Շրջակա միջավայրի նախարարությունը անտառահատումներն իրականացրել է առանց մասնագիտական եզրակացության

Քրեական

Անտառապահպանությունը ոչ միայն մեր երկրի անտառային տարածքների բարիքներից օգտվելն է, այլև բնական այդ հարստությունը խելացի ձևով պաշտպանելն ու պահպանելը։ Հատկանշական է, որ այս համատեքստում, մեր երկրում առաջնային է հատկապես անտառահատումների դեմ պայքարը։ Քիչ չեն եղել դեպքերը, երբ անտառահատման համար դատապարտվել են ոչ միայն սովորական քաղաքացիները, այլև հենց տվյալ տարածքի անտառապահը։

Այս հարցում հատկապես մեծ անելիքներ ունի պետական համակարգը։ Ոլորտը ճիշտ կառավարելու համար առաջնային են հատկապես անհրաժեշտ օրենսդրական կետերի մշակումն ու դրանց կիրառումը՝ գործնական քայլերի միջոցով։ Այդ գործընթացի փոքր խախտումն իսկ կարող է վտանգել տվյալ տարածքի ողջ էկոհամակարգը։

ՀՀ Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել ՀՀ անտառտնտեսությունների՝ Արագածոտնի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի և Նոյեմբերյանի մասնաճյուղերում։ Ուսումնասիրության տարածքն ընդգրկել է, ընդհանուր առմամբ, 121 հազ. հա տարածք։ Սա կազմում է մեր երկրի անտառտնտեսության 35.3 տոկոսը։

Պարզվել է, որ 17 անտառտնտեսությունների անտառաշինական նախագծերի ժամկետները լրացել են դեռևս 2018 թվականին։ 2019-ին այդպիսի որևէ նախագիծ չի հաստատվել։ 2020 թվականին պետբյուջեից նախատեսված է եղել ֆինանսավորել անտառաշինական 3 նախագիծ, սակայն, իրականացվել է դրանիցի միայն 1-ը։ Մյուս երկուսը հետաձգվել ու տեղափոխվել են հաջորդ տարի։

Այս պահին անտառտնտեսությունների ևս 6 մասնաճյուղերի անտառաշինական նախագծեր գտնվում է ՇՄԱԳ փորձաքննության փուլում։ Այդուհանդերձ, կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նախարարության կոմիտեի և ՊՈԱԿ-ի կողմից չեն իրականացվում անտառների և անտառային հողերի պետական հաշվառման, ու թարմացման աշխատանքները։ Իսկ անտառային հատատեղերի որոշումները և բնափայտի մթերումներն իրականացվել են առանց անտառաշինական նախագծերի ու մասնագիտական հանձնաժողովների ուսումնասիրությունների և եզրակացությունների:

Նույն կառույցներում բացակայում է նաև 2019-2020 թվականների ընթացքում անտառի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պայմանով, անտառների և անտառային հողերի անհատույց կամ վարձակալության իրավունքով օտագործման տրամադրման վերաբերյալ տեղեկությունները։ Միևնույն ժամանակ, 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ՀՀ անշարժ գույքի կադաստրի շտեմարանում անհատույց օգտագործման իրավունքով 30 և ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ սեփականության իրավունքով այդպիսի 8 միավորներ են գրանցված եղել։

ՊՈԱԿ-ի կողմից չեն գանձվել նաև վարձակալական վճարները։ Այսպես՝ 2019թվականի ընթացքում չհավաքագրված վարձավճարները կազմել են 9,209.3 հազ. դրամ, իսկ հաջորդ՝ 2020թվականին՝ 10,390.9 հազ. դրամ։

Վարձակալության մի քանի պայմանագրերում պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարների սահմանված նվազագույն չափը չպահպանելու արդյունքում 5 անտառտնտեսության մասնաճյուղերում վարձակալված 36,7 հա անտառային հողատարածքներից 2019-2020թվականներիկ ընթացքում չեն գանձվել 14,086.5 հազ. դրամ վարձավճարները։

Խախտումներով է իրականացվել նաև անտառների կայուն կառավարման ոլորտում անտառային օրենսդրության կիրառման, անտառների պահպանության և պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը։ Այդ ծառայությունը ՊԼՄ համակարգում սահմանելու փոխարեն այն վերագրվել է կոմիտեին։ Կոմիտեն էլ այն պատվիրակել է ՊՈԱԿ-ին։

Անհամապատասխանություններ են արձանագրվել նաև անտառհատման տոմսերում, հաշվեգնահատման ցուցակներում ու կազմված վերջնական արձանագրություններում, սանիտարական հատումներից առաջացած բնափայտի ծավալների հաշվառման իրավական ակտի պահանջների հետ կապված, ինչպես նաև քամու պատճառո տապալված սոճենիների հատման, ծավալների հաշվարկման և իրացման ցուցանիշների միջև։

Սահմանված չեն նաև բնափայտի մթերման ծավալների նոր նորմատիվներ։ Այդ գործընթացը մինչև օրս իրականացվում է ԽՍՀՄ նորմատիվներով։

Արդյունավետ չի իրականացվում նաև անտառապահության գործառույթը։ Հաշվեքննիչ պալատից հայտնում են, որ 5 անտառտնտեսությունների կողմից ընդհանուր 120.636,0 հա անտառային տարածքի պահպանությունն իրականացնում են ընդամենը 183 անտառապահներ։

Ստացվում է, որ մեկ անտառապահին ընկնող միջին անտառային սպասարկման տարածքը կազմում է 659,2 հա, սպասարկման նվազագույն միջին տարածքը՝ 443,9 հա, իսկ առավելագույնը՝ 961,6 հա։ Տարբեռրությունը կազմում է 517,7 հա։ Սա ստեղծում է անհամաչափություն ու խոչընդոտում է աշխատանքի արդյունավետ իրականացմանը։

2019-2020թթ. ծախսված 128,996.8 հազ. դրամ գումարի դիմաց ձեռք բերված ապրանքներն ու ծառայությունները ևս չեն ներառվել գնումների պլանում և չեն իրականացվել սահմանված իրավական 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում