Ինչ պետք է լինի ճանապարհների ապաշրջափակումից հետո` ըստ ՔՊ-ականի
ՆերքաղաքականՃանապարհների ապաշրջափակումից հետո` արդյոք Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհը վերահսկելու են ռուս սահմանապահները, ինչպես գրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆՆ այս կերպ է մեկնաբանում.
— Երկու հարց պետք է իրարից տարանջատենք` ՀՀ իրավազորության տակ, թե՞ դուրս գործող ճանապարհ: Հայաստանը հայտարարել է, որ իր իրավազորությունից դուրս ճանապարհներ Հայաստանում չեն լինելու: Դուք գիտեք, որ հայ-իրանական սահմանի երկայնքով կան ռուսական սահմանապահ զորքերի ուղեկալներ, նաեւ` Մեղրիի մաքսակետում: Հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված ճանապարհի հսկողությունն այլ է, քանի որ Մեղրիի անցակետում, ինչպես օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանում հսկողությունն իրականացնում են ռուս սահմանապահները: Բայց ՌԴ սահմանապահ զորքերը գործում են ՀՀ-ի իրավազորության ներքո, այնտեղ կարող է լինել հայ սահմանապահ: Այստեղ մեխն այն է, որ այդ ճանապարհը պետք է լինի ՀՀ-ի իրավազորության ներքո: ՀՀ-ի սահմանը հատելուց ցանկացած օտարերկրյա ավտոմեքենա պիտի հանդիպի ՀՀ-ն ներկայացնող սահմանապահին:
https://iravunk.com/sim/?p=258048&l=am/

