Ով ուզում է լինի, իմ բերանը ոչ ոք չի կարող փակել, ես լռող մարդ չեմ. Արիանա Հովսեփյան

Տեսանյութեր

Newspress.am կայքի հիմնադիր-տնօրեն ԱՐԻԱՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ բնակարան են ներխուժել «կուլտուրական գողեր»` ամեն ինչ տակնուվրա են արել, բայց ոչինչ չեն գողացել: Ինչ է իրականում տեղի ունենում Ա. Հովսեփյանի շուրջ, պարզել ենք նրանից «Իրավունք TV»-ի տաղավարում:

— Արիանա, կմանրամասնե՞ք, թե  ինչ է տեղի ունեցել Ձեր բնակարանում եւ ինչպե՞ս կարող էին գողեր մտնել բնակարան ու ոչինչ չգողանալ:

— Նախ սկսենք նրանից, որ երկար ժամանակ բացակայում էի երկրից ու հենց եկա Հայաստան, հանկարծ «կուլտուրական գողերը» մտնում են իմ բնակարան: Այդ օրն առավոտյան` ժամը 10:30-ին էի գնացել աշխատանի, ժամը 15:00-ի կողմերն էր, խմբագրությունում նստած էի լրագրողների հետ եւ, անկեղծ ասած, զգում էի, որ ինչ-որ բան է լինելու: Ասացի արագ բարձրանամ տուն, բան կա, վերցնեմ, նորից գամ: Տանս դուռը ուզում եմ բացել, բանալին պտտեցնում եմ, չի պտտվում, մտածեցի, երեւի, բանալին եմ թարս պտտեցնում, նորից փորձեցի, էլի չբացվեց: Հրեցի դուռը ներս, բացվեց: Ճաշասենյակում ոչինչ խառնված չէր, այնտեղ զարդատուփ ունեի` ոչ զարդերի համար, դրա կափարիչն էր գետնին ընկած, անգամ կարծեցի, թե պատուհանները բաց են եղել, քամուց է ընկել: Բայց երբ մտա  ննջասենյակ, տեսա, որ զգեստապահարանիս կեսը տակնուվրա է արված, տպավորություն էր, որ շան պես թավալ էին եկել, քուջուջ էին արել: Երեւի, ոսկոր էին ման եկել, չեն գտել, որ տանեն տան իրենց տերերին, թափել էին անկողնու վրա, գետնին, բայց մյուս կեսը լրիվ իր տեղում էր: Ոչինչի ձեռք չեմ տվել, միանգամից զանգահարել եմ 1-02: Շնորհակալություն ոստիկանությանը, որ պարեկները, քննիչները շատ արագ մոտեցան իմ բնակարանին: Թեպետ իրենք ոչինչ չէին ասում, բայց դեմքներին նայելով` հասկանում էի, որ իրենք էլ են զգում` ինչ-որ բան այն չէ, սա գողության ձեռագիր չէ: Իրենց միմիկաներից հասկացա, թե ինչ է կատարվում: Երբ փորձագետը մատնահետքեր վերցրեց, ինքս դարակները սկսեցի նայել: Ամենայն անկեղծությամբ` այնտեղ զարդեր կան, որոնք բացառիկ նմուշներ են` երկրորդը չունեցող, մի՞թե սովորական գող եթե մտած լիներ, չէր տանի: Անգամ «Այֆոն» հեռախոս է եղել` անջատված վիճակում, դուխիներ, որոնք բոլորը տեղում էին: Նույնիսկ ճաշասենյակում դրված կոնֆետներին, չարազին ձեռք չէին տվել: Մի հատ շոկոլադ չեն կերել, հարիֆի նման քուջուջ են արել, գնացել: Պարզապես, այնքան անշնորհք են եղել, որ վերջում չեն հավաքել հագուստներս, դնեին տեղը, նոր գնային: Հիմա Դուք լինեք իմ տեղը` ի՞նչ կմտածեք:

— Ստուգվե՞լ են մոտակայքի տեսախցիկները, արդեն մի քանի օր է անցել, ոստիկանությունից որեւէ արձագանք չկա՞:

— Դեռ` ոչ: Երեկ առավոտյան են ինձ զանգահարել եւ հարցրել, թե այդ օրը որ ժամին եմ դուրս եկել  եւ որ ժամին` վերադարձել: Սպասում եմ իրավապահների արձագանքին: Անկեղծ ասած, չեմ կարծում, թե սա սովորական գողի ձեռքի գործ է: Քանի անգամ փորձել են մուտք գործել ժամացույցիս, բայց այն հեռակառավարվում է հեռախոսիս միջոցով, որն ինձ մոտ էր: Ամեն դեպքում, փաստն այն է, որ իմ բնակարան են ներխուժել, բայց գողություն չեն արել, եղել են շատ «կուլտուրական»: Ես կարող եմ չէ՞ մտածել, որ սա հաշվեհարդար է իմ նկատմամբ, թե երբ ուզենք, կարող ենք մուտք գործել քո տուն:

— Կասկածներ ունե՞ք, թե ով կարող էր այդ ամենի հետեւում կանգնած լինել:

— Ես ընդդիմադիր դաշտին շատ սուր եմ անդրադարձել, մասնավորապես` Ռոբերտ Քոչարյանին, նաեւ իշխող ՔՊ-ական պատգամավոր հայրենադավ Գագիկ Մելքոնյանին ու քրեական աշխարհից որոշ մարդկանց: Սա առաջին տարբերակն է, որ կարող եմ կասկածել: Իսկ երկրորդ տարբերակն այն է, որ կարող է լինել իրավապահների ձեռքի գործը, չեմ բացառում, բայց չեմ ուզում հավատալ: Մի՞թե ԱԱԾ տնօրեն Աբազյանի մտքով կարող էր անցնել, որ իմ տանը կհայտնաբերեն նոութբուք, ֆլեշկա եւ ինչ-որ ինֆորմացիաներ` թղթերի տեսքով: Հրապարակավ ասում եմ` այդքան հիմար չեմ, որ իմ տանը, թեկուզ փոքրիկ ֆլեշկա պահեմ: Կամ առհասարակ` ի՞նչ պետք է ես պահեմ, ո՛չ երեք կամ մի տոննա թմրանյութ եմ վաճառում, ո՛չ բանան եմ ներկրում, ո՛չ փողերի լվացմամբ եմ զբաղվում, ո՛չ սրան ու նրան եմ շորթում: Ինչ կա` կա՛մ հարցազրույցների շրջանակներում փոքր- ինչ կուլտուրական լեքսիկոնով, կա՛մ ֆեյսբուքյան իմ ուղիղ եթերների ժամանակ համապատասխան լեքսիկոնով ասում եմ, որովհետեւ այս երկրի իշխանություններին այլ ձեւով չես կարող դիմել: Ինչ ուզում, այն էլ ասում եմ, ի՞նչ ունեմ թաքցնելու:

— Երեք մահափորձ, թունավոր օձ` Ձեր մեքենայի մեջ, հիմա էլ արդեն տուն են ներխուժում… Էլ մեթոդ մնացե՞լ է, որով կարող են Ձեզ լռեցնել:

Եթե մի պահ լուռ եմ, արենայից կորում եմ, ուրեմն` իմ ֆեյսբուքյան էջն է արգելափակված լինում: Միայն մի բան կասեմ` հարգելիներս, ով ուզում է լինի, իմ բերանը ոչ ոք չի կարող փակել, ես լռող մարդ չեմ: Չկա որեւիցե մեկը, ումից կամ ինչից պետք է վախենամ, որովհետեւ ես չեմ ծախվել, տեր չունեմ եւ իմ առավելությունն այն է, որ ֆաս հրամաններով չեմ աշխատում: Ինձ իմ խոսելու համար փող չեն տալիս, իմ տերերն ինձ չեն ստիպում, թե Արիանային էլ չկանչես քո հաղորդման շրջանակներում: Գալու է ժամանակը, եւ ասելու եմ, թե ով ով է, եւ ով իրենից ինչ է ներկայացնում:

— Հիմա թացը չորին շատ է խառնվել, երեկվա նիկոլականները թունդ ընդդիմադիր են դարձել: Բարդացել է տարբերակելը, թե իրականում ով ով է…

— Ինչո՞ւ, ես լավ էլ տարբերակում եմ, որտեղ փող, այնտեղ շահ, այնտեղ էլ այդ մարդիկ կանգնած են: Ոչ ոքի չի հետաքրքրում, որ երկիր ենք կորցնում: Օրեր առաջ անիծված Գինու փառատոնն էր… Պատուհանից նայում էի, անկեղծ ասում եմ` լացս գալիս էր: Նախիրը հավաքվել էր, շամպայններ էին տրաքացնում դեղի ու խմիչքի ազեցության տակ: Պղծում են ազգը, նշում էին, որ կապիտուլյանտը գնացել է Թուրքիա` հայ երեխաներին մորթողին շնորհավորելու, որը բայրաքթարներ է տվել Ալիեւին: Զոհվածների ծնողներն ո՞ւր են, մի՞թե էդ անտեր 10 միլիոնը լույս տվեց բոլորի աչքերին: Սպասում էի, որ պետական դավաճանը, երբ Թուրքիայից վերադառնա, զոհվածների ծնողները, 15 հազարից ավելի անոտք, անձեռք, անաչք մնացած երիտասարդ հրաշք տղաները դուրս կգան փողոց ու կփակեն նրա ճանապարհը:

— Զոհվածների ծնողները դուրս եկան փողոց, նստացույց էլ արեցին կառավարության դիմաց: Տեսա՞ք ինչ եղավ, զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը մինչև այսօր պահում են կալանքի տակ:

— Ի՞նչ եղավ, մոռացա՞ն նստացույցը, մարդիկ հավաքվում էին, ինչո՞ւ քայլացրին: Ինքս դուրս չեմ եկել եւ դուրս չեմ գալու քայլելու: Դուրս կգամ այն ժամանակ, երբ կոնկրետ գործողություն անեն: Արդեն ոչ ոքի չեմ հավատում, այս շոուն վաղ թե ուշ վերջանալու է: Բա Լաոն դեռ չի արթնացե՞լ, չի ուզում մարդկանց նորից քայլացնի:

— Հիմա պայքարի ձեւաչափերը փոխվել են, հյուրանոցներում պանելային քննարկումներ են անում, «ՀայաՔվե» նախաձեռնությամբ որոշել են Ազգային ժողովին առաջարկել քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն: Այս գործընթացներով կարողնալո՞ւ ենք երկիր փրկել:

— Իհարկե` ոչ: Էլ ինչի՞ մասին է խոսքը, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորները Նիկոլի հետ մտնում են հարցուպատասխանի մեջ: Ու ամենահետաքրքիրն այն է, որ Նիկոլն Ազգային ժողովում ասում է` այո՛, Արցախը պետք է մտնի Ադրբեջանի կազմի մեջ, բայց այդքանից հետո` «Հայաստան» դաշինքի պատգամավորները դիմում են` պարոն Փաշինյան, իսկ սա ինչպե՞ս պետք է լինի…

— Էլ ի՞նչ անեն, նույն Ձեր նշած ընդդիմությունը ծեծ էլ կերավ Ազգային ժողովում…

— Ծիծաղս գալիս է, մի ասեք: Պայմանավորված այդ ծեծկռտուքը սարքում են, թե` օյ, այսօր պետք է Նիկոլը մտնի Ազգային ժողով, դուք մեզ ծեծեցիք, մենք չենք գա: Այնտեղ ինքնասիրություն ունեցող մարդիկ կա՞ն: Գոռում էին` մենք գնում ենք Նիկոլին վռնդելու, հարց բոլորին` պարգեւավճար ստանո՞ւմ եք: Իհարկե` ստանում եք: Այսքանից հետո` կարող եմ ասել, որ «պարոն Փաշինյանը» բոլորից լավ տղա է, որովհետեւ իրենց նման դավաճան ընդդիմություն կա: 2018 թվականին քոչարյանականները կանգնած դմփ-դմփ-հու էին անում, ես ինչպե՞ս կարող եմ հավատալ իրենց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=257721&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ