Ինչ անունով սեռական դաստիարակությունը սողոսկեց հանրակրթական դպրոց. ծնողները մտահոգված են, ԿԳՄՍ-ն՝ գոհ

Հասարակություն

Երեւանյան դպրոցներից մեկի ծնողներն ահազանգել են «Իրավունք»-ին՝ իրենց մտահոգությունը հայտնելով, որ սեպտեմբերից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանում են դպրոցներից՝ փոխարենը ներմուծելով «Սեռական դաստիարակություն» կասկածելի առարկան, որը դասավանդելու են սեքսոպաթոլոգներ: Ծնողներն անհանգստացած են, թե մատաղ սերնդին ինչ նոր տեղեկատվություն եւ գիտելիքներ պետք է փոխանցեն սեքսոպաթոլոգները, որոնք վնասակար հետեւանքներ չեն ունենա դեռահասության տարիքում գտնվող իրենց երեխաների վրա:

Թե արդյոք իրականությանը համապատասխանում է այն, որ «Սեռական դաստիարակություն» կամ նման առարկա կդասավանդվի հանրակրթական դպրոցներում նոր ուսումնական տարում: Առհասարակ, նախատեսվո՞ւմ է այս առարկայի դասավանդումը դպրոցներում եւ ովքեր են դասավանդելու, «Իրավունքը» հետաքրքրվել է ԿԳՄՍ նախարարությունից:

Մեր հարցմանն ի պատասխան ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրեցին, որ «Սեռական դաստիարակություն» առանձին առարկա դպրոցներում չի դասավանդվելու:

«2008-2009 ուստարվանից հանրապետության դպրոցների  8-9-րդ դասարաններում, իսկ 2010-2011 ուստարվանից 10-11-րդ դասարաններում դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որում ընդգրկված են նաեւ վերարտադրողական առողջության, սեռական դաստիարակության, ընտանիքի պլանավորման վերաբերյալ դասաժամեր: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2021 թ. փետրվարի4-ի N 136-Ն որոշմամբ հաստատված  հանրակրթության պետական նոր չափորոշիչը հիմնված է կարողունակությունների վրա՝ յուրաքանչյուր կրթական աստիճանի համար սահմանելով հստակ վերջնարդյունքներ, եւ ԿԳՄՍ նախարարությունը ստանձնել է հանձնառություն՝ «Առողջ ապրելակերպ» դասընթացը հանրակրության կարեւոր բաղադրիչ դարձնելու գործում: Հավելենք նաեւ, որ 1-4-րդ դասարաններում «Առողջ ապրելակերպ»-ը ներառվել է «Ես եւ շրջակա աշխարհը» առարկայում, իսկ 5-11-րդ  դասարաններում այն ներդրվելու է պարտադիր խմբակի ձեւաչափով յուրաքանչյուր դասարանում 17-ական դասաժամ:

Հարկ է նշել, որ բազմամասնագիտական աշխատանքային խմբի կողմից արդեն իսկ մշակվել եւ փորձարկվել են «Առողջ ապրելակերպ» դասընթացի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների ուսուցչի ձեռնարկները, որոնցում ընդգրկված են նյութեր առողջ ապրելակերպի՝ ներառյալ ֆիզիկական ակտիվության խթանման, առողջ  սնուցման, ծխախոտի վնասակար ազդեցության, ալկոհոլի չարաշահման եւ թմրամիջոցների վնասների, ինչպես նաեւ սեռական եւ վերարտադրողական  առողջության մասին», - տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարարությունից:

Մեզ նաեւ վստահեցրեցին, որ «Առողջ ապրելակերպ» դասընթացը վարում են  համապատասխան վերապատրաստում անցած մանկավարժներ եւ հոգեբաններ: Իսկ «Առողջ ապրելակերպ» դասընթացի ձեռնարկները  տեղադրված են Կրթության  զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի պաշտոնական կայքում: Իհարկե, մենք հետեւողական կլինենք, թե որտեղ եւ ինչ վերապատրաստում են անցնում վերոնշյալ մանկավարժները եւ որքանով նրանք կապ չունեն կասկածելի ՀԿ-ների հետ, որոնք երկրում այլասերություն տարածելու ջատագովներ են: Սակայն, ԿԳՄՍ նախարարության կողմից տրված դպրոցականների ծնողների մտահոգությունները կիսափարատող պատասխանները մի շարք նոր հարցեր են առաջ բերում: Օրինակ, այդ ի՞նչ նոր բան պետք է ասի վերապատրաստված մանկավարժը ծխախոտի վնասակար ազդեցության, ալկոհոլի չարաշահման եւ թմրամիջոցների վնասների մասին, երբ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան սովորելով՝ աշակերտը հստակ գիտի, որ մոլուցքներն ուղղակի մահացու մեղք են: Կամ ի՞նչ կարիք կա վերարտադրողական առողջության, սեռական դաստիարակության, ընտանիքի պլանավորման վերաբերյալ դասաժամեր ավելացնելու, երբ նախկինում այդ ամենն արդեն իսկ ներառված էր «կենսաբանություն» առարկայի դասավանդման մեջ: Ի վերջո, առողջ հոգում է լինում առողջ մարմին, այդ ինչպե՞ս ստացվեց, որ հանրակրթական դպրոցներում հոգեւորի համար տեղ չմնաց, իսկ մարմնի սեռականության հարցերում պարարտ քննարկման հող է նախապատրաստվում դեռահասների շրջանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին