Գեղագիտության ազգային կենտրոնի «ԳԱԿ մշակութային խաչմերուկ» ծրագիրը հատեց եզրագիծը
Մշակութային
«ԳԱԿ մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Վրաստանից և Իրանից» նախագիծը, շուրջ երկու շաբաթ Երևանով ու Հայաստանի մարզերով շրջելուց հետո, մոտեցել է իր եզրագծին։ Այն գրանցել է շատ տպավորիչ արդյունքներ և իրապես խաչմերուկ դարձել երեք երկրների ժամանակակից արվեստագետների համար։
Վրաստանից և Իրանից ժամանած ժամանակակից արվեստագետները վարպետության դասեր, աշխատարաններ ու հանդիպումներ են ունեցել շուրջ 400 շահառուների հետ։ Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հունիսի 14-ից 30-ը կներկայացվեն ԳԱԿ Պատկերասրահում (Աբովյան 13)։
Գեղագրություն, ցիանոտիպ տեխնիկա, տիկնիկագործություն, պար, ֆիզիկական թատրոն, համադրում․․․ ուսումնաճանաչողական և ստեղծագործական այս նախագծի ընդգրկումը լայն էր և հետաքրքիր։ Հրավիրյալ արվեստագետները ևս խիտ օրակարգ են ունեցել և ծանոթացել Հայաստանի մշակույթին ու կենցաղին, այցելել թանգարաններ, պատմամշակութային կոթողներ, հանդիպումներ ունեցել նախագծին մասնակից համայնքների արվեստի կրթօջախների սաների հետ։
«ԳԱԿ մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Վրաստանից և Իրանից» նախագծի ամփոփիչ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 14-ին:
https://iravunk.com/sim/?p=258054&l=am/