Լապորտան հարգում է ավելի քիչ պահանջներով առաջնությունում խաղալու Մեսսիի որոշումը
Սպորտ
«Բարսելոնայի» պաշտոնական հայտարարությունը Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ-ից «Ինտեր Մայամի» տեղափոխության վերաբերյալ։
««Բարսելոնան» հաջողություն է մաղթում Լիոնել Մեսսիին նոր պրոֆեսիոնալ կարիերայում։ Հունիսի 5-ին, Մեսսիի հայրը եւ նրա ներկայացուցիչը Խորխե Մեսսին՝ ակումբի նախագահ Ժոան Լապորտային հայտնել է Մեսսիի` «Ինտեր Մայամիին» միանալու որոշման մասին։ «Բարսելոնան» հաշվի առնելով երկուստեք ցանկությունը համագործակցությունը վերսկսելու, առաջարկ էր արել Մեսսիին։
Նախագահ Լապորտան հասկացավ և հարգեց Մեսսիի որոշումը՝ խաղալ ավելի քիչ պահանջներով առաջնությունում՝ հեռու այն մեծ ուշադրությունից և ճնշումից, որին նա ենթարկվում էր վերջին տարիներին:
Ժոան Լապորտան և Խորխե Մեսսին նաև պայմանավորվել են միասին աշխատել՝ հարգանքի տուրք մատուցելու այն խաղացողին, ով եղել է, կա և միշտ կլինի սիրված «Բարսելոնայում»,- ասվում է կատալոնական ակումբի հայտարարության մեջ:

