Չգիտեմ՝ ընտրել Մխիթարյանին, թե Բրոզովիչին. Ինձագի
ՍպորտՀունիսի 10-ին կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը` «Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր»։ Խաղից առաջ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպումից առաջ խոսել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ խաղադաշտ դուրս գալու հավանականության մասին։
«Մենք բավականին հանգիստ ենք, բայց որքան մոտենում է հանդիպման օրը՝ լարվածությունը մեծանում է:
Տղաները նորմալ մարզվում են, տրամադրությունը մարտական է: Մխիթարյանը և Կորեան մի քանի մարզում են անցկացրել թիմի հետ և մոտ են ամբողջովին վերականգնվելուն: Վերջին մարզմանը մենք կտեսնենք, թե նրանք ինչ վիճակում են: Լավատես ենք և ես ստիպված եմ որոշում կայացնել՝ արդյոք պետք է Մխիթարյանին օգտագործել ամենասկզբի՞ց, թե խաղի ընթացքում: Երկար ժամանակ նման բան չէր եղել, և հիմա չգիտեմ՝ ընտրել Մխիթարյանին, թե Բրոզովիչին։ Նա վաղուց չէր մարզվում թիմի հետ։ Վաղը կհասկանանք, թե արդյոք Մխիթարյանը պատրաստ է 100 տոկոսով,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մայիսի 16-ին վնասվածք էր ստացել իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում և փոխարինվել 44-րդ րոպեին։

