Նաիր Տիկնիզյանի կարող է տեղափոխվել իսպանական ակումբ
ՍպորտԻսպանական «Ռեալ Սոսյեդադը» հետաքրքրված է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով, հայտնում է Metaratings.ru-ն:
Իսպանական ակումբն ակտիվորեն հետևում է ֆուտբոլիստին, սակայն դեռ պաշտոնական առաջարկ չի կատարել «Լոկոմոտիվին»:
Ավարտված մրցաշրջանում Տիկնիզյանը ռուսական թիմի կազմում անցկացրել էր 37 հանդիպում, դարձել 5 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

