Հունիսի 11-ը գյումրեցի երիտասարդ ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանի ծննդյան օրն է

Սպորտ

Հունիսի 11-ը գյումրեցի երիտասարդ ծանրամարտիկ, Հայաստանի, Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն ԳԱՐԻԿ ԱԼԵՔՍԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ծննդյան օրն է, հոբելյանական 20-րդ տարեդարձն է նշում։ Գարիկի անձնական մարզիչը հայրն է Ալեքսան Կարապետյանը։ Հենց հայրիկից էլ ոգևորվել է Գարիկը, սկզբից ըմբշամարտով է պարապել, այնուհետև ծանրամարտով ու հասել բազում հաջողությունների նվաճումների։ Հունաստանի Հերակլիոն քաղաքում, 2022 ֊ի մայիսի 2֊ին 96 կգ քաշայինների պայքարում, Գարիկը երկամարտի 370 կգ արդյունքով, երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Երիտասարդների Աշխարհի չեմպիոն։ Նա շատ խոստումնալից ու նպատակասլաց մարզիկ է։

Եվ ահա, Iravunk.com -ի մարզական թղթակցին հաջողվեց հանդիպել ու զրուցել օրվա հոբելյարի հետ, ով Հայաստանում կայացած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

- Շնորհավորում ենք քեզ Գարիկ, կրկնակի՝ և ծննդյան տարեդարձի հոբելյանական 20-ամյակի, և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ, նորանոր նվաճումներ մաղթում։

- Շատ շնորհակալ եմ։ Ես հանդես եմ եկել 102 կգ քաշային կարգում, երկամարտի 392 կգ արդյունքով, առաջին անգամ հռչակվեցի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, ինչի համար շատ ուրախ եմ։ Անկեղծ ասած, ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ այս հաղթանակը, հատկապես, որ իմ հայրենիքում էր։ Բազմաթիվ երկրներում եմ մասնակցել մրցաշարերի, սակայն մեզ մոտ ամեն ինչ այլ էր, դրական առումով։ Երկրպագուների ներկայությունը շատ եմ կարևորում։ Ընտանիքիս անդամները, հարազատներս, ընկերներս, բոլորը ներկա էին։ Մրցահարթակում լարվածություն կամ հուզմունք չեմ ունեցել, միայն մտածում էի, որ պիտի բարձրացնեմ ծանրաձողը։ Ինձ մոտ շատ մեծ պատասխանատվություն կար, որ իմ երկրում պիտի ավելի լավ մասնակցեմ, բոլորիս նպատակն էր հաղթել։ Հայրենիքը շատ օգնեց, ինչպես ասում են, տան պատերը շատ օգնեցին, որ այդքան շատ մեդալ նվաճեցինք, ես վստահ եմ, որ նույն մեդալներով հաջորդ տարի պիտի Թուրքիայից վերադառնանք։

- Իսկ առաջիկա ծրագրերի մասին ի՞նչ կասես:

- Հուլիսին Բելառուսում պիտի մասնակցենք Եվրոպայի առաջնությանը, ջանք ու եռանդ չպիտի խնայենք, որպեսզի կարողանանք լավ հանդես գալ։

- Ո՞րն է քո ամենաբաղձալի երազանքը։

- Երազանքս է դառնալ Օլիմպիական չեմպիոն։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի