Ուր է նայում Երևանի քաղաքապետարանը. Infoport.am
Մամուլի տեսությունԵրևանի Ահարոնյան փողոցի վրա գտնվող Կապի նախկին ինստիտուտի շենքը վաճառվել է նոր սեփականատիրոջ, որը որոշել է այնտեղ այլ հիմնարկություն բացել, իսկ շենքը հիմնանորոգել և ձևափոսխել։ Դե արդի Հայաստանին գիտահետազոտական ինստիտուտներ «պետք չեն» և մենք դրանում բազմիցս համոզվել ենք՝ ականատես լինելով այդ հիմնարկների լուծարման և գույքի օտարման հաճախ մութ գործարքներին։
Սակայն այս շենքի պարագայում կա մի նրբություն՝ նրա երկու պատերը զարդարված են եզակի մշակութային նմուշ հանդիսացող խճանկարներով։ Դրանց հեղինակներ Հրայր Կարապետյանը, Կարապետ Եղիազարյանը, Վաղինակ Մանդակունին և Խաչատուր Գյուլամիրյանը ժամանակին արժանացել են պետական բարձր պարգևների իրենց աշխատանքի համար, իսկ բուն խճանկարի լուսապատկերները, որպես ճարտարապետական եզակի նմուշ, տեղ են գտել նույնիսկ արտասահմանյան լրատվամիջոցների էջերին.
Աղբյուր Infoport.am

