Սարսանգի ջրամբարը ճգնաժամային վիճակում է գտնվում. Արտակ Բեգլարյանը ջրամբարի ներկայիս վիճակի եւ հնարավոր անդառնալի հետեւանքների մասին

Հանդիպում
Տեւական ժամանակ է, ինչ Արցախից ահազանգում են, որ վերջին 30 տարվա ընթացքում ջրամաբարի մակարդակն աննախադեպ նվազել է: Սա նշանակում է ոչ միայն բնապահպանական աղետ, այլև Արցախին մատակարարվող էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ, ինչը իր հետ բերելու է այլ խնդիրների։
Ի՞նչ վիճակում է այսօր իրականում Սարսանագի ջրամաբարի մակարդակը, արդյո՞ք հատել է, այսպես ասած, կրիտիկական սահմանը հարցի պատասխանը եւ ոչ միայն փորձել ենք ստանալ ԱՀ Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի խորհրդական ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՑ, ով փաստեց.
-Սարսանգի ջրամբարը տևական ժամանակ է ճգնաժամային վիճակում է գտնվում, որի միակ պատճառը Ադրբեջանի էներգետիկ ու բնապահպանական ահաբեկչությունն է՝ Արցախի էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանման տեսքով: Սարսանգի ջրի պատմական ամենացածր մակարդակը գրանցվել է մայիսի 8-ին՝ շուրջ 87 միլիոն խորանարդ մետր, որից 70 միլիոնը հնարավոր չէ օգտագործել, քանի որ ջրի ամենացածր ելքն այդ մակարդակի վրա է գտնվում: Դրանից հետո կարողացել ենք որոշ չափով ավելացնել ջրի մակարդակը՝ հաշվի առնելով տեղումների ծավալի ավելացումը և ամենօրյա հովհարային անջատումների ժամանակահատվածի երկարացումը կառավարության կողմից: Այժմ ջրի ծավալը շուրջ 110 միլիոն խորանարդ մետր է, որը խիստ նվազ մակարդակ է մեր կարիքների համեմատ, և երբ առաջիկա օրերին ու շաբաթներին տեղումները ավելի նվազեն, շատ արագորեն ջրի ծավալը կրկին իջնելու է՝ հասնելով ծայրահեղ մակարդակի:
-Ի՞նչ հետեւանքներով է հղի ջրամաբարի ցամաքում եւ ի՞նչ գործուն քայլեր է իրականացվում ԱՀ կառավարության կողմից հնարավոր վտանգները չեզոքացնելուն միտված:
-Ջրամբարի ցամաքումը հանգեցնելու է լայնածավալ հումանիտար, էներգետիկ ու բնապահպանական հետևանքների, այդ թվում՝ Արցախում էներգամատակարարման ծավալների ու ժամանակահատվածի խիստ կրճատման՝ իր բազմակողմանի հետևանքներով հանդերձ, լրացուցիչ սոցիալ-տնտեսական դժվարությունների, ջրամբարի շրջակա միջավայրի չորացման և բուսական ու կենդանական աշխարհի լրջագույն կորուստների և այլն: Ի դեպ, ներկա իրավիճակի ու վերահաս ռիսկերի վերաբերյալ կառավարությունում պատրաստում ենք համապատասխան զեկույց, որտեղ մանրամասն կերպով կներկայացվեն այդ փաստերը: Իսկ այս ճգնաժամի վերացման միակ ու ամբողջական միջոցը Հայաստան-Արցախ էլեկտրամատակարարման վերականգնումն է Ադրբեջանի կողմից, որը շատ քիչ հավանական կհամարեի՝ հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներն ու վարքը: Այս պայմաններում կառավարությունը մշակել և իրագործում է մի կողմից սպառման ծավալների նվազեցման, իսկ մյուս կողմից՝ էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների ձևավորման ծրագրեր:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում