Նիկոլ Փաշինյանը ժամանում է ՔՊ գրասենյակ
Ներքաղաքական«Իրավունքի» տեղեկություններով` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի առջեւ երեկ իրարանցում էր: Ասում էին` Նիկոլ Փաշինյանն է գալու: Ըստ էության, ՔՊ-ական վերնախավում քննարկում է տեղի ունեցել, թե ինչ օրակարգով, մանրամասներ հայտնի չէ: Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Փաշինյանը որոշ հրահանգներ է իջեցրել` վաղը մեկնարկող ԱԺ նիստերի հետ կապված, թե ինչ հռետորաբանությամբ ու դիրքերից պիտի հանդես գան խորհրդարանական կարկառուն ՔՊ-ականները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=257914&l=am/

