Գրիգորյանն ու Կասպրշիկը քննարկել են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային ուղու հեռանկարները
Տնտեսություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ առկա զարգացումները: Անդրադարձ է կատարվել մասնավորապես Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման հեռանկարներին:
https://iravunk.com/sim/?p=257979&l=am/