Փորձ՝ խեղելու իրականությունը եւ շեղելու հանրությանը ճշմարտությունից. Տեր Փառենն արձագանքել է ՔՊ-ական պատգամավորին

Ներքաղաքական
«Հունիսի 8-ին, 1in.tv-ի լրատվական կայքի յութուբյան ալիքը հրապարակել է ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցազրույցը, որի ընթացքում ԱԺ պատգամավորն անդրադարձել է նաև Հայ Եկեղեցու գործունեությանը, նորաստեղծ «Գավիթ» քննարկումների հարթակին: Նշյալ հարցազրույցում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը կատարել է մի շարք դատողություններ, որոնք ընկալվում են որպես մանիպուլյատիվ փորձ՝ խեղելու իրականությունը և շեղելու հանրությանը ճշմարտությունից:
 
ԱԺ պատգամավորն իր հարցազրույցի սկզբում տեղեկացնում է, որ ունի կուսակրոն հոգևորական ընկերներ և ունի խորքային պատկերացումներ եկեղեցու մասին:
Հարցազրույցի ընթացքում Հակոբյանը նշում է, որ այսօր Գևորգյան հոգևոր ճեմարան ընդունվողների թիվը այնքան քիչ է, որ կարելի է հաշվել մեկ ձեռքի մատներով, (մոտավորապես 5 հոգի) և դրա համար մեղադրում է եկեղեցուն։ Ըստ պատգամավորի, եթե անհատ հոգևորականներ քննադատում են իշխանությանը և ունեն ընդիմադիր կեցվածք, ուրեմն զաբաղվում են քաղաքականությամբ, և դա տեսնելով ապագա դիմորդը չի ցանկանում ընդունվել ճեմարան:
Պատգամավորը, ՔՊ կուսակցության այլ ներկայացուցիչներին բնորոշ, իր խոսքը շարադրում է խիստ վերացական և առանց փաստերի կատարում դատողություններ: Պետք է ասել, որ ճեմարան ընդունվողների թիվը այս և անցյալ տարիներին հնարավոր չէ հաշվել ոչ մեկ, ոչ էլ մի քանի ձեռքերով և որպես ասածի հակադրում պետք է նշել նաև, որ հոգևոր ճեմարանից զատ Հայ Եկեղեցին ունի նաև քահանայից լսարան, որտեղ ևս կան բավարար թվով դիմորդներ։ Աղոթողների մասով, երբ պատգամավորը պնդում է, թե մարդիկ չեն ուզում աղոթել, հավանաբար տեղեկությունը իր շրջանակներով է չափում:
 
Դիմորդների թվաքանակը հաշվելու փոխարեն միգուցե պատգամավորն իր հոգևորական ընկերներին հարցնի, թե ՔՊ-ն ի՞նչ ահռելի վնասներ է հասցրել Հայ Եկեղեցուն: Օրինակ՝ տրանսգենդերին ԱԺ-ի բարձր ամբիոն տրամադրելու, իշխանության լուռ համաձայնությամբ 2018 թվականի հուլիսի 5-ին Մայր Աթոռի Դիվանատունը գրավելու, Վեհափառ Հայրապետի վրա Գնդեվանքում բացահայտ հարձակման, ՀՀ Զինված ուժերում տարկետման օրենքի փոփոխության մասին: Իրենց քաղաքական առաջնորդի անպատկերացնելի հայտարարությունների՝ հոգևորականներին ծնկի բերելու, կոռումպացված, անհավատ հոգևորականների մասին անհիմն, անհասցե հայտարարությունների մասին (որոնց համար մինչ օրս ներողություն չեն խնդրել), Հիսուս Քրիստոսի հետ համեմատվելու, տաղավար տոներին պատարագներից խուսափելու մասին: Միգուցե այս իրադարձություններն են պատճառ հանդիսացել դիմորդների թվաքանակի նվազման համար։
 
Եթե պարոն Հակոբյանը իրեն եկեղեցուն մոտ կանգնած անձ է համարում, ինչո՞ւ չի պայքարել, որպեսզի Հայ Եկեղեցու պատմություն առարկան մնար և դասավանդվեր հանրակրթական դպրոցներում։ Այս առարկայի դասավանդման շնորհիվ մեր երեխաներից շատերը կցանկանային սովորել հոգևոր ճեմարանում:
Ցավալի է, բայց Հակոբյանը նաև «Գավիթ» նորաստեղծ հարթակի ստեղծումը ենթադրաբար քաղաքական սպառնալիք է ընկալում, մինչդեռ իշխող կուսակցության մեղքով և բացթողումների պատճառով ստեղծված օրհասական իրավիճակից ելնելով հարթակի նպատակն է հայրենիքի, ազգային և պետական ինքության կորստի վտանգի շուրջ համախմբել կարող ուժերի», - գրել է Արագածոտնի թեմի Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՓԱՌԵՆ քահանա ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում