ՀՅԴ-ականը` Քոչարյանի հետ հարաբերությունների, քաղաքապետի ընտրությունների եւ Թեւանյանի շարժման մասին

Տեսանյութեր

Ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ունեցած տեղեկությունների` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որեւիցե ձևով չի ուզում շփվել ՀՅԴ-ականների հետ: Ինչ վերաբերում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ նորընտիր ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, Ալեն Սիմոնյանը մեղք է համարում ինչ-որ մեկնաբանություն անելը, որովհետեւ իր կարծիքով` նման քաղաքական գործիչ քաղաքական դաշտում արդեն վաղուց գոյություն չունի: Այս եւ մի շարք այլ ներքաղաքական ինտրիգների մասին «Իրավունքը» պարզեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ-ական ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ տեսակետը:

— Ի վերջո, ի՞նչ է կատարվում «Հայաստան» դաշինքում, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն, որ Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում շփվել ՀՅԴ-ի հետ:

— Իհարկե, չկա նման բան: Ես չգիտեմ` Ալեն Սիմոնյանը որտեղից է նման տեղեկություններ հայթայթում: Նաեւ լսեցի, որ վիրավորական արտահայտություն նրա կողմից` ուղղված Իշխան Սաղաթելյանին, կարծում եմ` քաղաքական անմեղսունակներին շատ անդրադառնալ պետք էլ չէ:

— Երկրում ստեղծված այս օրհասական իրավիճակում ի՞նչ քայլեր է պատրաստվում անել «Հայաստան» դաշինքը` իշխանության կործանարար ծրագրերը կասեցնելու ուղղությամբ:

— Հասարակությանը մոբիլիզացնելու ուղղությամբ ակնհայտ է, որ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտը հիմա ամեն ինչ պետք է անի` միասնական ճակատով հանդես գալու համար: Սա ոչ մեկ, ոչ երկու, ոչ առավել եւս միայն կուսակցական խնդիր չէ, այլ համազգային համաժողովրդական խնդիր է: Դրա համար մեր մոտեցումը հետեւյալն է` որեւէ ամբիցիա դնել մի կողմ, համախմբվել` կասեցնելու համար հակազգային ծրագրերը: Իսկ կասեցման համար շատ ժամանակ չունենք: Այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության տեսակետից, ակնհայտ է, որ ժամանակ շահելու խնդիր կա: Բայց ժամանակ կարող ես շահել` առանց Նիկոլի: Նիկոլի պայմաններում հնարավոր չէ ժամանակ շահել, որովհետեւ եթե Ադրբեջանը ցանկություն ունենա  պարտադրել նոր կապիտուլիացիա, ապա այս իշխանությունը գնալու է դրան: Հետեւաբար, մեր համախմբման նպատակը պետք է սա լինի: Ու մենք ողջունում եւ աջակցում ենք ամբողջ ծավալով ցանկացած այն ընդդիմադիր շարժմանը, գործողություններին, որոնք միտված են այս միասնական ճակատը ձեւավորելուն:

— Այդ միասնական ճակատի ձեւավորմանը որքանո՞վ է նպաստում այն, որ Ձեր խմբակցության պատգամավորներից Անդրանիկ Թեւանյանը «Մայր Հայաստան» անունով առանձին շարժում է ստեղծել: Ինչո՞վ արդյունավետ չէր պայքարը «Հայաստան» դաշինքի շրջանակում:

— Նորից եմ ասում` մեր խնդիրն ամբիցիայով շարժվելը չէ: Եթե կա պատգամավոր, անհատ, որը կարող է ինչ-որ ձեւով նպաստել` շարժում ձեւավորելով, մենք նորմալ ենք վերաբերվում նման քայլերին: Ավելին` ասում ենք` ինչով հնարավոր է, մենք էլ օժանդակենք, աջակցենք, որպեսզի այդ շարժումը կայանա: Այն կլինի` Անդրանիկ Թեւանյանի կամ մի խումբ մարդկանց կողմից նախաձեռնված, թե կլինի «Հայաքվեն», որը օրենսդրական նախաձեռնության հարց է բարձրացնում, ցանկացած շարժում, գործողություն, որն ուղղված է Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակը բարձրացնելուն, այս իշխանությունների հանձնվողական վարքագիծը կանխելուն, Արցախի ինքնորոշման իրավունքը առաջ մղելուն, մենք աջակցում ենք, ողջունում ենք եւ չենք հետապնդում որեւէ փոքր, ինչ-որ խմբային շահեր: Տեսեք, սպասվում է Երեւանի ավագանու ընտրությունները, եթե այս շարժումները կօգնեն նաեւ, որ այս ընտրություններում միասնական ճակատ ձեւավորվի, մենք դրան էլ ենք կողմ, դրան էլ ենք աջակցում: Ուզում եմ ճիշտ հասկանաք` մեր գլխավոր նպատակը չառաջնորդվել ֆորմալ առումով միայն դաշինքով, միայն փոքր խմբակցությունով, շատ ավելի լայն համախմբում եւ կոնսոլիդացիա է անհրաժեշտ, բայց այն ուժերի եւ քաղաքացիների մասնակցությամբ, որոնց իրական նպատակը, իսկապես, Արցախի անվտանգությունն է, Արցախի ինքնորոշման իրավունքն է, հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելն է: Հիմա պարզ հարց եմ ուղղում իշխանություններին` լավ, ի վերջո, Արցախում բնակվող քաղաքացիներն ո՞ւմ քաղաքացիներն են, եթե ՀՀ անձնագիր է այդ մարդկանց ձեռքին: Սահմանադրության համաձայն` Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է իր քաղաքացիներին, աշխարհի որ հատվածում էլ լինեն, առավել եւս իր հայրենիքում գտնվող քաղաքացիներին, պաշտպանել:

— Բայց արդեն իսկ այս իշխանությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս…

— Հենց դա եմ ասում` սա նշանակում է, որ մեր համախմբման նպատակը պետք է լինի ազգի գոյաբանական պայքարի սկզբունքից ելնելով: Բոլոր այն թեզերը, որոնք այս իշխանությունները կամ  նրանց արբանյակները փորձում են ներկայացնել, թե սա իշխանության պայքար է, այդպես չէ: Գոյաբանական պայքարը ցանկացած իրավիճակում բերելու է նոր իշխանության, բերելու է այն անձանց իշխանության, որոնք հասկանում են, կարեւորում են եւ ունակ են միասնական հայրենիքի դիմադրությունն ապահովել:

— Դուք անդրադարձաք Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին: Իսկ ՀՅԴ-ն ընդհանրապես քննարկե՞լ է մասնակցել-չմասնակցելու հարցը: Չե՞ք ուշանում դիրքորոշում արտահայտելու մասով, երբ ոմանք արդեն սկսել են չհայտարարված նախընտրական քարոզարշավ:

— Արդեն ասացի, որ մենք միասնական ճակատի կողմնակից ենք եւ չենք ցանկանում այս պահին ասել, որ այ մեր թեկնածուն այս մարդն է, հետեւաբար համախմբվեք այս անձի շուրջ: Ընդդիմադիր ցանկացած համախմբում, որը կբերի միասնական դաշտի ձեւավորման, աջակցում ենք եւ աջակցելու ենք: Եվ քանի որ «Հայաստան» խմբակցությունն ունի հնարավորություն, որպեսզի ընտրական հանձնաժողովի մակարդակով հնարավոր կեղծիքները կանխել, նաեւ այս մասով ամբողջական ծավալով մեր աջակցությունը լինելու է: Այսինքն` այս տեսակետից մենք չենք շարժվում միայն մեր թեկնածուն լինի եւ վերջ սկզբունքով: Մենք շարժվում ենք ընդունելի, ընկալելի եւ հակաիշխանական, հակահանձնվողական օրակարգերի շրջանակներում ձեւավորված շարժումներով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում