ո­րի հա­մար մեծ ծախ­սեր, եւ որ այս ի­րա­վի­ճա­կում շատ կա­րե­ւոր է, ժա­մա­նակ է պա­հան­ջում: Ու ե­թե մինչ այս խու­սա­փում է­ին ուկ­րա­ի­նա­կան հար­թա­կում ռուս­նե­րի հետ ու­ղիղ բախ­ման հե­ռան­կա­րից, հի­մա պետք է ա­մեն բան ա­նել՝ դա թույլ չտա­լու հա­մար: Ու սա ար­դեն նա­եւ քա­ղա­քա­կան գոր­ծո­նի է վե­րած­վել:

Եր­րոր­դը. իսկ ի՞նչ տե­ղի կու­նե­նա, ե­թե հա­կա­հար­ձա­կու­մը վերջ­նա­կա­նա­պես ձա­խող­վի: Զա­պո­րո­ժիեն ներ­կա­յումս աս­տի­ճա­նա­բար վե­րած­վում է երկ­րորդ «Բախ­մու­տի մսա­ղա­ցի»՝ ան­գամ­նե­րով ա­վե­լի մեծ մասշ­տա­բով: Ձա­խող­ման դեպ­քում Ուկ­րա­ի­նան այ­լեւս բա­նակ կու­նե­նա՞, որ փոր­ձի անց­նել պաշտ­պա­նու­թյան: Ե­թե ոչ, ու հար­ձակ­ման անց­նեն ռուս­նե­րը, ո­րոնք դեռ ի­րենց հիմ­նա­կան ու­ժե­րը մի շարք ուղ­ղու­թյուն­նե­րում (օրի­նակ՝ Բե­լա­ռու­սում, Խար­կո­վի հատ­վա­ծում) դեռ մար­տա­դաշ­տին չեն էլ մո­տեց­րել, ա­պա ի՞նչ է լի­նե­լու այս ա­մե­նի վեր­ջը:

Վեր­ջա­պես, ՆԱ­ՏՕ-ական զին­տեխ­նի­կա­յի եւ ուկ­րա­ի­նա­կան հա­կա­հար­ձակ­ման այս վի­ճա­կը տես­նում եւ գնա­հա­տում են ողջ աշ­խար­հում: Այդ թվում, օ­րի­նակ, Չի­նաս­տա­նը, Հնդկաս­տա­նը, կամ որ մեզ հա­մար է շատ կա­րե­ւոր, Ի­րա­նը, Թուր­քի­ան եւ այլն: Դեռ մի կողմ թող­նենք զեն­քի հա­մաշ­խար­հա­յին շու­կա եւ այդ կար­գի հաս­կա­ցու­թյուն­նե­րը (ամեն դեպ­քում, փաստ է, որ «Le­o­pard»-ներն ար­տադ­րող «Rhein­metal» ըն­կե­րու­թյան բաժ­նե­տոմ­սե­րը նվա­զում են պայ­թյու­նա­յին տեմ­պե­րով): Շատ ա­վե­լի լուրջ է փաս­տը, որ ի­րե­րի նման վի­ճա­կը նման երկր­նե­րին էլ ա­վե­լի է տրա­մադ­րում ՌԴ-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կամ գո­նե՝ սուր հա­կա­մար­տու­թյուն­նե­րից ձեռն­պահ մնա­լու հար­ցում: Գու­մա­րած, ե­թե Ուկ­րա­ի­նան այդ­պես էլ չկա­րո­ղա­նա ո­րե­ւէ ծան­րակ­շիռ հա­ջո­ղու­թյուն ար­ձա­նագ­րել, ա­պա նման տրա­մադ­րու­թյուն­նե­րը կա­րող են ա­րա­գո­րեն տա­րած­վել նա­եւ եվ­րո­պա­կան երկր­նե­րի մոտ: Օրինակ, գերմանացիները սկսել են հիշել, որ դեռ 80 տարի առաջ էին «Հովազների» վերացված իրենց «Վագրերն» էին նույն կերպ վառվում ուկրաինական տափաստաններում, ու հետո ռուսները հասան Բեռլին. վախեցնող հուշեր:

Մի խոս­քով, Ա­րեւ­մուտ­քի հա­մար բա­վա­կա­նին տխուր վի­ճակ է ստեղծ­վում: Պետք է որ Ուկ­րա­ի­նան շտապ, ամենաուշը մի ամսում, մինչեւ ՆԱՏՕ-ի սպասվող գագաթաժողովտ հա­ջո­ղու­թյուն ար­ձա­նագ­րի, բայց այդ­պես էլ ո­րե­ւէ հա­ջո­ղու­թյուն դեռ չի նշմար­վում: Իսկ ե­թե այս­պես շա­րու­նակ­վի, դա ար­դեն կնշա­նա­կի ի­րա­վի­ճա­կի անշրջելի փո­փո­խու­թյուն աշ­խար­հով մեկ. արդեն անգամ ողջ աֆրիկյան առաջնորդներն են բացահայտ խոսում դոլարից հրաժարվելու մեծ ցանկության մասին, իսկ Սուեզը հսկող Եգիպտոսը հասցրել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու դիմում ներկայացնել` Մոսկվայից աջակցության խոստում, ստանալով:

Քերոբ Սարգսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում