Պետք է փրկել հայրենիքն այս մահաբեր իշխանությունից. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

— Տիկին Ներսիսյան, Դուք տարիներ շարունակ պայքարում եք ներկայիս իշխանության դեմ: Ի՞նչ-որ արդյունքի հասե՞լ եք:

— Ոչ… ես չգիտեմ, թե մենք երբ ենք այն վերջնակետին հասցնելու, որովհետև հիմա բոլորս հասկանում ենք, որ հայրենիքն ուղղակի արյունաքամ է լինում: Եվ որևէ մեկն իրավունք չունի հոգնելու պայքարից: Եթե մենք հոգով հայ ենք, ուրեմն պետք է պայքարենք մինչև վերջ այս մահաբեր իշխանության դեմ, մինչև որ կարողանանք փրկել մեր հայրենիքը: Շատ սարսափելի է մտածել, որ աշխարհի հնագույն ժողովուրդը կարող էր ինչ-որ ձևով կանգնել այսպիսի ողբերգության առջև: Մեր արժանապատվությունն այնքան ոտնահարեցին, որ հնարավոր չէ այս ամենին անտարբեր ու հանգիստ նայել:

— Ներկա վիճակում կան մարդիկ, որոնք հիասթափված են և՛ընդդիմությունից, և՛իշխանությունից և համախմբվելու համար երրորդ ուժ են փնտրում: Դուք կողմ եք ընդդիմությա՞նը, թե՞ երրորդ ուժին:

— Բնականաբար, ես ընդդիմության կողմնակիցն եմ: Կարծում եմ, որ այսօր ընդդիմությունը պետք է համախմբվի` անկախ նրանից, թե ով ում հետ է լավ հարաբերությունների մեջ:

— Այսօր երկրում տարվում է հակառուսական քաղաքականություն: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

-— Շատ վատ կարծիք ունեմ… Քանի այս ազգադավ պատուհասը կառավարիչն է մեր երկրի, հակառուսական տրամադրությունները շատ արագ տարածվում են: Եվ սա շատ վտանգավոր է: Մենք պետք է գիտակցենք, որ ռուսը մեր դարավոր բարեկամն է: Եվ հետո պետք է հաշվի առնենք, որ Ամասիայից մինչև Մեղրի կանգնած են ռուս սահմանապահները: Նրանք են պահպանում Արցախի անվտանգությունը:

— Դուք ասում եք՝ պետք է գիտակցենք, իսկ գիտակից մասսա՞ն է այսօր շատ, թե՞ հակառակը:

— Ես միշտ բարձր կարծիք եմ ունեցել մեր ազգի ինտելեկտուալ տրամաբանության վրա: Ցավով եմ ասում, բայց չգիտեմ ինչու է մեր ժողովուրդը անտարբեր դարձել: Ինչո՞ւ է մեր տրամաբանությունն այսպես փոխվել: Մի՞թե դժվար է տարրական բաներ գիտակցելը և անընդհատ չպախարակել հայ-ռուսական հարաբերությունները: Ես կարծում եմ` ովքեր այդպես են մտածում, ազգը դավում են: Եթե այս պահին չլինի հայ- ռուսական կապը և Ռուսաստանի օգնությունը, մենք արդեն վաղուց ի վեր չէինք կարող գոյատևել:

— Դուք համարձակ արտահայտվում եք: Այսօր այն մշակույթի գործիչը, որը կանգնում է որևէ ուժի կողքին, ասում են վաճառված է այսինչ կամ այնինչ կուսակցությանը: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նման խոսակցություններին:

— Տարիներ շարունակ Արցախի նկատմամբ վերաբերմունքն այսպիսին էր` եթե Արցախը չլինի, ուրեմն լավ կապրենք, ինչպես որ առաջին նախագահն էր ասում: Եվ այդ ուղղությամբ անընդհատ աշխատեցին: Անընդհատ տրամադրեցին, փնովեցին, չարախոսեցին, որն էլ բերեց մեզ այսպիսի ողբերգության: Այդ չարախոսությունները չպետք է լինեին: Դրանով մենք Աստծո առաջ մեղք գործեցինք: Աստված ասում էր` ձեզ երկու պետություն եմ տվել, արժանապատիվ ապրում եք: Մենք պետք է կարողանայինք այդ ամենը գնահատել: Մենք պետք է կարողանայինք գնահատել մեր հերոսներին, որոնք իրենց արյան գնով պայքարեցին մեր պատմական հողերի համար: Արժանապատիվ ապրում էինք:

— Հերոսներից ոմանք դարձան քաղբանտարկյալներ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ես մեկ-մեկ նմանեցնում եմ այս ժամանակները 1937 թվականի հետ: Երբ գոյություն ունեին  «տրոյկաներ», որոնք անմեղ մարդկանց գալիս էին տանում ու սարսափելի կտտանքների էին ենթարկում, ու նրանցից շատերը չէին վերադառնում: Հիմա կարծես թե այդ 1937 թվականը լինի: Վերացնում են այն մարդկանց, ովքեր ազգին պիտանի են: Զարհուրելի բաներ են կատարվում` ո՞նց կարելի է զոհվածի ծնողին փայփայելու փոխարեն՝ կալանավորել: Այս մահաբեր իշխանության ծրագիրը հետևյալն է` վերացնել հայ ժողովրդին և մեր սուրբ հողը հանձնել թուրքերին:

— Վերջերս Հանրային հեռուստատեսությամբ Կոմիտասի մասին հնչեցրած կարծիքի մասին ի՞նչ կասեք:

— Իհարկե՝ Կոմիտասի մասին ասվել է տխմար, ազգադավ, անթույլատրելի նախադասություն: Ուզում են ժողովրդի մեջ տարածել, որ մեր ժողովուրդը երգել է մուղամ, և դրանով մեզ մոտեցնեն թուրքերին:

Նա գիտակցաբար այդպիսի արտահայտություն արեց, դրանով ցանկանալով իր դրական վերաբերմունքը ցույց տալ ներկայիս այս ազգադավ իշխանությանը: Սրբապղծել Կոմիտասին, որը մեր դասական երաժշտության հիմքն է` դա կոնկրետ դավաճանություն է: Իսկ Առաջին ալիքը պատկանում է ներկայիս մահաբեր իշխանությանը և, բնականաբար, նրանք ասում են այն, ինչ այս իշխանության կողմից է թելադրվում:

— Կադաստրի վկայականի մասին ի՞նչ կասեք:

— Ինձ թվում է՝ ինքը ստերի տոպրակ ունի և օրը մի քանի անգամ այդ ստերի տոպրակից հանում և տարածում է ժողովրդի մեջ: Աշխարհում չի եղել որևէ մի ղեկավար, որն իր ժողովրդին ասի` դուք ձեր հողում ապօրինի եք ապրում: Եվ պետք է ձեզ կադաստրի վկայական տանք, որ դուք ապրեք: Դա ասելով՝ նա չի հասկանում, որ խոսքը գնում է հնագույն ժողովրդի մասին, որն ապրում է իր պատմական տարածքում: Ամեն ինչով փորձում է գոհացնել թշնամուն: Նա եկել է քանդելու Հայաստանը, վերացնելու հայ ժողովրդին և գոհացնելու թշնամուն:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում