Հունիսի 9-ը անվանի ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանի ծննդյան օրն է

Սպորտ

Հունիսի 9-ին ծննդյան 35-րդ տարեդարձն է նշում նորանկախ Հայաստանի անվանի ծանրամարտիկ, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի եռակի, Աշխարհի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ծնունդով գյումրեցի ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ։

Նա 2010-ի սեպտեմբերին Թուրքիայի Անթալիա քաղաքում հռչակվեց Աշխարհի չեմպիոն։ Այնուհետև, Գոյանգում կայացած ԱԱ֊ում նա արծաթե մեդալ էր նվաճել, իսկ Թուրքիայում Գյումրեցի ծանրորդն անգերազանցելի էր։ Տիգրանը անգերազանցելի էր մինչև 77 կգ քաշային կարգում։ Ելույթը սկսվեց շատ վստահ, պոկումում հաջող օգտագործեց բոլոր 3 մոտեցումներն ու 173 կգ֊ով ապահովեց փոքր ոսկե մեդալ։Տիգրանի հայրը Գևորգ Մարտիրոսյանը ևս ծանրամարտիկ է եղել, ծագումով Կարսից էր, մայրը Սեդա Յախանեջյանը Սեբաստիայից։ Մեծ եղբայրը Հայկը ևս պրոֆեսիոնալ ծանրապարտով է զբաղվել։ Iravunk.com-ի մարզական թղթակցին հաջողվեց հանդիպել ու զրուցել օրվա հոբելյարի հետ։

- Շնորհավորում ենք, Տիգրան, ծննդյան տարեդարձի առթիվ, ամենալավն ու բարին մաղթում...

֊ Շնորհակալ եմ։ Ցանկանում եմ, որ խաղաղություն լինի մեր երկրում։ Ծննդյանս օրերը անցկացնում եմ հարազատներիս, ընկերներիս հետ միասին։

- Ի՞նչ հիշողություններ ունես, երբ Աշխարհի չեմպիոն էիր դարձել ու վերադարձել հայրենիք։

- Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո, երբ ժամանեցինք Երևան, օդանավակայանում հազարավոր մարդիկ էին մեզ դիմավորում, շատ մեծ անակնկալ էր ինձ համար, կարծես, ողջ ազգը տոնում էր իմ հաղթանակը։ Գյումրիում էլ բազմաթիվ մարդիկ էին եկել դիմավորելու։ Իսկ տանը ընկերների ու հարազատների հետ ենք նշել հաջողությունս։

- Ապրիլին Երևանում կայացավ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որի ժամանակ աննախադեպ նվաճումներ ունեցանք։ Ի՞նչ կասես այս մասին:

- Շատ ուրախ եմ, որ նման հիանալի երիտասարդ ծանրորդներ ունենք, որոնք մեր արժանի փոխարինողներն են, սերնդափոխություն է լինում ու մեր փոխարեն արդեն նոր անուններ են ի հայտ գալիս։ Շատ լավ մարզիկներ ունենք, ես մրցաշարին ներկա էի, միշտ ոգևորում էի, փոխանցում իմ ունեցած փորձը, մարզական հմտությունները։ Ուրախ եմ, որ մեր երկրում վերանորոգվում են մարզադպրոցները, մարզագույքով ապահովվում, որպեսզի պարապմունքները կարողանան լիարժեք իրականացնել։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի