Միակ բանը, որն այս իշխանության մոտ չի ստացվել մինչ այսօր, միանգամից Արցախը բռնակցելն է Ադրբեջանին. Ալավերդյան

Ներքաղաքական

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 66 քաղաքացիների դիմումը՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ: Խոսքը «Հայաքվե» նախաձեռնության մասին է, որն Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ է փորձում կյանքի կոչել` ՀՀ քաղաքացիների կամարտահայտության միջոցով: Ըստ այդ նախագծի` ծանր պատիժ է նախատեսվում ՀՀ անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ գնահատմամբ` այն, որ ՔՊ-ականները, լինելով մեծամասնություն, կարող են մերժել դիմումը, ոչ մեկի համար զարմանալի չէ:

— Խնդիրն այն է, որ այդ գործընթացի ժամանակ երկու բան է տեղի ունենում: Առաջին. ժողովուրդը` այն 82 տոկոսը, որ ասում են` դեմ են, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ամեն մեկը պատասխանատվություն է իր վրա վերցնում այն գործընթացների համար, որոնք այսօր արվում են հակառակ ժողովրդի կամքի: Երկրորդ. դիմումը մերժելը շատ մեծ նշանակություն ունի, որովհետեւ նշանակում է, որ այս իշխանություններն այլեւս չեն թաքցնում, թե ինչի համար են եկել: Ես 2018 թվականից պնդում էի, որ իրենք եկել են` ոչ թե չունենալով ծրագիր, այլ շատ պարզ ծրագրով են եկել: 2020 թվականի նոյեմբերի 10-ին ասացի՝ միակ բանը, որն իրենց մոտ չի ստացվել մինչ այսօր, միանգամից Արցախը բռնակցելն է Ադրբեջանին: Հիմա իրենք դա անում են մի քանի քայլով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում