Մխիթարյանին մեկնարկային կազմում դուրս բերելը մեծ ռիսկ կլինի Ինձագիի համար.La gazzetta dello sport
ՍպորտԱյսօր երեկոյան Չեմպիոնի լիգայի եզրափակիչի շրջանակներում Միլանի «Ինտերը» ուժերը կչափի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ, այս խաղը Հենրիխ Մխիթարյանը կարող է սկսկել պահեստայինների նստարանին, այս մասին հայտնում է իտալական La gazzetta dello sport-ը.
«Նա մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի պատրաստ լինի տարվա կարևորագույն խաղին: «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման նախախաղային մարզման ժամանակ Հենրիխը վազում էր, հարվածներ կատարում ու գոլեր խփում, սակայն նրան մեկնարկային կազմում դուրս բերելը մեծ ռիսկ կլինի Սիմոնե Ինձագիի համար: Մխիթարյանը բացակայել է ավելի քան երեք շաբաթ մայիսի կեսերին ստացած վնասվածքի պատճառով: Անգլիական ակումբի դեմ խաղը հայ ֆուտբոլիստը կսկսի պահեստայինների նստարանից»,- գրել է իտալական պարբերականը:

