«Շիրակի պեհամալսարանում ամենաթողություն շարունակվում է․․․». Նարեկ Միրզոյան

Թեմա
Վերջին օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստացել ՇՊՀ բազմաթիվ աշխատակիցներից համալսարանում իրակականացված <<բարեփոխումների>> վերաբերյալ,մասնավորապես՝ նոր հաստիքացուցակի։Որպես բուհի <<Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման>> բաժնի նախկին ղեկավար, և պարզապես համալսարանի ճակատագրով մտահոգված մարդ, ծանոթացա <<հաստիքացուցակ>> կոչվող խայտառակությանը։
Ուրեմն այսպես․ բուհի ղեկավարության կողմից առաջարկված ու հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված հասատիքացուցակով, կներեք՝ <<բռնաբարվել են>> համալսարանի կանոնադրությունը և մի շարք իրավական ակտեր։Հատկապես ուշադրության են արժանի ՇՊՀ ավագ դպրոցի և ՇՊՀ քոլեջի տնօրենների հաստիքների վերացումը և բուհի երկու առանձին ստորաբաժանումների ղեկավարումը մեկ այլ ստորաբաժանման վերապահելը։Փաստացի ստացվել է այնպես,որ դպրոցը և քոլեջը չունեն տնօրեններ։Տվյալ փոփոխությունը ի սկզբանե ապօրինի է հետևյալ պատճառներով՝
1-ին՝ խախտվել է ՇՊՀ կանոնադրության 90-րդ կետը,որը սահմանում է,որ <<ՇՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներն են ֆակուլտետները, ամբիոնները, Ռազմական ամբիոնը, կենտրոնները, բաժինները, քոլեջը, ավագ դպրոցը>>։Այսինքն ավագ դպրոցը և քոլեջը առանձին ստորաբաժանումներ են և չեն կարող ունենալ մեկ ղեկավար։Նույն տրամաբանությամբ կարելի կլիներ,որ օրինակ՝ բուհի բոլոր ֆակուլտետներն ունենային մեկ դեկան,կամ բոլոր բաժինները՝ մեկ վարիչ։
2-րդ՝ խախտվել է <<Հանրակրթության>> մասին ՀՀ օրենքը,որը կարգավորում է հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները։Այսպես վերոնշյալ օրենքի 9-րդ հոդվածով սահմանվում է,որ <<Պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը>>,իսկ ՀՀ Կառավարության հաստատած օրինակելի կանոնադրությամբ դպրոցը չի կարող չունենալ տնօրեն։Հաջորդիվ նշեմ,որ նույն օրենքի 10-րդ հոդվածում հստակ նշվում է,որ <<Պետական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը և վարչատնտեսական մասի համակարգողը (այսուհետ՝ համակարգող), որոնք նշանակվում, ազատվում, և նրանց լիազորությունները դադարում են օրենսդրությամբ սահմանված կարգով և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում>>։Վերոշարադրյալից բխում է,տնօրենի հաստիքը դպրոցում ՊԱՐՏԱԴԻՐ Է։
3-րդ՝ խախտվել է ավագ դպրոցի և քոլեջի կանոնադրությունները։
Նոր հաստիքացուցակի հաստատումով խախտված իրավական ակտերի շարքը կարելի է շարունակել։
Հ․Գ․1․Առավել վտանգավոր և այլ ապօրինությունների մասին կխոսեմ առաջիկայում։
Հ․Գ․2․Իշխանություն կոչվածն աչք է փակում բուհում շարունակվող ապօրինությունների վրա։
Հ․Գ․Այս ամենը մի օր, ոնց ասում են՝ ՊԱՅԹԵԼՈՒ Է․․․

https://iravunk.com/sim/?p=257874&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ