Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տրետուքի և Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել է նաև ականանետ
Պատահար
Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ: Հայկական կողմում տուժածներ չկան:
https://iravunk.com/sim/?p=257980&l=am/