ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է օնլայն վարկավորում

Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին այսուհետ հասանելի է սպառողական վարկերի հեռահար ձևակերպման նոր ծառայությունը։ Վարկ կարելի է ստանալ՝ լրացնելով օնլայն հայտ բանկի կայքում՝ առանց մասնաճյուղ այցելելու: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է վայրկյանների ընթացքում։

Օնլայն վարկը տրամադրվում է 1-ից մինչև 5 տարի ժամկետով, տարեկան 14․5%-18% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.6%-22.7%): Վարկի նվազագույն գումարը կազմում է 100 հազ․, առավելագույնը՝ 10 մլն ՀՀ դրամ:

Բանկի կայքում հեռահար եղանակով վարկ ստանալու համար անհրաժեշտ է ընտրել «Օնլայն վարկ» բաժինը և բացված էջում լրացնել անհրաժեշտ դաշտերը՝ սոցիալական քարտի համար, հեռախոսահամար, վարկի ցանկալի գումար և ժամկետ: Վարկը հասանելի է ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող հաճախորդներին, այնպես էլ դեռևս հաճախորդ չհանդիսացող ֆիզիկական անձանց. էլեկտրոնային վարկային հայտը լրացնելու ընթացքում հաճախորդները կարող են ակնթարթորեն բացել քարտ և դառնալ բանկի հաճախորդ:

 «Սպառողական վարկերն երկրի բնակչության կողմից ամենապահանջված վարկատեսակներից են, այդ իսկ պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկն իր թվայնացման շրջանակներում որոշել է մեկնարկել վերջիններիս օնլայն ձևակերպումը։ Մեր պրոդուկտների շարքում այս նոր ծառայությունը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում անցնել վարկավորման գործընթացն առանց տանից դուրս գալու: Միաժամանակ մենք հոգացել ենք, որ սմարթֆոնից կամ համակարգչից վարկային հայտի լրացման գործընթացը հնարավորինս պարզ ու հասկանալի լինի օգտատերերի համար»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն:

Սպառողական վարկի հեռահար տրամադրման բոլոր փուլերում անվտանգության պահանջների պահպանման նպատակով կիրառվում է հաճախորդի կենսաչափական նույնականացում, ինչպես նաև նույնականացում SMS-ի և էլ. փոստի միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

 

https://iravunk.com/sim/?p=258041&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը