Հայաստանը գտնվելու է սարսափելի ճնշման տակ․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տնտեսական հետքը

Հանդիպում

Հայ-թուրքական հարբերությունների կարգավորումը ի՞նչ կտա Հայաստանի տնտեսությանը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ տնտեսագիտության պրոֆեսոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ, ով փաստեց․

-Հարցը տնտեսական չէ, բոլորովին այլ է.  Ալիևի միջոցով արտահայտվող՝ Թուրքիայի որդեգրած նախապայմաններից, մոտեցումներից հասկանալի է դառնում, որ այս բարդ ընկերակցության պայմաններում Հայաստանը գտնվելու է սարսափելի ճնշման տակ: Անշուշտ, այս տարածաշրջանում  իշխող-պետությունները Ռուսաստանն ու Թուրքիան են, և Հայաստանի նման փոքր երկրի համար չափազանց դժվար է դիմակայել այս ճնշումներին: Հիմա ամբողջ հարցն այն է, թե որ երկրի, կոպիտ ասած, հսկողության կամ ազդեցության պայմաններում, Հայաստանը կկարողանա իրեն պահել:  Անցած տասնամյակները ցույց տվեցին, որ Ռուսաստանի ազդեցության պարագայում Հայաստանի անվտանգությունն ինչ որ չափով պաշտպանված էր , բացի այդ Հայաստանը մեծապես օգտվել է  Ռուսաստանի ռեսուրսներից: Միայն այն հանգամանքը, որ այսօր երեք միլիոնից ավելի հայեր հանգրվանել են Ռուսաստանում և կարողանում են հանգիստ ապրել, բավարար է ասել, որ  կայունության, անվտանգության ապահովման առումով, Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում Հայաստանի շահերից է բխում, իսկ այդ ազդեցության կորուստը կարող է հղի լինել մեծ հետևանքներով: Ինչ վերաբերվում է Թուրքիային, իհարկե նրա տնտեսությունը, արդյունաբերությունը զարգանում է, բայց Թուրքիան Հայաստանի Հանրապետությանը կընձեռի՞ մեծ հնարավորություն՝ տնտեսությունը զարգացնելու, համաշխարհային շուկաներում տեղ գրավելու համար: Խիստ կասկածում եմ։

Տնտեսագետի պնդմամբ․

-Հայ-թուրքական սահմանի բացմամբ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական խնդիր է լուծվում, Եվրոպային ընդհանրապես չի էլ հետաքրքրում, նրանք, ըստ էության, չգիտեն էլ, թե Հայաստանն իրականում ինչ երկիր է,  որտեղ է գտնվում: Հիմա իրենք կարող են սիրաշահել, մեր գլուխը շոյել, բայց իրենց նպատակը մեկն է՝ Ռուսաստանին կաթվածահար անել և դուրս մղել տարածաշրջանից:


https://iravunk.com/sim/?p=257839&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ