ՔՊ փորձում է Հայաստանը ամբողջապես վերածել թուրքական վիլայեթի և այդ ճանապարհին խոչընդոտ է նաև ռուսական զինված ներկայացուցչությունը. Կարապետ Պողոսյան

Թավշյա տեռոր
2018֊ի թուրքական թավշյա հեղափոխության գինը բոլթոնյան հինգ կետերն էին, որոնց մեջ ամենասարսափելին Արցախի հանձնումն էր, որը այս պահին անհնարին է դառնում նաև ռուսական զորախմբի, այդ թվում խաղաղապահ ուժերի առկայության դեպքում, հետևաբար թուրքական գործակալական ցանցը ակտիվորեն արդեն շրջանառության մեջ է դնում առաջիկա ամիսներին նրանց հեռացման հարցը։
Փորձեմ հնարավորինս հակիրճ խոսել ռուսական ռազմական ներկայության կարևորության մասին.
1. Խաղաղապահ ուժեր, նրանց հեռացումը շրջափակված Արցախից նշանակում է մի բան, 120000 հայի ֆիզիկական բնաջնջում...
2. Սահմանապահ զորամիավորումներ, նշեմ մի քանի փաստ.
• Ռուս սահմանապահները հսկում են Հայ֊թուրքական, Հայ֊իրանական սահմանները, ընդհանուր 373 կմ երկարությամբ, ինչպես նաև Զվարթնոցի և Ագարակի անցակետերը։
Կան չորս ռազմական ստորաբաժանումներ` Գյումրի, Արտաշատ, Արմավիր, Մեղրի, իսկ օրինակ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ուժերը այս պահին ունեն երկու ստորաբաժանում` Կապան և Պուշկինո։ Այս զորամիավորումները հսկում են Հայ֊վրացական սահմանը 220 կմ և որոշ հատվածներ հայ֊ադրբեջանական սահմանից 180 կմ, բնականաբար ադրբեջանական սահմանին մշտապես առկա են նաև հայկական բանակի ստորաբաժանումները։ 44 օրյա պատերազմից հետո հայ֊ադրբեջանական սահմանը այս պահին կազմում է 1000 կմ, նույնիսկ այսպես կոչված խաղաղության պայմանագրի առկայության դեպքում դրանք պետք է հսկվեն և հասկանալի է, որ հայկական ԱԱԾ ՍԶ այս պահին չունի բավարար ռեսուրս այն իրականացնելու համար։
Ավելին ասեմ, միայն հայ֊թուրքական 373 կմ հատվածը ռուսական ՍՈւ հեռացնելու դեպքում նույն կերպ հսկողություն կազմակերպելու համար, ըստ մասնագետների անհրաժեշտ է 5 ֊10 տարի։
• Միայն անցած տարի ռուս սահմանապահների կողմից կանխվել է 25 սահմանախախտման դեպք, որոնք հիմանականում եղել են մահմեդականների կողմից, նրանց մոտ հայտանաբերվել է սահմանախախտների մոտ թե զենք և թե թմրանյութեր և չկասեցվելու դեպքում կարող էին ունենալ անդառնալի հետևանքներ
• Նշեմ նաև, որ Ռուսական զորամիավորումներում շատ լուրջ մասնագիտական պատրաստվածություն են անցնում ՀՀ քաղաքացի հանդիսացող հայ ապագա սահմանապահները, սա ևս շատ կարևոր հանգամանք է ապագա ազգային սահմանապահ ծառայություն ունենալու առումով։
ԵՎ վերջում նշեմ ևս մի կարևոր հանգամանք, 2022թ սեպտեմբերի 13֊15 հայ֊ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ թե Սոթքում և թե Վերին Շորժայի հատվածում ռուս խաղաղապահները շատ կարևոր աջակցություն ցոցաբերեցին հայկական զորամիավորումներին և ավելի քան 12 ժամ հայտնվեցին ադրբեջանական հրետանակոծության տակ։
Եզրափակելով այս ամենը, ընդամենը հերթական անգամ փաստենք, ռուսական ռազմական ներկայությունից հրաժարվելու փոխարեն, անհրաժեշտ է հեռացնել մեկ այլ ներկայացուցչություն, թուրքական ներկայությունը ՀՀ֊ից, ի դեմս Նիկոլ Փաշինյանի:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)