Տեղի կունենա Փաշինյանի որդու ցուցահանդեսը

Մշակութային

Հունիսի 13-ից հուլիսի 7-ը Երևանի Հրաչյա Քոչար 13 հասցեում գործող «Ստուդիո 20»-ում Արտ Բազիսը ներկայացնում է Աշոտ Փաշինյանի (2000) և Վահագն Մանգասարյանի (1998) ընտրված աշխատանքները։

««Պատկեր-ացման ձևեր» խորագրով այս ցուցադրությունը, որը կգործի 2023 հունիսի 13-ից հուլիսի 7-ը, առաջին համագործակցությունն է երիտասարդ նկարիչների եւ Արտ Բազիսի միջեւ, որի արդյունքում կցուցադրվեն նախկինում հանրայնորեն չցուցադրված գործեր։

Երկու արվեստագետն էլ կիսատ թողելով արվեստի ակադեմիական կրթությունը՝ ստեղծել են անընդհատ նկարելու, սովորելու, իրարից սովորելու եւ իրար հետ սովորելու մի փորձառություն, որտեղ գույնի, գծի եւ պատկերի պատկեր-ացումները քաղաքական դիրքորոշում արտահայտելու այնպիսի ազդեցիկ ձեւեր են՝ անդասակարգ հասարակության դրությունը մոտեցնելու համար։ Արվեստագետները մի կողմ են թողել տրադիցիայով եկած աստիճանակարգային այնպիսի սխեմաները, երբ ինչ-որ երկարատեւ տքնաջան փնտրտուքներից հետո նկարիչը պետք է գտնի բնորոշելի իր պատկեր-ացման ձեւը՝ արտադրելով նկարաշարեր՝ մրցակցող հանրությունների պահանջների համար։ Արվեստագետները համարում են, որ լավ նկարել իմանալը միգուցե խանգարում է լավ նկարելուն։

Աշոտ Փաշինյանի հիմնական հոգսը նկարելն է։ Նա սկսել է նկարել՝ նկարչություն չիմանալով։ Սկզբում աբստրակցիաներ, կոնստուտիվիստական կոլաժներ էր անում, սակայն տարիներ առաջ՝ կոլեկտիվ նկարչական առօրյան մեծ դեր ունեցավ նկարչության մասին պատկերացումների ձեւավորման համար։

Վահագն Մանգասարյանի հիմնական գործը նկարելն է։ Չնայած ծնվել է նկարչի ընտանիքում եւ մանկությունից նկարել, սակայն ինչ-որ պահից, իր համար հեղափոխական պահից սկսած այլ կերպ է սկսել նկարել, եւ հենց այդ կերպ նկարված գործերն են ներկայացված այս ցուցահանդեսին։ Նա համարում է, որ նախկինում ինքը հենց նկարում էր վատ՝ գիտուն նկարողների նման։

Ցուցահանդեսին ներկայացված են արվեստագետների լակոնիկ ու հստակ նկարված աշխատանքները՝ ինքնադիմանկարների եւ նատյուրմորտների, ճեպանկարների միջոցով։

Այս ցուցահանդեսը առիթ է ցույց տալու, թե ինչպես են արվեստագետները նկարում որպես ընթացք եւ ինչպիսի կոնցեպտներ ու էսթետիկաներ են առաջարկում նկարչության եւ առհասարակ արվեստի ներկա իրադրության մեջ եւ ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում արվեստի եւ առհասարակ հանրության հայաստանյան կոնտեքստում՝ մեդիաների կողմից անընդհատ պատմականացնող հետաքրքրաշարժ վերաներկայացումների մրցակցող դրությունից անդին»,- նշված է հայտարարության մեջ։

 

https://iravunk.com/sim/?p=257967&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը