Ինչ է կատարվում զոհվածների ծնողների շրջանում

Ներքաղաքական

Ազատության հրապարակում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտի առեւանգման մեղքն ընդունած եւ 4 տարի ազատազրկման դատապարտված, բայց հենց դատարանից պայմանական ազատության մեջ հայտնված Գայանե (Ազգուշ) Հակոբյանի որդու` 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի ծննդյան 22-ամյակին նվիրված մեծարման երեկոն:

Բեմահարթակից հնչած բոլոր խոսքերն ուղղված էին անմահացած Ժորայի տարեդարձին, շնորհակալություններն ու ներողությունները՝ եւս: Բայց այդպես էլ շնորհակալական որեւէ խոսք չասվեց կազմակերպիչների մասին: Հիշեցնենք, որ լուրեր էին շրջանառվում, թե այն կազմակերպել է ո՛չ ավել, ո՛չ պակաս ՀՀ պաշտպանության նախարարությունը, ինչն «Իրավունքի» հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր ՊՆ մամուլի խոսնակ ԱՐԱՄ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ նշելով, թե տեղեկություն չունի: Սակայն, ներկաները վստահեցրին, որ միջոցառման նախապատրաստական աշխատանքները սկսվել են շատ ավելի վաղ՝ մի քանի մտերիմների կողմից, երբ դեռ հույս էլ չկար, որ տիկին Գայանեն որդու ծննդյան օրը կլինի ազատության մեջ:

Ի դեպ, տիկին Գայանեի ազատության համար օրեր շարունակ 24 ժամ պայքարողներից, այդ թվում՝ բախտակից ծնողների մի մասը, ներկա չէր՝ հասկանալի պատճառներով: Լրատվամիջոցներից էլ որեւէ մեկը ներկա չէր՝ բացառությամբ «Իրավունքի»: Շատերի համար այդպես էլ հարցականներ մնացին տիկին Գայանեի կողմից մեղքն ընդունելն ու պայքարի կեսից չքաղաքականացնելու որոշումը: Բայց նա ո՛չ այդ մասին, ո՛չ էլ որեւէ խոսք չցանկացավ ասել… Հուզված էր, բայց խոստացավ խոսել որոշ ժամանակ անց:

Իրենց խոսքերում զուսպ էին բոլորը, բայց հանուն արդարության՝ օրվա շեշտը դրեց 44-օրյա պատերազմում զոհված Վարդան Ամալյանի հայրը՝ ՀՀ վաստակավոր արտիստ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԸ. «Մեզ երբեմն մեղադրում են, որ մենք քաղաքականության մեջ ինչ-որ բաներ ենք ուզում անել, բայց դավաճան չսիրելը՝ քաղաքականություն չի: Դավաճաններին վերջնականապես Հայաստանից հանելը՝ քաղաքականություն չի: Ոչ մեկս քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն, ժամանակ, իմաստ չունենք»:

44-օրյա պատերազմում զոհված եւ միայն վերջերս հողին հանձնված Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆՆ էլ ասաց. «Մեր տղաները ծառ էին, որ պտուղ պիտի տային, բայց կտրեց չարը… Այդ չարի ձեռքը կոտրվի: Հայոց հողը մեր արյամբ է գծված, կադաստրի թուղթ մեզ պարտադիր չէ: Հաղթանակը մերն է, մեր որդիների գործը արժանի ծնողները, քույր ու եղբայրները պիտի շարունակեն»:

Այնուհանդերձ, դեռ օդում կախված շատ հարցեր են մնացել, թե ինչու ծնողների մի մասը համակերպվեց Գայանե Հակոբյանի կողմից մեղքն ընդունելու որոշման հետ, իսկ մյուսը՝ ոչ, ինչո՞ւ օրուգիշեր պայքարից հետո՝ շատ հանկարծակի դադարեցրին պայքարը բոլորը: Փաստ է միայն այն, որ Նիկոլ Փաշինյանի «Աշոտիկի առեւանգում» օպերացիան տվեց իր «պտուղները»` պառակտումներով ու հիասթափություններով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում