Ստաս Պիեխան հոսպիտալացվել է
Շոու բիզնես
Ռուս երգիչ Ստաս Պիեխան հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում սրտային վերակենդանացման բաժանմունքում։ Հաղորդում է 112-ը։
Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ երգիչը գիշերը վատացել է, եւ նրա համար շտապ օգնություն են կանչել։ Նշվում է, որ Պիեխան գանգատվել է սրտի շրջանում ցավից։ Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Ավելի վաղ Պիեխան իր անձնական բլոգում խոսել էր իր կյանքի տարբեր ժամանակահատվածներում ունեցած ճգնաժամերի մասին։
https://iravunk.com/sim/?p=257899&l=am/