Նիկոլի ոտքերի տակ հողը պետք է այրվի, որտեղ էլ նա լինի. Արմեն Աշոտյան

Տեսանյութեր

ՀՀԿ-ն ի՞նչ գործողություններ է պլանավորում երկրում ստեղծված օրհասական վիճակից դուրս գալու համար հարցին ի պատասխան` ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ հիշեցրեց` 2018 թվականից իրենք բարձրաձայնում են, որ Նիկոլ Փաշինյանի` երկրի ղեկավար լինելը հոմանիշ է Արցախի կորստի:

— Ցավոք, մեր բոլոր կանխատեսումներն իրականություն են դառնում: 44-օրյա պատերազմից հետո` արցախուրացությունը եւ հայկական շահերի հաշվին սեփական կարիերան առաջ տանելու մոլուցքը Նիկոլի մոտ դարձավ էլ ավելի հիվանդագին: ՀՀԿ-ն տարբեր ուղղություններով աշխատանք է տանում: Մեծ թափ է ստացել ստորագրահավաքը. ոմանք ասում են` ինչո՞վ է կարեւոր: Շատ կարեւոր է ստորագրահավաքը: Ստորագրահավաքը ներսի համար չէ, անգամ եթե ներսի համար դիտարկենք, մարդիկ պետք է տեսնեն, որ իրենք մենակ չեն, եւ ստորագրահավաքները գալիս են ամրապնդելու սոցիոլոգիական այն հետազոտությունները, որ ժողովուրդը դեմ է Արցախի հանձնմանը, դեմ է Նիկոլի վարած քաղաքականությանը: Երկրորդը` ստորագրահավաքն ուղղված է արտաքին աշխարհին: Կարող է ներսում դա շատ ցիվիլ գործիք է համարվում, բայց եվրոպական, միջազգային հանրության համար, քաղաքացիների նման մասսայական ստորագրությունները քաղաքական լուրջ ակցիա են, որ հայ ժողովուրդը դեմ է այն ամենին, ինչ անում է Նիկոլը: Նիկոլի ոտքերի տակ պետք է հողն այրվի` որտեղ էլ, որ նա լինի՝ Սոչիում, Վաշինգտոնում, Բրյուսելում… Չկա մի տեղ, որտեղ գոնե երկու հայ չկա: Կարծում եմ` անգամ այդ երկու հայը  պարտավոր են իրենց ձայնը բարձրացնել եւ այրել Նիկոլի տակի հողը` կապ չունի այն կլինի եվրոպական, ռուսական, թե ամերիկյան: Եվ, իհարկե, շատ կարեւոր է, որ այսօր քաղաքական բոլոր դիտարկումները դրվեն մի կողմ, որովհետեւ  այն վիճակը, որում հայտնվել ենք, քաղաքական ճգնաժամ չէ, այլ արժեհամակարգային, գոյաբանական ճգնաժամ է: Հետեւաբար, ստանդարտ գործիքներով՝ ընդդիմություն-իշխանություն, ընտրություններ-անվստահություն եւ այլն, այս խնդիրը չի լուծվելու, այն լուծվելու է ժողովրդի համար արժեհամակարգային եւ գոյաբանական պայքարում:

— Առաջիկայում տեղի է ունենալու Երեւանի ավագանու ընտրությունները: ՀՀԿ-ն հստակեցրե՞լ է իր դիրքորոշումը` մասնակցության հարցում:

— Կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել` մասնակցության հետ կապված: Անկեղծ խոսենք, վիճակն աննորմալ է, մասնակցենք, որ ի՞նչ անենք, եթե դրանով մի քայլ չենք մոտենալու Նիկոլի իրական հեռացմանը եւ չենք կարողանալու մոբիլիզացնել հանրային հականիկոլական կարծիք՝ ընդդեմ Նիկոլի գործողությունների:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում